Galentz Inheritance

Most important documents on Saro Galentz’s legacy
_______________________________

I) Statement by Archi Harutyun Galentz 

My father Saro Galentz passed away on Oktober 27th 2017. He was 71 years old and did not survive his third heart attack. He left no testament and an inventory of artworks had to be compiled. In the house where he lived on Kalentz street 18 in Yerevan, Armenia, there were not only works by my father, but also my mother, my sister and my maternal grandfather, the sculptor Nikolai Nikogosyan, as well as works by other artists from my collection and a few works of my own. After all, I lived in Yerevan until 1992 and had many exhibitions. And in 2006 I taught a semester at the Academy of Arts of Yerevan. More important are the artworks by my grandfather Harutyun Kalentz and my grandmotherArmine Kalentz. The house was build by my grandparents and later was rebuilt by my father and his family He remained married to my mother Nazeli Nikogosyan untill 2015.

See an extract about the Kalentz museum from a published article:

„The fate of the Kalentz Museum in Yerevan is even more dramatic. It opened in 2010 as a purely private house-museum and was initially dedicated to the work and life of my grandfather, the painter Harutyun Kalentz. The bitter inheritance battle following the death of the museum founder, my father Saro Galentz, in October 2017 laid bare the fundamental weaknesses of the legal system in Armenia. It starts with the fact that one cannot register artworks or manuscripts or other intellectual wealth as property. The museum, which had four jobs paid by the Culture Ministry for six years, was never registered anywhere, and there was never a list of the museum’s exhibits. The notary who handled the inheritance initially refused to draw up a list of the artworks actually on hand, on grounds that there existed no precedent in Armenia. And when she was then ready to conduct this pioneering task, evenings, after office hours, she was simply not permitted to enter the house. It took three instances in court before the Supreme Court ruled, in January of this year, that the notary would be allowed to conduct her task unhindered… “

For the whole article read:

https://mirrorspectator.com/2019/04/04/the-debate-about-culture-and-the-culture-of-debate/?fbclid=IwAR1cSjsnnvEiGB78tjBzBlC7dnoyGFXCurNkXoW1Vu2I3qkzayjdKNUFUfk

____________________________________________________________

II) Media coverage

1/ See the 8-minute reportage (in Armenian) by online broadcast Factor TV from 23.11.2019.

Screen shot Factor TV 23.11.2019

———————————————————————————————–

2/. See the 8-minute reportage (in Armenian) broadcast by the H1 state TV broadcasting company on the 13.06.2019 during the 9 p.m.  news.


3/. See an article in Yerevan based Arawot newspaper from 21.08.2019

https://www.aravot.am/2019/08/21/1061605/

See the PDF of the article:

Aravot_21_08_2019


4./ See an article in Boston based Armenian Mirror Spectator newspaper from 10.8.2019
https://mirrorspectator.com/2019/08/08/armenian-artists-in-research-and-dialogue/

See the scan of the article:

AMS_10-08-2019

5./ A 30 minutes long talk with Nazeli Ohanyan about art institutions, national mentality, fate of the Kalentz museum and experience exchange needed (in eastern Armenian). „Vernatun“ programm by Armenian Public Radio, on August 3d. 2020

Archi Galentz Vernatun

Link to the web page of the radio station with the recorded talk: HERE

__________________________________________________________

III) Most important Documents dealing with Kalentz/Galentz family

1/.20 page hand writen explanation by Archi Galentz for police investication about concerns of forged signature of Saro Galentz. (April 2018, in Armenian)

Archi_Galentz_Bacadrutjun_5.04.2018

Exhamples of the signature by Saro Galentz  upper two lines and six forged signatures on the 22 pages „document“ introduced by the lawyer of Larisa Katassanova to the court in Yerevan, Armenia, 3,5 month after Saro Galentz passed away :

Saro Galentz signatures

————————————————————————————–

2/. Exerpts from case closure files dealing with signature examination and all 22 pages of forged donation (September 2018 in Armenian)

Arabkiri_Qnchakani_Voroshum@

————————————————————————————–

3/. Letter to Armenia’s prime minister Mr. Nikol Pashinyan from January 23, 2019 (in Armenian) together with additional material sent to his office as PDF:

1_Harutyun Galentz_Phashinyan_Final+

Front page of 22 pages „donation“ most probably fabricated in February 2018:

Saro Galentz fake sighn
Saro Galentz’s forged sighnature on the front page of „donation“ from 2.11.2016. Most probably manufactured in February 2018. The adress of donee has been blured.
six different sighns from the donation
Forged sighnatures from the donation document. From pages 1, 8, 17, 18, 21 and 22
Archi Galentz letter to Nikol Pashinyan
Receipt of sent letter to Nikol Pashinyan from 23.01.2019

————————————————————————————

4/.Letters to the Ministry of Justice of Republic of Armenia  from 29th of November 2018 and official answer as PDF’s (in Armenian):

Galentz_Dimum_AN

AN_Galentzin_Justice_Ministry_629417-18

———————————————————————————–

5/.Letters to the Ministry of Justice of Republic of Armenia  from 5th of December 2019, official answer from 10th of January 2020 and another letter from 30th of January 2020 as PDF’s (in Armenian):

Նամակ-պ-ն-Բադասյանին_-namak-p-n-Badasyanin_Final (2)

AN_Patasxan_10_01_2020

AN_Galentz_2_Final

————————————————————————————

6/. Letter to National Security of Armenia from 5th of March 2020 as PDF (in Armenian):

AAC_AG_Sighned_5.03.2020

————————————————————————————

IV) A 60 pages long detailed explanation about 8 judicial proceedings dealing with the legacy regulation and forgery of a document (in Armenian).
State by 19st of August 2020. Prepared by Tehmine Hovsepyan

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԵՆՑԻ ԱՆՎԱՆ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՐՈ ԳԱԼԵՆՑԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ

19.08.2020թի դրությամբ

2017թվականի հոկտեմբերի 27-ին սրտի կաթվածից մահանում է արվեստագետ, դասավանդող, Կալենցի տուն թանգարանի հիմնադիր Սարո Գալենցը:

Որդին՝ Հարության Գալենցը, ով ապրում, ստեղծագործում, դասավանդում է Բեռլինում տեղեկանալով հոր մահվան մասին, կապ է հաստատում ԱՄՆ բնակվող հորեղբոր՝ Արմեն Կալենցի, ՀՀ –ում բնակվող հոր կնոջ՝ Լարիսա Կատասանովայի հետ և անհապաղ գալիս Երևան՝ կազմակերպելու հոր թաղման արարողությունը:

Սարո Գալենցը արտամուսնական կապի մեջ գտնվելով Լարիսա Կատասանովայի հետ վերջինիս 2009թվականին ժամնակավոր նշանակում է << Կալենց <<Գալենց>> >> հիմնադրամի տնօրեն:

2015թվականին Սարո Գալենցը ամուսնալուծվում է կնոջից՝ Նազելի Նիկոլայի Նիկողոսյանից և ամուսնանում է Կատասանովայի հետ:

Սարո Գալենցի մահից 10օր հետո Լարիսա Կատասանովան ըստ օրենքի ժառանգության ընդունման դիմում է ներկայացնում Երևան քաղաքի Արաբկիր նոտարական տարածքի նոտար՝ Սուսաննա Դանիելյանին:

Այնքանով որ տուն- թանգարանը չունի գրանցամատյան՝ թանգարանին պատկանող առարկաների վերաբերյալ Հարություն Գալենցի կողմից դիմում է ներկայացվում նոտարին՝ սահմանված ժամկետում տուն թանգարանում գույքագրում կատարելու նպատակով:

2017թվականի նոյեմբերի 23-ին Կատասանովան արգելում է նոտարի մուտքը տուն-թանգարան, խուսափելով գույքագրման աշխատանքներից:

Հարություն Գալենցը իր իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է դատարան՝ Կատասանովային պարտավորեցնելու գույքագրման աշխատանքները չխոչընդոտելու:

Դատական նիստերի ընթացքում Կատասանովայի կողմից ներկայացվում է այսպես ասված <<Նվիրատվության պայմանագիր>> որով իբր Սարո Գալենցը Հարություն, Արմինե Կալենցներին, Սարո Գալենցին պատկանող կտավները և թանգարանում գտնվող այլ առարկաներ 2016 թվականին նվիրել է եղբորը՝ Արմեն Կալենցին:

Հետագայում առաջանում են ժառանգության ընդունման հետ կապված այլ գործեր, որոնք քննվում են տարբեր դատարաններում, կազմվել է գործերի ցուցակ, որոնք էլ ներկայացվում են Ձեր դատին:

1. Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ /4697/02/17

Երևան քաղաքի Կալենցի տուն- թանգարանում կտավների գույքագրման խոչընդոտները վերացնելու պահանջ:

Հայցվոր՝ Հարություն Գալենց:

Պատասխանող՝ Լարիսա Կատասանովա:

Դատարան է դիմել 2017թվականի դեկտեմբեր ամսին:

2017թ-ի դեկտեմբերի 07-ի Դատարանի որոշմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է մասնակի, որով Դատարանը որոշել է՝ հայցի ապահովման նպատակով Լարիսա Կատասնավային և այլ անձանց արգելել Երևան քաղաքի Կալենցի փողոցի 18/1 հասցեում գտնվող տուն-թանգարանում առկա Սարո Հարությունի Գալենցին պատկանող շարժական գույքերի նկատմամբ կատարել որևէ գործողություն:

Վճիռը կայացվել է 2018թվականի մարտի 29-ին , Հարություն Գալենցի պահանջը բավարարվել է:

Դատարանը վճռել է՝ Հարություն Սարոյի Գալենցի հայցն ընդդեմ Լարիսա Խաչիկի Կատասանովայի՝ Երևան քաղաքի Կալենցի փողոցի 18/1 հասցեում գտնվող տուն-թանգարանում գույքագրում կատարելուն չխոչընդոտելուն պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարել:

Լարիսա Խաչիկի Կատասանովային պարտավորեցնել չխոչընդոտել Երևան քաղաքի Կալենցի փողոցի 18/1 հասցեում գտնվող տուն-թանգարանում օրենքով սահմանված կարգով գույքագրում կատարելուն:

Կատասանովայի կողմից բերվել է վերաքննիչ բողոք 2018թ-ի մայիսի 04-ին:

2018թ-ի օգոստոսի 02-ին վերքննիչ դատարանի կողմից բողոքը մերժվել է:

Դատարանը որոշել է՝ Վերաքննիչ բողոքը մերժել: ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով 29.03.2018 թվականին կայացված վճիռը թողնել անփոփոխ:

2018թ-ի սեպտեմբերի 26-ին Կատասանովայի ներկայացուցչի կողմից բերվել է վճռաբեկ բողոք՝ միտումնավոր թերություններով՝ ժամանակ շահելու նպատակով:

2018թ-ի նոյեմբերի 07-ին որոշում է կայացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին՝ Լարիսա Կատասանովայի ներկայացուցչի միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարել և վերականգնել բաց թողնված ժամկետը:

  1. Վերադարձնել թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ Լարիսա Կատասանովայի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը:
  2. Սույն որոշմամբ նշված թերությունը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել հնգօրյա ժամկետ՝ որոշումն ստանալու պահից:

16 հունվար 2019թ-ին որոշում է կայացվել բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին՝

Թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ Լարիսա Կատասանովայի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

13փետրվար 2019թ-ին Կատասանովայի կողմից բերվել է վճռաբեկ բողոք:

2019թ-ի մարտի 11-ին որոշում է կայացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին՝

Վերադարձնել թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ Լարիսա Կատասանովայի բերած վճռաբեկ բողոքը:

  1. Սույն որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել հնգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից:

2019թ-ին ապրիլի 10-ին որոշում է կայացվել բողոքն առանց քննության թողնելու մասին՝  Թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ Լարիսա Կատասանովայի բերած վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության:

2019թ-ի մայիսի 30 –ին կրկին բերվել է վճռաբեկ բողոք՝ նոր երևան եկած հանգամանքով:

26 հունիս 2019թ-ին որոշում է կայացվել բողոքը հետ վերադարձնելու քանի որ բողոքին կից չէր ներկայացվել լազերային կրիչը, սահմանավել էր ժամկետ բողոքը ստանալու օրվանից հինգ օրյա ժամկետում թերությունները շտկել կրկին ներկայացնել:

25.հուլիս 2019թ-ի դրությամբ նոր բողոք ներկայացված չէ:

  1. օգոստոս 2019թ-ին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից որոշում է կայացվել՝

Թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ Լարիսա Կատասանովայի բերած դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

16 օգոստոս 2019թ-ին որպես երրորդ անձ՝Կալենց/Գալենց Մշակութային հիմնադրամ ի տնօրեն Լարիսա Կատասանովայի կողմից կրկին բերվել է վճռաբեկ բողոք՝Ըստ հայցի Հարություն Գալենցի ընդդեմ Լարիսա Կատասանովայի` Երևան քաղաքի Կալենցի փողոցի 18/1 հասցեում գտնվող տուն-թանգարանում գույքագրում կատարելուն չխոչընդոտելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Գործը գտնվում է զեկուցող դատավոր Ստեփան Միքայելյանի վարույթում:

09 հոկտեմբեր 2019 թվականին վճռաբեկ դատարանի կողմից որոշում է կայացվել՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին:

Դիմելով դատարան` Հարություն Գալենցը պահանջել է պարտավորեցնել Լարիսա Կատասանովային չխոչընդոտել Երևան քաղաքի Կալենցի փողոցի թիվ 18/1 հասցեում գտնվող տուն-թանգարանում գույքագրում կատարելուն:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր`
Հ. Շահնազարյան) (այսուհետ` Դատարան) 29.03.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.08.2018 թվականի որոշմամբ Լարիսա Կատասանովայի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.03.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.01.2019 թվականի որոշմամբ Լարիսա Կատասանովայի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.04.2019 թվականի որոշմամբ Լարիսա Կատասանովայի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.08.2019 թվականի որոշմամբ Լարիսա Կատասանովայի բերած դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացվել է որպես գործին մասնակից չդարձված անձ Հիմնադրամի անունից Լարիսա Կատասանովայի կողմից և պահանջվել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.08.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանը, քննարկելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին, վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքին կցվում են նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը` գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու կամ հանձնելու մասին ապացույցները, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վճռաբեկ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը: Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում առկա չէ լիազորագիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված անձինք համարվում են գործին մասնակցող անձի ի պաշտոնե ներկայացուցիչներ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրինական և ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են նրա կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթերով:

Տվյալ դեպքում վճռաբեկ բողոքը որպես գործին մասնակից չդարձված անձ Հիմնադրամի անունից ներկայացրել է Լարիսա Կատասանովան, ով հանդես է եկել որպես Հիմնադրամի գործադիր տնօրեն, սակայն չի ներկայացրել իր կարգավիճակը հաստատող ապացույց: Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքին կից ներկայացված` իրավաբանական անձի պետական գրանցման 29.05.2009 թվականի թիվ 03Ա 085188 վկայականի և թիվ 001 ներդիրի պատճենին, համաձայն որի` Լարիսա Կատասանովան հանդիսացել է Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ապա նշված փաստաթուղթը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, չի կարող հանդիսանալ իրավաբանական անձի` ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները և կարգավիճակը հավաստող պատշաճ ապացույց: Նշվածը հիմնավորվում է նրանով, որ վճռաբեկ բողոքը փոստային առաքման եղանակով ներկայացվել է 12.09.2019 թվականին և ստորագրվել է Լարիսա Կատասանովայի կողմից` որպես Հիմնադրամի գործադիր տնօրեն, այն դեպքում, երբ բողոքին կից ներկայացված թիվ 03Ա 085188 վկայականի և թիվ 001 ներդիրի պատճենը թվագրված է 29.05.2009 թվականով, որպիսի պայմաններում չի հաստատվում վերջինիս` որպես Հիմնադրամի ի պաշտոնե ներկայացուցչի ներկայիս իրական կարգավիճակը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է դրամական պահանջի գործերով հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի քսանապատիկի չափով, իսկ հատուկ վարույթների գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով:

Վճռաբեկ բողոք ներկայացնելու համար գանձվող պետական տուրքի չափը որոշվում է ըստ գործով քննության առարկա հանդիսացող պահանջների բնույթի, քանակի և բողոքարկման ծավալի: Տվյալ դեպքում վճռաբեկ բողոքին կից չի ներկայացվել պետական տուրքի վճարման անդորրագիր և առկա չէ միջնորդություն` պետական տուրքի գծով որևէ արտոնություն սահմանելու վերաբերյալ:

Միաժամանակ վճռաբեկ բողոքին կցված չեն վճռաբեկ բողոքի պատճենը պատասխանող Լարիսա Կատասանովային ուղարկելու վերաբերյալ ապացույցը, ինչպես նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման, քանի որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին (…):
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ կետով, սույն որոշմամբ սահմանում է հնգօրյա ժամկետ` վերը նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ, 393-րդ և 395-րդ հոդվածներով`  Վճռաբեկ դատարանը որոշել է

  1. Վերադարձնել թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ որպես գործին մասնակից չդարձված անձ «Կալենց/Գալենց/» մշակութային հիմնադրամի անունից Լարիսա Կատասանովայի կողմից բերված վճռաբեկ բողոքը:
  2. Սույն որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել հնգօրյա ժամկետ` որոշումը ստանալու պահից:
    3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Կատասանովայի կողմից ներկայացվել է  բողոք՝ թերությունները վերացված:

11 դեկտեմբեր 2019թվականին վճռաբեկ դատարանի կողմից որոշում է կայացվել վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին՝

Դիմելով դատարան` Հարություն Գալենցը պահանջել է պարտավորեցնել Լարիսա Կատասանովային չխոչընդոտել Երևան քաղաքի Կալենցի փողոցի թիվ 18/1 հասցեում գտնվող տուն-թանգարանում գույքագրում կատարելուն:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Շահնազարյան) (այսուհետ` Դատարան) 29.03.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.08.2018 թվականի որոշմամբ Լարիսա Կատասանովայի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.03.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.01.2019 թվականի որոշմամբ Լարիսա Կատասանովայի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.04.2019 թվականի որոշմամբ Լարիսա Կատասանովայի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.08.2019 թվականի որոշմամբ Լարիսա Կատասանովայի բերած դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.10.2019 թվականի որոշմամբ որպես գործին մասնակից չդարձված անձ Հիմնադրամի անունից Լարիսա Կատասանովայի կողմից բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է հնգօրյա ժամկետ` որոշումը ստանալու պահից վճռաբեկ բողոքի թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել որպես գործին մասնակից չդարձված անձ Հիմնադրամի ներկայացուցիչը և պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.08.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանը, քննելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, գտնում է, որ բողոքը պետք է թողնել առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձած անձինք վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման, (…) դեմ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չուներ:
Տվյալ դեպքում, որպես գործին մասնակից չդարձված անձ, Հիմնադրամի տնօրենի անունից Լարիսա Կատասանովայի կողմից բերված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.10.2019 թվականի որոշմամբ վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ այլ թերությունների հետ մեկտեղ (վճռաբեկ բողոքին կից չեն ներկայացվել պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական տուրքի գծով որևէ արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը, բողոքի պատճենը պատասխանող Լարիսա Կատասանովային ուղարկելու վերաբերյալ ապացույցը, ինչպես նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը) վճռաբեկ բողոքին կից Լարիսա Կատասանովան չի ներկայացրել Հիմնադրամի տնօրեն լինելու իր կարգավիճակը հաստատող ապացույց:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև սույն բողոքում Լարիսա Կատասանովայի կողմից ներկայացվել է իր՝ Հիմնադրամի տնօրենի կարգավիճակը հաստատող ապացույց, ինչպես նաև շտկվել են նախորդ բողոքում առկա մյուս թերությունները, այդուհանդերձ չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը։ Մասնավորապես՝ Հիմնադրամը, հանդես գալով որպես գործին մասնակից չդարձված անձ, Դատարանի 29.03.2018 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու փոխարեն վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասին 2-րդ կետի համաձայն վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության։

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ և 396-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը որոշեց՝

Թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ որպես գործին մասնակից չդարձված անձ «Կալենց/Գալենց/» մշակութային հիմնադրամի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության:

  1. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

11 դեկտեմբեր 2019թվականին բերվել է վերաքննիչ բողոք:

13 մարտ 2020թվականին վերաքննիչ դատարանի կողմից որոշում է կայացվել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին՝

Դատարանի 29.03.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/4697/02/17 վճռի դեմ 09.12.2019 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված «Կալենց/Գալենց» Մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Լարիսա Կատասանովան։

ՈԻսումնասիրելով ներկայացված վերաքննիչ բողոքը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է վերադարձման, նկատի ունենալով, որ այն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, քանի որ բերվել է դրա համար սահմանված ժամկետը լրանալուց հետո և բացակայում է այդ ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, …:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ «Կալենց/Գալենց» Մշակութային հիմնադրամի անունից բերված վերաքննիչ բողոքը ստրագրվել է այդ հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Լարիսա Կատասանովայի կողմից, ով սույն գործով հանդիսացել է պատասխանող և ըստ գործի նյութերի տեղյակ է եղել բողոքարկվող վճռի մասին ոչ բողոքում նշված ժամանակից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալուց հետո` 15 օրյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ` «բողոքը կրկին ներկայացնել» արտահայտությունը հարկ է ընկալել տառացի նշանակությամբ` այս հնարավորությունից օգտվելու ցանկության դեպքում բողոք բերած անձը պետք է ներկայացնի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող և դրանում նշված փաստաթղթերով ուղեկցվող վերաքննիչ բողոք:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ, 371-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը
որոշել է՝

  1. «Կալենց/Գալենց» Մշակութային հիմնադրամի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը` վերադարձնել:
  1. Բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը:
    3. Որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում:

23 ապրիլ 2020թվականին վերաքննիչ դատարանի կողմից որոշում է կայացվել  վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին՝

Դատարանի  29.03.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/4697/02/17 վճռի դեմ 09.12.2019 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ «Կալենց/Գալենց» Մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Լարիսա Կատասանովան։

Վերաքննիչ դատարանի 13.03.2020 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը պահպանված չլինելու պատճառաբանությամբ, մասնավորապես՝ բերվել է դրա համար սահմանված ժամկետը լրանալուց հետո և բացակայում է այդ ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը։

Բողոք բերող անձը 16.04.2020 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոքը և միջնորդել է վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարել և այն վերականգնել, հաշվի առնելով այն փաստը, որ հիմնադրամի անդամները սույն գործի մասին տեղեկացել են datalex.am տեղեկատվական համակարգից՝ 09․09․2019 թվականին, որից հետո հանձնարարել են հիմնադրամի տնօրեն՝ Լարիսա Կատասանովային բողոքարկել վճիռը:
Վերաքննիչ դատարանը, քննարկելով միջնորդությունը և կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը գտնում է, որ` վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը պետք է մերժել` անհիմն լինելու հիմքով, իսկ բողոքի ընդունումը պետք է մերժել հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, …:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությամբ պետք է ներկայացվեն այն պատճառները, որոնց ազդեցությամբ բողոք բերելու ժամկետը բաց է թողնվել և այդպիսիք պետք է լինեն հարգելի, որպեսզի հնարավոր լինի բավարարել միջնորդությունը և վերականգնել դատավարական ժամկետը:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով: Նշված սկզբունքը դրսևորվում է նաև օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատական պաշտպանության դիմելով` այդ թվում դատական ակտերը բողոքարկելով: Նման կերպ պաշտպանվում է ոչ միայն բողոք բերած անձի իրավունքը, դրանով է պայմանավորված նաև այն, որ օրենսդիրն իր դատավարական իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվող կողմի վրա է թողնում հետևանքները կրելու ռիսկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

Տվյալ դեպքում բողոք բերող անձը՝ գործին մասնակից չդարձված անձ «Կալենց/Գալենց» Մշակութային հիմնադրամը ի դեմս գործադիր տնօրենի՝ Լարիսա Կատասանովան ներկայացրել է բողոքը ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` պատճառաբանելով, որ բողոքարկվող դատական ակտի մասին գործին մասնակից չդարձված անձ՝ «Կալենց/Գալենց» Մշակութային հիմնադրամը տեղեկացել է` 09.09.2019 թվականին, սակայն անտեսել է այն փաստը, որ գործին մասնակից չդարձված անձ «Կալենց/Գալենց» Մշակութային հիմնադրամի անունից բերված վերաքննիչ բողոքը ստորագրվել է այդ հիմնադրամի գործադիր տնօրենի՝ Լարիսա Կատասանովայի կողմից, ով սույն գործով հանդիսացել է պատասխանող և ըստ գործի նյութերի տեղյակ է եղել բողոքարկվող վճռի մասին՝ ոչ բողոքում նշված ժամանակից, այլ՝ 09․04․2018 թվականից, երբ Լարիսա Կատասանովան վճիռը ստացել է առձեռն (հատոր 1-ին, գ․թ․ 151), այսինքն՝ բողոք բերող անձի այն պատճառաբանությունը, որ բողոքարկվող դատական ակտի մասին իմացել են 09.09.2019 թվականին չի համապատասխանում իրականությանը, որն էլ իր հերթին հանգեցնում է քննարկվող միջնորդության՝ ոչ հիմնավոր լինելուն։

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիմքեր չեն ներկայացվել վերաքննիչ բողոք բերելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու համար, ուստի այդ ժամկետը վերականգնման ենթակա չէ և միջնորդությունը պետք է մերժել, իսկ նման հանգամանքի բերումով բողոքի ընդունումը պետք է մերժել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածով` Վերաքննիչ դատարանը որոշել է՝

1․«Կալենց/Գալենց» Մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Լարիսա Կատասանովայի՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հագելի համարելու ու այն վերականգնելու մասին միջնորդությունը մերժել՝ անհիմն լինելու հիմքով:

2․«Կալենց/Գալենց» Մշակութային հիմնադրամի գործադիր տնօրենի՝ Լարիսա Կատասանովայի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել:
3․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում:

01 հունիս 2020թվականին բերվել է վճռաբեկ բողոք՝

Ըստ հայցի Հարություն Գալենցի ընդդեմ Լարիսա Կատասանովայի՝ Երևան քաղաքի Կալենցի փողոցի 18/1 հասցեում գտնվող տուն-թանգարանում գույքագրում կատարելուն չխոչընդոտել պարտավորեցնելու պահանջի մասին: Գործին մասնակից չդարձված անձ «Կալենց/Գալենց» Մշակութային հիմնադրամի գործադիր տնօրենի՝ Լարիսա Կատասանովայի կողմից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ:

Վճռաբեկ դատարանի կողմից չկա կայացված որոշում բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու մասին:

 

Դիմում է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, խնդրելով՝ թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով  խնդրում եմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն ուղարկել կատարթղական թերթ

Երևան քաղաքի առաջաին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի պատասխանատու՝ Սարգիս Ղուկասյանի կողմից թիվ ԴԴ-9.1Ե114846,07 հունիս 2019թվականի  գրությամբ պատասխանվել է, որ  տեղեկացնում եմ, որ թիվ ԵԱՔԴ /4697/02/17 քաղաքացիական գործով կատարողական թերթ տրամադրել չենք կարող, քանի որ գործը ներկայումս գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում:

10.08.2020թ կրկին դիմում  է ներկայացվել  Երևան քաղաքի առաջաին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայր հայտնելով, որ 11.06.2020թվականին  դիմում եմ ներկայացրել խնդրելով՝ թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով  ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն ուղարկել կատարողական թերթ: Խնդրում եմ հայտնել կատարողական թերթն ուղարկվել էթե ոչ, եթե ոչ ինչ պատճառով, եթե այո՝ տրամադրել թերթի պատճեն:

Մինչ օրս պատասխան չի ստացվել:

10.02.2020թ բողոք է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ՝ Խունդկարյանին, հայտնելով՝ <<Հարություն Գալենցը դիմելով դատարան ընդդեմ՝ Լարիսա Կատասանովայի՝ հայցել է՝ պարտավորեցնել կատասանովային չխոչընդոտել Երևան քաղաքի Կալենցի տուն- թանգարանում կտավների գույքագրման աշխատանքներին:

2018թվականի մարտի 29-ին ,   Հարություն Գալենցի պահանջը բավարարվել է:

Կատասանովայի կողմից բերվել է վերաքննիչ բողոք  2018թ-ի մայիսի 04-ին:

2018թ-ի օգոստոսի 02-ին վերքննիչ դատարանի կողմից բողոքը մերժվել է:

2018թ-ի սեպտեմբերի 26-ին Կատասանովայի ներկայացուցչի կողմից բերվել է վճռաբեկ բողոք՝ միտումնավոր թերություններով՝ ժամանակ շահելու  նպատակով:

2018թ-ի նոյեմբերի 07-ին որոշում է կայացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին՝ Լարիսա Կատասանովայի ներկայացուցչի միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարել և վերականգնել բաց թողնված ժամկետը:

  1. Վերադարձնել թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ Լարիսա Կատասանովայի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը:
  2. Սույն որոշմամբ նշված թերությունը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել հնգօրյա ժամկետ՝ որոշումն ստանալու պահից:

 

16 հունվար 2019թ-ին որոշում է կայացվել բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին՝

Թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ Լարիսա Կատասանովայի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

13փետրվար 2019թ-ին Կատասանովայի կողմից բերվել է վճռաբեկ բողոք:

2019թ-ի մարտի 11-ին որոշում է կայացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին՝

Վերադարձնել թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ Լարիսա Կատասանովայի բերած վճռաբեկ բողոքը:

  1. Սույն որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել հնգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից:

2019թ-ին ապրիլի 10-ին որոշում է կայացվել բողոքն առանց քննության թողնելու մասին՝ Թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ Լարիսա Կատասանովայի բերած վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության:

2019թ-ի  հունիսի 03-ին կրկին բերվել է վճռաբեկ բողոք:

2019թ-ի հունիսի 13-ից գործը առաջին ատյանի դատարանի կողմից ուղարկվել է վճռաբեկ դատարան:

09 հոկտեմբեր 2019թվականին որոշում է կայացվել  վճռաբեկ բողոքը վերադարձնելու և թերությունները շտկելու ժամանակ է տրվել:

Բողոքաբերի կողմից բողոքի օրինակ չի ծանուցվում Գալենցին կամ ինձ:

Դատարանի կողմից 09 հոկտեմբեր 2019թ-ին որոշում կայացնելիս անդրադարձ չի կատարվել այդ հիմքին և Հայցվորը տեղեկացված չէ գործի ընթացքից:

Թերությունները վերացնելուց հետո մինչ օրս դատարանի կողմից որոշում չի կայացվել, որով խախտվում է  Հարություն Գալենցի  իրավունքները:

Այնքանով որ վճռաբեկ դատարանից առաջին ատյանի դատարան գործը ուղարկվում է 2-3 ամսում Գալենցը զրկված է լինում կատարողական թերթ ստանալու իրավունքից, այդ ընթացքում Կատասանովան միտումնավոր բերում է նոր վճռաբեկ բողոք, իր բոլոր թերություններով:

Թվով 4-րդ անգամ վճռաբեկ բողոք բերելուց հետո էլ  վճռաբեկ դատարանի կողմից ակտ չի կազմվում, որպեսզի  Գալենցը ստանա հնարավորություն կատարողական թերթ ստանալու և նոտարի միջոցով գույքագրւմ անցկացնելու: Խնդրվում է հարցին լուծում տալ>>:

ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Մխիթարյանի կողմից  ուղղարկվել է պատասխան՝…  / վկայակոչվել է բողոքի փաստերը /  և հայտնվել, որ սահմանված ժամկետում նոր վճռաբեկ բողոք չներկայացնելու դեպքում նշված քաղաքացիական գործն կուղարկվի համապատասխան ստորադաս դատարան:

10.08.2020թվականին կրկին բողոք է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ՝ Խունդկարյանին, հայտնելով՝ <<Հարություն Գալենցը դիմելով դատարան ընդդեմ՝ Լարիսա Կատասանովայի՝ հայցել է՝ պարտավորեցնել կատասանովային չխոչընդոտել Երևան քաղաքի Կալենցի տուն- թանգարանում կտավների գույքագրման աշխատանքներին:

2018թվականի մարտի 29-ին ,   Հարություն Գալենցի պահանջը բավարարվել է:

Կատասանովայի կողմից բերվել է վերաքննիչ բողոք  2018թ-ի մայիսի 04-ին:

2018թ-ի օգոստոսի 02-ին վերքննիչ դատարանի կողմից բողոքը մերժվել է:

2018թ-ի սեպտեմբերի 26-ին Կատասանովայի ներկայացուցչի կողմից բերվել է վճռաբեկ բողոք՝ միտումնավոր թերություններով՝ ժամանակ շահելու  նպատակով:

2018թ-ի նոյեմբերի 07-ին որոշում է կայացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին՝ Լարիսա Կատասանովայի ներկայացուցչի միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարել և վերականգնել բաց թողնված ժամկետը:

Վերադարձնել թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ Լարիսա Կատասանովայի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը:

Սույն որոշմամբ նշված թերությունը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել հնգօրյա ժամկետ՝ որոշումն ստանալու պահից:

16 հունվար 2019թ-ին որոշում է կայացվել բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին՝

Թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ Լարիսա Կատասանովայի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

13փետրվար 2019թ-ին Կատասանովայի կողմից բերվել է վճռաբեկ բողոք:

2019թ-ի մարտի 11-ին որոշում է կայացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին՝

Վերադարձնել թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ Լարիսա Կատասանովայի բերած վճռաբեկ բողոքը:

Սույն որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել հնգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից:

2019թ-ին ապրիլի 10-ին որոշում է կայացվել բողոքն առանց քննության թողնելու մասին՝ Թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ Լարիսա Կատասանովայի բերած վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության:

2019թ-ի  հունիսի 03-ին կրկին բերվել է վճռաբեկ բողոք:

2019թ-ի հունիսի 13-ից գործը առաջին ատյանի դատարանի կողմից ուղարկվել է վճռաբեկ դատարան:

09 հոկտեմբեր 2019թվականին որոշում է կայացվել  վճռաբեկ բողոքը վերադարձնելու և թերությունները շտկելու ժամանակ է տրվել:

11.12.2019թվականին որոշում է կայացվել՝ բողոքն առանց քննության թողնելու մասին:

13.03.2020թվականին վերաքննիչ դատարանի կողմից որոշում է կայացվել՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին:

23.04.2020թվականին վերաքննիչ դատարանի կողմից որոշում է կայացվել բողոքի ընդունումը մերժելու մասին:

01.06.2020թվականին  բերվել է վճռաբեկ բողոք:

Բողոքաբերի ինչպես նաև դատարանների  կողմից բողոքների օրինակները, որոշումները չեն ուղարկվում Գալենցին և ինձ:

Այնքանով որ վճռաբեկ դատարանից առաջին ատյանի դատարան գործն ուղարկվում է 2-3 ամսում Գալենցը զրկված է լինում կատարողական թերթ ստանալու իրավունքից, քանի որ ստորադաս դատարանը մերժում է կատարողական թերթ տալ՝ պատճառաբանելով, որ գործի վարույթը դեռ չի ստացել, այդ ընթացքում Կատասանովան միտումնավոր բերում է նոր վճռաբեկ, վերաքնիչ  բողոք՝ իր բոլոր թերություններով:

Խնդրում եմ հայտնել թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով կայացրած վճիռը մտել է օրինական ուժի մեջ թե ոչ և 11.06.2020թվականին իմ կողմից ներկայացված դիմումի հիման վրա ստորադաս դատարանի կողմից կատարողական թերթ ուղարկվել է ԴԱՀԿԾ թե ոչ:Խնդրվում է հարցին լուծում տալ>>:

24.08.2020թվականին ՀՀ  վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ Միքաելյանի կողմից պատասխանվել է բողոքին՝ հայտնելով, որ ,,Ի  պատասխան Ձեր 10.08.2020թ դիմումի տեղեկացնում եմ հետևյալը.

թիվԵԱՔԴ /4697/02/17 քաղաքացիական գորով Լարիսա Կատասանովայի ներկայացուցչի կողմից 26.09.2018թվականին ներիկայացրած վճռաբեկ  բողոքը Հհ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.11.2018թվականի որոշմամբ վերադարձվել էր և սահմանվել էր հնգօրյա ժամկետ՝ որոշմամբ նշված թերությունը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար: 10.12.2018թվականին Լարիսա Կատասանովայի ներկայացուցչի կողմից կրկին բողոք էր ներկայացվել, որի վարույթ ընդունելը մերժվել էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.01.2019թվականի որոշմամբ:05.02.2019էվականի թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործը ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի թիվ ԴԴ6-Գ-895գրությամբ ուղարկվել էր  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

13.02.2019թվականին Լարիսա Կատասանովայի կողմից ներկայացրած վճռաբեկ բողոքի հիման վրա  ստացված թիվ ԵԱՔԴ /4697/02/17քաղաքացիական գործը 27.02.2019 թվականին մակագրվել էր դատավոր Էդ. Սեդրակյանին: Նշված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.03.2019թվականի որոծմամբ վերադարձվել էր և սահմանվել էր հինգօրյա ժամկետ՝ որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար: 03.04.2019թվականին Լարիսա Կատասանովայի կողմից կրկին բողոք էր ներկայացվել, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.04.2019 թվականի որոշմամբ թողնվել էր առանց քննության:21.05.2019թվականին թիվ ԵԱՔԴ /4697/02/17 քաղաքացիական գործը ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի թիվ ԴԴ6-Գ-3928 գրությամբ ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Այնուհետև, 30.05.2019թվականին լարիսա Կատասանովայի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա ստացված թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործը 13.06.2019թվականին մակագրվել էր դատավոր Էդ. Սեդրակյանին: Նշված  վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.06.2019թվականի որոշմամբ վերադարձվել էր և սահմանվել էր հնգօրյա ժամկետ՝ որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար: 02.08.2019 թվականին Լարիսա Կատասանովայի կողմից կրկին բողոք էր ներկայացվել, որի վաույթ ընդունումը մերժվել էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական օալատի 14.08.2019թվականի որոշմամբ: 18.09.2019 թվականին թիվ ԵԱՔԴ /4697/02/17 քաղաքացիական  գործը ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի թիվ ԴԴ6-Գ-7557  գրությամբ ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Դրանից հետո , 16.09.2019 թվականին գործին մասնակից չդարձած անձ ,,Կալենց /Գալենց/ մշակությանին հիմնադրամ,,-ի տնօրեն Լարիսա կատասանովայի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա ստացված թիվ  ԵԱՔԴ /4697/02/17 քաղաքացիական գործը 03.10.2019 թվականին մակագրվել էր դատավոր Ս. ՙիքայելյանին: Նշված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.10.2019թվականի որոշմամբ  վերադարձվել էր և  սահմանվել էր հնգօրյա ժամկետ՝ որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին  ներկայացնելու համար:11.11.2019թվականին Լարիսա Կատասանովայի կողմից կրկին  բողոք էր ներկայացվել, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.12.2019թվականի որոշմամբ թողնվել էր առանց քննության:19.02.2020թվականին թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործը ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի թիվ ԴԴ6-Գ-1326 գրությամբ ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավսության դատարան:

01.06.2020թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2020թվականի որոշման դեմ գործին մասնակից չդարձած անձ ,,Կալենց /Գալենց/ մշակույթային հիմնադրամ,,-ի տնօրեն Լարիսա Կատասանովայի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա ստացված թիվ ԵԱՔԴ /4697/02/17 քաղաքացիական գործը 15.06.2020թվականին մակագրվել է դատավոր Ս, ԱՆտոնյանին: Բողոքի քննության հետագա ընթացքի մասին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրով սահմանված կարգով  Դուք լրացուցիչ կտեղեկացվեք:

Փաստորեն, վերոգրյալից հետևում է, որ յուրաքնաչյուր անգամ վճռաբեկ բողոքների քննության վարտից հետո թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործը պատշած ձևով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Միաժամանակ, անդրադառնալով թիվ ԵԱՔԴ /4697/02/17քաղաքացիական գործով կայավցված վճռի օրինական ուժի մեջ մտնելու և կատարողական թերթ կատարման ներկայացնելու Ձեր կողմից բարձրացված հարցադրումներին, ցանկանում եմ նշել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 387-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝

Եթե եզրափակիչ դատական ակտի բողոքարկման արդյունքով կայացված որոշման վերանայման արդյունքով Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն անփոփոխ է թողնում վերաքննիչ դատարանի որոշումը, ապա վերաքննիչ դատարանի անփոփոխ մնացած որոշումը (որոշման համապատասխան մասը) օրինական ուժի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակման պահից։

  1. Վերաքննիչ դատարանի` եզրափակիչ դատական ակտի բողոքարկման արդյունքով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից, եթե`

1) ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է.

2) ներկայացված բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել է, և սահմանված ժամկետում բողոքում թույլ տրված խախտումները չեն վերացվել, կամ սահմանված կարգով բողոքը կրկին չի ներկայացվել.

3) վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

Նշված իրավակարգավորումից հետևում է, որ օրենսդրի կողմից հստակ սահմանվել են այն դեպքերը, երբ  վերաքննիչ դատարանի՝ եզրափակիչ դատական ակտի բողոքարկման արդյունքով կայացված որոշումը մտնում է օրինական ուժի մեջ:

Ինչ վերաբերում է կատարողական թերթը հարկադիր կատարման ներկայացնելու հարցին, ապա անհրաժեշտ է նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումների համաձայն՝ կատարողական թերթ տրամադրող դատարան է հանդիսանում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը,,:

 

10.08.2020թ Երևան քաղաքի առաջաին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայր կրկին ներկայացված  դիմումի պատասխան դեռ ստացված չէ:

 

2. Քաղաքացիական գործ ՝ թիվ ԵԴ/5713/02/18

Կեղծ գործարքն առոչինչ ճանաչելու պահանջ:

Հայցվոր՝ Հարություն Գալենց:

Պատասխանող՝ Արմեն Կալենց:

26.03.2018թ-ին դիմել եմ դատարան ընդդեմ Արմեն Կալենցի՝ Սարո Հարությունի Գալենցի անվամբ 02.11.2016թ. կազմված նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչել կեղծ գործարք լինելու հիմքով և կիրառել անվավերության հետևանքներ:

Հիմնավորվել է այն փաստով, որ Հարություն Գալենցը ուսումնասիրելով <<նվիրատվության պայմանագիր>> պատճեն եկել է այն համոզման, որ այդ պայմանագիրը կազմված և կնքված չէ իր հոր կողմից, քանի որ Սարո Գալենցի անունից դրված ստորագրությունը ստորագրված չէ հոր Սարո Գալենցի կողմից, այսինքն` ստորագրությունը կեղծված է, գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև:

Հայցվորը համոզված է, որ եթե իր հոր կողմից կազմվեր նվիրատվության պայմանագիրը, ապա այն այս բովանդակությամբ չէր կազմվի, այլ առանձին- առանձին կնշվեր նվեր տրվող փաստաթղթերի անունները, առանձին- առանձին կնշվեր նամակները ում կողմից են գրված, ում են հասցեագրված, քանի որ Ս. Գալենցի համար նրա ծնողների` Հարություն և Արմինե Կալենցների կողմից բարձրաստիճան պաշտոնյաններին գրված նամակները, դրանց պատասխանները եղել են հպարտություններ և վերջինս գրեթե միշտ դրանք շահարկել և մեծարել է ծնողներին:

Հայցվորը համոզված է, որ եթե հոր կողմից կազմվեր պայմանագիրը վերջինս մեկ առ մեկ կնշեր նաև նվիրվող առարկաների անունը, քանակը, ինչպես նաև արխիվում պահպանվող ձեռագրերի, նամակների տարեթվերը, կնշեր որոնք ում կողմից են գրված, կազմված:

Կնշեր նաև հավելվածները քանի էջից են բաղկացած, որպես արվեստագետ կաներ կտավների լուսանկարները, հավելվածները կստորագրեր, կնշեր իր ձեռագրով անուն- ազգանունը, ինչպես միշտ արել է կտավների հետ կապված գրագրություններում:

Հայցվորը համոզված է, որ այս <<նվիրատվության պայմանագիր>> կեղծ է, կազմված չէ, մասնագետի` արվեստագետի կողմից, առավել ևս կազմված չէ իր հոր կողմից, քանի որ հայրը անգիր գիտեր թե որ կտավը իր ծնողների կողմից երբ է ստեղծվել, որ կտավը երբ է գնվել, այսինքն` նա չէր նշի տարեթվերը թերի, հարցականներով:

Վարույթ է ընդունվել 30.03.2018թ-ին

30.03.2018թ-ին մասնակի բավարարվել է միջնորդությունը և արգելվել է Արմեն Կալենցին նվիրատվության պայմանագրում նշված գույքերի նկատմամբ գործողություն կատարել:

25 փետրվար 2019թ-ին կայացված վճռով պահանջը մերժվել է՝ Հարություն Սարոյի Գալենցի հայցն ընդդեմ Արմեն Հարությունի Կալենցի՝ կեղծ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, մերժել։

05.04.2019թ-ին Հարություն Գալենցի կողմից բերվել է վերաքննիչ բողոք:

19.04.2019թ-ին որոշում է կայացվել բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ:

2019թ-ի հուլիսի 08-ին ՀՀ վերաքննչ քաղաքացիական դատարանի կողմից որոշում է կայացվել Հարություն Գալենցի բողոքը մերժելու մասին:

Որոշումը փոստային առաքմամբ ստացվել է 2019թ-ի հուլիսի 12-ին:

2019թ-ի օգոստոսի 12-ին ՀՀ վճռաբեկ դատարան է ներկայացվելու վճռաբեկ բողոք:

2019թ-ի սեպտեմբերի  18 –ին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից որոշում է կայացվել, որով արձանագրվել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքին կցվում են նաև (…) բողոքի պատճենը` (…) գործին մասնակցող անձանց ուղարկելու կամ հանձնելու մասին ապացույցները, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը (…):
Տվյալ դեպքում բողոք բերած անձը վճռաբեկ բողոքին չի կցել բողոքի պատճենը` գործին մասնակցող անձ Արմեն Կալենցին ուղարկելու կամ հանձնելու մասին ապացույցը և վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման, քանի որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքը, այն է` վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ Վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` բողոքում առկա թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար անհրաժեշտ է սահմանել եռօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից:

2019թ-ի սեպտեմբերի  18 –ին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից որոշում է կայացվել
1. Հարություն Գալենցի ներկայացուցչի միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, բավարարել և վերականգնել բաց թողած ժամկետը:

  1. Վերադարձնել թիվ ԵԴ/5713/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2019 թվականի որոշման դեմ Հարություն Գալենցի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը:
  2. Սույն որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել եռօրյա ժամկետ` որոշումը ստանալու պահից:

04 հոկտեմբեր 2019թ-ին փոստային ծանուցմամբ ստացվել որոշումը, որում դատավորի օգնականի կողմից նշվել է << Միաժամանակ տեղեկացվում է, որ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելիս անհրաժեշտ է պահպանել վճռաբեկ բողոք ներկայացնելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնները, բացառությամբ նույնաբովանդակ բողոքը գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղղարկելու մասին ապացույցները կցելու մասին կանոնի>>:

07 հոկտեմբեր 2019թ-ին որոշմամբ նշված թերությունները վերացվել են՝ Արմեն կալենցը ծանուցվել է ՀՀ-ում գտնվելու ժամանակ փաստացի բնակության հասցեով և ԱՄՆ –ի հասցեով, կցվել է լազերային կրիչը, դիմում է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարանի գրասնյակ, ներկայացնելով պահանջվող ապացույցը:

09հոկտեմբեր 2019թ-ին ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար պաշտոնակատար՝ Իսախանյանի կողմից գրություն է ուղարկվել, համաձայն որի՝ ի պատասխան Ձեր 07.10.2019թ. դիմումի տեղեկացվում եք, որ Ձեր կողմից ներկայացված դիմումին հնարավոր չէ ընթացք տալ, նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2019թ. թիվ ԵԴ /5713/02/18 որոշմամբ թիվ ԵԴ /5713/02/18 քաղաքացիակն գործով Ձեր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվել է և որոշամբ նշված սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանվել է եռօրյա ժամկետ: Մինչդեռ Դուք ներկայացրել եք դիմում, որին կցել եք թվով  երկու հատ  փոստայինանդոևևագրեր և մեկ Էլեկտրոնային կրիչ, իսկ օրենքով սահմանված կարգով վճռաբեկ բողոք չեք ներկայացրել:

15.10.2019թ-ին դիմում է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար պաշտոնակատար՝ Իսախանյանին, որով հայտնվել է՝ 09.10.2019թ-ի գրությամբ, հայտնվել է, որ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելիս անհրաժեշտ է պահպանել վճռաբեկ բողոք ներկայացնելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնները, բացառությամբ նույնաբովանդակ բողոքը գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները կցելու մասին կանոնի:

Բողոքում թույլ տված սխալը սահմանված ժամկետում շտկվել է, բողոքում բովանդակային փոփոխություն տեղի չի ունեցել, հետևապես՝ գործը քննող դատարան՝  ՀՀ Վճռաբեկ դատարան բողքի օրինակ կրկին  ներկայացնելու անհրաժեշտություն չկա:

09.10.2019թ-ի գրությամբ հայտնել եք, որ դիմումին հնարավոր չէ ընթացք տալ, քանի որ չի ներկայացվել վճռաբեկ բողոքի օրինակը:

Ներկայացվում է վճռաբեկ բողոքի օրինակը և խնդրվում այս փաստերի համադրությամբ բողոքին ընթացք տալ:

04 նոյեմբեր 2019թ-ի դրությամբ որևէ գրություն չի ստացվել:

13 նոյեմբեր 2019թվականին վճռաբեկ դատարանի կողմից որոշում է կայացվել՝

Դիմելով դատարան` Հարություն Գալենցը պահանջել է անվավեր ճանաչել Սարո Հարությունի Գալենցի անվամբ 02.11.2016 թվականին կազմված նվիրատվության պայմանագիրը՝ կեղծ գործարք լինելու հիմքով, և կիրառել անվավերության հետևանքներ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Ստեփանյան) (այսուհետ՝ Դատարան) 25.02.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.07.2019 թվականի որոշմամբ Հարություն Գալենցի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2019 թվականի որոշմամբ Հարություն Գալենցի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է՝ միաժամանակ սահմանելով ժամկետ որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հարություն Գալենցի ներկայացուցիչը՝ պահանջելով բեկանել Վերաքննիչ դատարանի 08.07.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:
Վճռաբեկ դատարանը, քննելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ Վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` բողոքում առկա թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2019 թվականի որոշմամբ Հարություն Գալենցի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է` բողոքի պատճենը` գործին մասնակցող անձ Արմեն Կալենցին ուղարկված չլինելու և վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը կցված չլինելու հիմքերով:

Տվյալ դեպքում Հարություն Գալենցի ներկայացուցիչը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված թերությունները վերացրել է՝ ներկայացրել է Արմեն Կալենցին բողոքի պատճենն ուղարկելու վերաբերյալ փոստային անդորրագիրը, բողոքի էլեկտրոնային կրիչը, սակայն թույլ է տվել նոր խախտում, այն է` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումը ստանալով 04.10.2019 թվականին (Հարություն Գալենցի ներկայացուցչի 07.10.2019 թվականի դիմում), վճռաբեկ բողոքը երկրորդ անգամ ներկայացրել է 15.10.2019 թվականին, այսինքն` վճռաբեկ բողոք բերելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ սահմանված որոշումն ստանալու պահից եռօրյա ժամկետի ավարտից հետո, և չի ներկայացրել միջնորդություն վճռաբեկ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության, քանի որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքը կրկին ներկայացնելիս թույլ է տրվել նոր խախտում:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ և 396-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը որոշել է՝

  1. Թիվ ԵԴ/5713/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2019 թվականի որոշման դեմ Հարություն Գալենցի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության:
  2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

3. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ / 16656 / 02 / 18

Լարիսա Կատասանովա ընդդեմ Հարություն և Անի Նիկոլ Գալենցների, Նազելի Նիկողոսյանի՝ Երևան քաղաքի Կալենցի փողոցի թիվ 18, 18/1 հասցեի տուն- թանգարանի, Հր. Քոչար 13 շենքի թիվ 52 հասցեի բնակարանում իր բաժնեմասն առանձնացնելու, անհնարինության դեպքում հրապարակային սակարկությումբ գույքերը վաճառելու պահանջ:

Վարույթ է ընդունվել 16.08.2018թ-ին

16.08.2018թ-ի բավարարվել է հայցի ապահովումը՝ Հարություն Գալենցին արգելել որոշակի գործողություններ կատարել:

08.10.2018թ-ին Հարություն, Անի Նիկոլ Գալենցների կողմից բերվել է հակընդդեմ հայց՝ Երևան քաղաքի Կալենցի փողոցի թիվ 18, 18/1 հասցեի տուն- թանգարանի, Հր. Քոչար 13շենքի թիվ 52 հասցեում բաժնեմասն առանձնացնելու, անհնարինության դեպքում բաժնեմասի արժեքը շուկայական գնով փախհատուցելու և սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջով:

22.01.2019թ-ին որոշում է կայացվել գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ:

04.11.2019թ-ի դրությամբ որևէ փոփոխություն առկա չէ:

19.08.2020թ-ի դրությամբ որևէ փոփոխություն առկա չէ:

 

4. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ 23298/02/18

Նազելի Նիկողոսյան ընդդեմ պատասխանողներ՝ Հարություն Գալենցի, Անի Նիկոլ Գալենցի, Լարիսա Կատասանովայի, Արմինե Գալենցի, ՀՀ Երևանի նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի, երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ ժառանգության իրավունքի վկայագրերը և դրանց հիման վրա կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջ :

Վարույթ է ընդունվել 25 դեկտեմբեր 2018թ-ին:

02 հուլիս 2019թ-ին Նազելի Նիկողոսյանի կողմից բերվել է միջնորդություն՝ հայցի առարկայի փոփոխություն կատարելու վերաբերյալ, որով հայցել է՝ ճանաչել Երևան քաղաքի, Արաբկիր, Հ. Կալենցի փողոց թիվ 18 և 18/1 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Նազելի Նիկողոսյանի սեփականության իրավունքը ½ բաժնեմասով՝ անվավեր ճանաչելով 12.06.2018թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը / գրանցված թիվ 3781,3782,3783,3784 սեղանամատյան/ և դրանց հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումները:

04.10.2019թ-ին նշանակված նիստը հետաձգվել է, դատավորի վատառողջ լինելու հետևանքով, մինչ օրս՝ 04.11.2019թ-ին նիստ նշանակված չէ:

03.02.2020թ-ին նշանակվել է նախնական դատական նիստ:

22.05.2020թ-ին նշանակվել է նախնական դատական նիստ:

16.10.2020թ-ին նշանակվել է նախնական դատական նիստ:

Չնայած այն հանգամանքին, որ Գալենցների փաստաբան՝ Թեհմինե Հովսեփյանի կողմից հայցադիմումի պատասխան, լիազորագիր և գրություն է ներկայացվել  դատարան, որ դատարան նիստերի ծանուցագրերն ուղղարկվի փաստաբանի հասցեով, քանի որ գալենցները Հայաստանից բացակայում են, Դատարանի կողմից երբևիցէ ցանուցագիր չի ուղարկվել փաստաբանին:

 

5. Գործ թիվ ԵԴ/33685/02/19

Հարություն  Գալենց, Անի Նիկոլ Գալենց  ընդդեմ՝ Լարիսա Կատասանովա, Արմինե Գալենց, Նազելի Նիկողոսյան՝ FIAT 1800 ( 124CS1 ) 34 ZR 260 համարանիշի ավտոմոբիլից առանձնացնել  Հայցվորներից յուրաքանչյուրի ¼ բաժնեմասը, Նազելի ՆիկոլայիՆիկողոսյանի ½, Լարիսա Խաչիկի Կատասանովայի ¼ , Արմինե Սարոյի Գալենցի ¼ բաժնեմասից, իսկ  դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել՝ ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` բաժիններին համաչափ:

Գործը  11.10.2019թվականից մակագրվել է դատավոր  Մարինա Տասչյանին, սակայն մինչ օրս որոշում չի կայավել գործը վարույթ ընդունելու կամ ընդունելը մերժելու մասին, մինչդեռ 7 օրյա ժամկետում Դատարանի կողմից պետք է որոշում կայացվեր:

Դիմելով դատարան Գալենցները հայտնել են, որ Պատասխանողներից Լ.Կատասանովան, որի տնօրինության տակ է գտնվում ավտոմեքենան, փաստաթղթերը  հրաժարվում է ներկայացնել ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայություն՝ տրանսպորտային միջոցի նկատմամբ Գալենցների սեփականության իրավունքի պետական  գրանցում կատարելու՝ Հայցվորները ստիպված դիմում են դատարան՝ բաժնեմասն առանձնացնելու, անհրանիության դեպքում ավտոմեքենայի արժեքը շուկայական գնով փոխհատուցելու, հրաժարվելու դեպքում հրապարակային սակարկությամբ վաճառելու ստացված գումարը սեփականատերերի միջև բաշխելու խնդրանքով:

25 հոկտեմբերի 2019թ. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան), նախագահությամբ դատավոր Մարինա Տաշչյանի, քննության առնելով Անի Նիկոլ Գալենցի, Հարություն Գալենցի կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը որոշել է՝ Անի Նիկոլ Գալենցի, Հարություն Գալենցի հայցադիմումն ընդդեմ Լարիսա Կատասանովայի, Արմինե Գալենցի, Նազելի Նիկողոսյանի՝ ավտոմեքենայից բաժնեմաս առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու՝ ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ բաժիններին համաչափ, պահանջների մասին, ընդունել վարույթ:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

01.04.2020թվականին նշանակված նիստը հետաձգվել է Պանդեմիայի հետևանքով:

07.05.2020թվականին  Դատավորի արձակուրդում լինելու հետևանքով գործը վերաբաշխվել է այլ  դատավորի վարույթ:

ԹիվԵԴ/33685/02/19քաղաքացիականգործն ըստ հայցի Անի Նիկոլ Գալենցիև Հարություն Գալենցի ընդդեմ Լարիսա Կատասանովայի, Արմինե Գալենցի, Նազելի Նիկողոսյանի՝ ավտոմեքենայից բաժնեմաս առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու՝ ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ բաժիններին համաչափ, պահանջների մասին, ընդունել վարույթ և դատական նիստը նշանակել 23.09.2020 թվականին, ժամը10:30-ին, ՀՀԵրևանքաղաքիընդհանուրիրավասությանդատարանի Աջափնյակ նստավայրում :


Քրեական գործեր

6. Թիվ 14174818 քրեական գործ

2018թ-ի մարտի 15 –ին հաղորդում է տրվել գլխավոր դատախազություն և ՀՀ քննչական կոմիտե՝ Սարո Գալենցի ստորագրությունը կեղծելու կապակցությամբ:

Հաղորդմամբ Հարություն Գալենցը հայտնել է, որ Երևան քաղաքի Կալենցի փողոցի թիվ 18 հասցեի սեփականատեր է հանդիսացել հայտնի գեղանկարիչ` Հարություն Կալեցը: Ի հիշատակ վերջինիս փողոցը անվանակոչվել է նրա ազգանվամբ:

Կալենցները / Գալենց / նշված հասցեում ապրել և ստեղծագործել են:

Նշված հասցեում ապրել և ստեղծագործել է Հարություն Գալենցի հայրը՝ Սարո Գալենցը:

2010թվականին տուն- թանգարանը ստեղծելուց հետո Կալենցներին պատկանող գործերը ավելի ճանաչում են ստացել և արժևորվել:

Երևան քաղաքի Կալենցի փողոցի թիվ 18/1 հասցեի տուն – թանգարանի սեփականատեր է հանդիսացել միայն Սարո Հարությունի Գալենցը, վերջինս մահացել է 26.10.2017թվականին:

Ժառանգները` Հարություն, Անի Նիկոլ Սարոյի Գալենցները 2017թվականի նոյեմբերի 09-ին դիմել են Արաբկիր նոտարական գրասենյակ` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու նպատակով:

Սարո Գալենցի ժառանգ է հանդիսանում նաև կինը / երկրորդ ամուսնություն/ Լարիսա Խաչիկի Կատասանովան, միայն վերջինս է իր անչափահաս աղջկա՝ Արմինե Գալենցի հետ դեռևս ապրում նշված հասցեում:

Կատասանովան առանց որևէ հիմնավոր պատճառի խոչընդոտում է, որպեսզի Հարություն Գալենցը մուտք գործի իր պապական տուն, արդեն իր տուն, ինչ արդյունքում Հ. Գալենցը 2017թվականի նոյեմբերի 23-ին դիմում է ներկայացվել Արաբկիր նոտարական գրասենյակ` ժառանգական զանգվածի գույքագրում կատարելու:

Կատասանովան խոչընդոտել է նաև նոտարի մուտքը:

2017թվականի նոյեմբերի 28-ին նոտարի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, որ Լարիսա Կատասանովան չի թույլատարել, որպեսզի նոտարը ներս մտնի և գույքագրում կատարի:

Հ. Գալենցի իրավունքների պաշտպանության նպատակով, 2017թվականի նոյեմբերի 23-ին ահազանգ է կատարվել ոստիկանության 1-02 հեռախոսահամարին` խնդրելով ոստիկանության օժանդակությունը, որպեսզի կարողանա մուտք գործել Երևան քաղաքի Կալենցի փողոցի թիվ 18/1 հասցեի տուն- թանգարան՝ գույքագրում կատարելու:

Ահազանգի հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են ստեղծվել:

Կատասանովայի կողմից 26.11.2017թվականին բացատրություն է գրվել, որ օգտվելով իր իրավունքներից թույլ չի տվել մուտք գործել իրենց պատկանող տուն- թանգարան, այսինքն՝ ինքնիրավչութուն է գործել:

Գույքագրում իրականացնելու նպատակով Գալենցը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` գույքագրման խոչընդոտները վերացնելու պահանջով:

Կատասանովայի կողմից ներկայացվել է առարկություն այն հիմնավորմամբ, որ Սարո Գալենցի և իր եղբոր՝ Արմեն Կալենցի միջև 02.11.2016թ-ին կնքվել է նվիրատվության պայմանագիր /նոտարական վավերացում առկա չէ, ինչպես նաև չի ներկայացվել բնօրինակ պայմանագիր /, համաձայն որի տուն- թանգարանում գտնվող կտավները , արխիվը, գծանկարները և այլն Սարո Գալենցը նվիրել է Արմեն Կալենցին:

Հարություն Գալենցը լավ ճանաչելով իր հորը, նշված նվիրատվության պայմանագիրը ուսումնասիրելիս եկել է այն հետևության, որ հոր Սարո Գալենցի ստորագրությունը կեղծված է, հայրը չէր կարող տուն- թանգարանում առկան կտավները, արխիվը, գծանկարները, գեղանկարները, գունանկարները, ճեպանկարները նվիրել եղբորը, քանի որ Արմեն Կալենցի կողմից ՀՀ –ից ԱՄՆ մշտական բնակության մեկնելիս Սարո Գալենցն ամեն միջոց օգտագործելով եղբոր մոտ առկա իրենց ծնողներին պատկանող կտավները հետ է վերցրել, որպեսզի այն չտեղափոխվի այլ երկիր և հնարավոր չէ, որ հայրը տուն- թանգարանում գտնվող իրերը նվիրեր եղբորը, քաջատեղյակ լինելով, որ ցանկացած ժամանակ կարող են դրանք ՀՀ-ից դուրս հանվել: Բացի այդ Ս. Գալենցը չէր կարող տուն- թանգարանում գտնվող կտավները նվիրել եղբորն առանց տուն- թանգարանը նրան նվիրելու, քանի որ այդ ստեղծագործությունները առանց տուն- թանգարանի կորցնում են իրենց արժեքը:

Խնդրել է հանձնարարել համապատասխան աշխատակիցներին, որպեսզի հարուցվի քրեական գործ, Երևան քաղաքի Կալենցի փողոցի թիվ 18/1 հասցեի տուն – թանգարանը կապարակնքվի, կատարվի գույքագրում և պարզվի ում կողմից է կեղծվել Սարո Գալենցի ստորագրությունը, որ ժամանակահատվածում է կազմվել

նվիրատվության պայմանագիրը և ում կողմից, փորձաքննության ենթարկվի թուղթը, թանաքը, բացահայտվի ում մոտ է գտնվում պայմանագրի բնօրինակը, ինչպես նաև իրավական օգնություն խնդրել ԱՄՆ-ի համապատասխան մարմիններից, որպեսզի քննեն Արմեն Կալենցին, առգրավվի նաև Երևան քաղաքի Կալենցի փողոց թիվ 18 / 1 հասցեում գտնվող համակարգիչները, կրիչները / ֆլեշկա/, քանի որ համոզված է, որ այդ հասցեում գտնվող համակարգիչներում են գտնվում այն նյութերը որոնք անհրաժեշտ են հանցագործությունը բացահայտելու համար:

2018թ-ի ապրիլի 07-ինոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ քրեական օրենսգրքի 325հոդվածի 1-ին մաս՝ Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը

1.Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2018թ-ի ապրիլի 09-ին ուղարկվել է Արաբկիրի քննչական բաժին:

2018թ-ի սեպտեմբերի 22-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

2018թ-ի նոյեմբերի 22-ին բազմաթիվ պահանջներից հետո որոշումը և նյութերի լազերային կրիչը ստացվել է:

Բողոքարկվեկ է Երևան քաղաքի դատախազություն, սակայն բողոքի քննարկումը հանձնարարվել է կրկին Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դատախազություն:

07 դեկտեմբեր 2018թ-ին դատախազության կողմից բողոքը մերժվել է:

Որոշումը ստացվել է բացված և երկրորդ անգամ փակված ծրարով :

18 հունվար 2019թ-ին բողոք է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործին տրվել է թիվ ԵԴ /0029/11/19 համարը:

2019թ-ի փետրվարի 09-ին դատարանի կողմից որոշում է կայացվել բողոքը մերժելու մասին:

15մայիս 2019թ-ի դատարանից ստացվել է որոշումը:

Դատարանը բողոքը մերժել է պատճառաբանելով, որ որոշմամբ Դատարանը նշել է, որ ներքին համոզմամբ գնահատելով գործի նյութերը գտել է, որ բողոքը ենթակա է մերժման պատճառաբանելով, որ վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է անհրաժեշտ և բավարար միջոցներ պարզելու համար Սարո Գալենցի ստորագրությունը կեղծված լինելու հանգամանքը, մասնավորապես, ի թիվս այլ քննչական գործողությունների

նշանակել է նաև դատաձեռահետքաբանական փորձաքննություն, սակայն ստացված եզրակացության համաձայն՝ վարույթն իրականացնող մարմնի հարցադրումներին պատասխանել հնարավոր չի եղել հետազոտելի ստորագրությունների գրաֆիկական նյութի սակավության և պարզ կատարման պատճառով և հանգել է այն հետևության, որ քննիչի 2018թվականի հոկտեմբերի 07-ի որոշումը բխում է պատշաճ քննության արդյունքում ձեռք բերված փաստական հանգամանքների համակցությունից:

27մայիս 2019թ-ին վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել, որով մի շարք փաստերի հետ միաժամանակ հայտնվել է նաև, որ՝ Դատարանի կողմից քննարկման և գնահատման առարկան չի դարձվել այն հանգամանքը, որ քննիչի կողմից պատշաճ քննություն չի կատարվել , մասնավորապես՝ փորձագեին չեն տրամադրվել Ա. Կալենցի ստորագրություն նմուշները, փորձաքննության չի ենթարկվել գրելանյութի վաղեմությունը, չի պարզվել, ճշտվել որտեղից Հրանտ Մեսրոպի Աբգարյանին, Սամվել Ալֆրեդի Սաղաթելյանին, Ռազմիկ Գրիգորյանի Հարություն Կալենցին պատկանող կտավները, ովքեր ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալություն միջոցով կտավների արտահանման թույլտվություն են ստացել և ուղարկել են Ռազմիկ Գրիգորյանին , ինչու ՀՀ ՊԵԿ Արևմտյան պետական վարչության կողմից կտավները չեն հայտարարագրվել, արդյոք ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալությունը իրավասու էր թույլատրել կտավները արտահանել, եթե չկա ապացույց դրանք ում են պատկանում, որ ժամանակահատվածից:

Խնդրվել է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19 մարտ 2019թվականի թիվ ԵԴ/0029/11/19 գործով կայացված որոշումն ամբողջությամբ բեկանել՝ կայացնել նոր դատական ակտ, կամ բեկանել ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

10.07.2019թ-ին վերաքննիչ քրեական դատարաից ստացվել է ծանուցում, որ բողոքը քննության է առնվելու 2019թ-ի հուլիսի 08-ին՝ ժամը 11:00-ին:

15 հուլիս 2019թ-ին վերաքննիչ քրեական դատարաից ստացվել է ծանուցում, որ բողոքը քննության է առնվելու 2019թ-ի հուլիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, նախագահող դատավոր Տիգրան Սարգսյան

Նշված օրը նիստը տեղի չի ունեցել, քանի որ դատախազի կողմից դիմում էր ներկայացվել նիստը հետաձգելու մասին:

23 հոկտեմբեր 2019թ-ին ՀՀ վերաքննիչ դատարանը ոոշել է բողոքը մերժել:

04 նոյեմբեր 2019թ-ի դրությամբ որոշումը գրավոր չի ստացվել, որպեսզի պարզվի մերժման պատճառաբանությունը:

09.01.2020թ-ին ՀՀ վերաքննիչբ քրեական դատարանի կողմից բազմաթիվ պահանջներից  հետո փոստային ծանուցմամբ ուղարկվել է 23.10.2019թվականին կայացրած որոշումը:

Սահմանված 15 օրյա ժամկետում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատ բերվել է  վճռաբեկ բողոք:

Բողոքաբերը չէր կարող բողոքարկման 15 օրյա ժամկետը բաց թողնել, քանի որ հարգելի չէր համարվի, իսկ դատարանները կարող են սահմանված ժամկետի լրանալուց ամիսներ հետո նոր վճիռներ կամ որոշումներ  տրամադրել քաղաքացիներին:

09.03.2020թ-ին բերվել է վճռաբեկ բողոք, որով  հայտնվել է, որ … Համաձայն ՀՀ քրեական  դատավարության օրենսգրքի  7-րդ հոդվածի՝  Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 61հոդվածի՝ Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 63հոդվածի՝ Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Համաձայն ՀՀ քրեական  դատավարության օրենսգրքի  290-րդ հոդվածի՝ 1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

  1. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:
  2. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:
  3. Բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում` այդ մասին տեղյակ պահելով դիմողին և վարույթն իրականացնող մարմնին: Դիմողի կամ վարույթն իրականացնող մարմնի չներկայանալը չի խոչընդոտում բողոքը քննելուն, սակայն դատավորը կարող է պարտադիր համարել նշված անձանց ներկայությունը: Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր: Վարույթն իրականացնող մարմինը և դիմողը բացատրություններ տալու իրավունք ունեն:
  4. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: Դատավորի որոշման պատճենն ուղարկվում է դիմողին և վարույթն իրականացնող մարմնին:

 

ՀՀ  քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

  1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.

2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Դատարանի կողմից որոշումը կայացվել է նյութական և դատավարական նորմի խախտումներով, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Բողոքը վարույթ ընդունելու և որոշում կայացնելու արդյունքում որաշումը կարող է  էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և բացառել վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրվող առերևույթ դատական սխալը, ինչի բողոքաբերի համար առաջացրել է ծանր հետևանքներ, խախտվել է Գալենցի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները:

Մասնավորապես՝ բողոքը չի քննվել բողոքի շրջանակներում խախտելով՝ ՀՀ քրեական դտավարության օրենսգքրի 127-րդ հոդվածի պահանջները, պատշաճ հետազոտման և գնահատման  չեն ենթրարկվել գործում առկա ապացույցները, ինչն էլ օրենքի էական խախտում է, ինչն էլ հիմք է  դատական ակտերը բեկանելու:

Դատարանները պարտավոր էին բողոքը քննել ամբողջ ծավալով, սակայն  անդրադարձել են միայն բողոքի մի հատվածին՝ փորձաքննության կատարման մասով, որին էլ ճիշտ գնահատական չի տրվել:

Դատարանը նշել է, որ գնահատելով գործի նյութերը հանգել է այն հետևության, որ գործով հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հաստատվել Արմեն Կալենցի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված հանցանքը կատարելու հանգամանքը, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքի փաստարկներն անհիմն են:

Դատարանը նշել է, որ քրեական գործի շրջանակներում իրականացվել է արդյունքվետ քննություն, կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, մասնավորապես՝ նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, սակայն ըստ փորձագիտական եզրակացության՝ առաջարկված հարցերին հնարավոր չի եղել պատասխանել:

 Դատարանի կողմից չի արձանագրվել, որ ՀՀ ,, Փորձաքննությունների ազգային բյուրո,, ՊՈԱԿի կողմից տրված  թիվ 18-0917 փորձագիտական եզրակացությամբ  հայտնվել է, որ  Արմեն Կալենցի ստորագրության նմուշները  փորձաքննության ընթացքում չեն տրամադրվել, ուստի որոշմամբ առաջադրված <<- Արմեն Կալենցի կողմից կատարված ստորագրության նմուշները հետագայում տրամադրելու դեպքում պատասխանել նաև, թե վերը նշված նույն էջերում ինչպես Արմեն Կալենց տպագիր գրառմամբ անուն ազգանվան դիմաց առկա ստորագրությունները, այնպես  Սարո Գալենց տպագիր գրառմամբ անուն ազգանվան դիմաց առկա ստորագրությունները կատարված են Արմեն Կալենցի կողմից, թե այլ անձի կողմից: >> հարցին հնարավոր չէ պատասխանել:

Փորձաքննությանը ներկայացված 22 թերթից բաղկացած << ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ  >> վերնագրով << <<02>> նոյեմբեր 2016թ.>> թվագրմամբ փաստաթղթում առկա <<Սարո Գոլենց  >> գրառումներից առկա  ստորագրությունների կատարման վաղեմության հետազոտություն հնարավոր չէ իրականացնել՝ մասնակի վնասման թույլտվության բացակայության պատճառով ( տես համապատասխան հետազոտական մաս ):

Համապատասխան հետազոտական մասի՝ 4-րդ էջի 7-րդ պարբերությունում փորձագետի կողմից  արձանագրվել է << 27.08.2018թ-ին  նախաձեռնողից ստացվել է N45/5553-18 առ 23.08.2018թ. գրությունը, ըստ որի հայտնվել է, որ  փորձաքննությանը ներկայացված նվիրատվության պայմանագրի կողմ հանդիսացող Արմեն Կալենցին տեղյակ է պահվել, որ վերջնիս և Սարո Գալենցի միջև կնքված նվիրատվության  պայմանագրի  բնօրինակ << Սարո Գալենց >> գրառումներից աջ տեղակայված ստորագրությունների շտրիխների հատվածներից՝ նվազագույնը 7 տարբեր տեղամասերից փաստաթղթի մասնակի վնասման եղանակով վերցվելու են  ներկանյութերի նմուշներ, ինչի հետևանքով շտրիխների հատվածում թողնվելու են 1մմ տրամագծով միջթափանցիկ անցքեր և ըստ փորձաքննության խախտվելու է փաստաթղթի ամբողջականությունը, Արմեն Կալենցը ցուցմունքով հայտնել է իր դիրքորոշումն այն մասին, որ դեմ է…:

Քննիչի և դատախազի կողմից հիմք է ընդունվել Արմեն Կալենցի մերժում ցուցմունքը և փորձաքննություն չի կատարվել, մինչդեռ՝  քննիչը  հանցագործության բացահայտման՝ գործի լրիվ և օբյեկտիվ քննությունը ապահովելու նպատակով, օրենքով սահմանված կարգով իրավասու և պարտավոր էր առգրավվել << ՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ>> և ենթարկել այն փորձաքննության:

Այս հանգամանքն անտեսվել է  դատախազի , ինչպես  նաև ստորադաս դատարանների կողմից, մինչ դեռ դատարանի կողմից որոշում պետք է կայացվեր՝  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019թվականի մարտի 19-ի որոշումը բեկանելու և բողոքը բավարարելու վերաբերյալ:

Դատարանի կողմից քննարկման առարկա չի դարձվել այն հանգամանքը, որ փորձաքննությունը թերի է կատարված և Դատախազի կողմից քննիչի որոշում հաստատելիս  չի կայացվել կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ որոշում,  որպեսզի փորձագետին առաջադրված հարցերը ստանան իրենց պատասխանները:

Դատախազին ուղղված բողոքում բարցրաձայնվել և պահանջվել է կրկնակի փորձաքննություն նշանակել, սակայն բողոքը դատախազի կողմից չի բավարարվել՝ պատճառաբանությամբ, որ արդեն նշանակված է փորձաքննություն  և քննիչը զրկված է եղել Ա. Կալենցի ստորագրության նմուշը փորձագետին տրամադրելու հնարավորությունից, այդ պատճառով էլ փորձաքննությունը չի իրականացվել, մեկ էլ նշել է թե փորձագետը գրելանյութի վաղեմություն չի կարողացել  որոշել, քանի որ Ա. Կալենցը արգելել է պայմանագրիը փորձաքննության ենթարկել:

Անընդունել է, որ դատախազի կողմից բարցրաձայնվում է, իբր քննիչը զրկված է եղել Ա. Կալենցի ստորագրության նմուշը փորձագետին տրամադրելու հնարավորությունից, երբ Կալենցը բազմիցս, որպես վկա հարցաքննվել է:

Այսպիսով  քննիչի և դատախազի անգործության հետևանքով  փորձագետը զրկվել է փորձաքննություն իրականացնելու հնարավորությունից, սակայն դատարանների կողմից  ապացույցը չի գնահատվել վերաբերելիության, թույլտրելիության, իսկ ամբողջ ապացույցները իրենց  համակցությամբ  գործի լուծման համար բավարար տեսանկյունից:

Դատարանների կողմից չեն ձեռնարկվել բոլոր միջոցառումները  գործի  հանգամանքների  բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտման համար :

Գործով ձեռք բերված ապացույցները գնահատելիս, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 25,126,127 հոդվածների պահանջների խախտում, թերի, միակողմանի է գնահատվել քրեական գործով ձեռք բերված ապացույցները, ինչի արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որն էլ ազդել է գործի վրա:

Դատարանների կողմից  չեն գնահատվել նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների և Բողոքաբերի կողմից վկայակոչած ապացույցների  հակասությունները:

Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն չի նշանակվել, սակայն Դատարանները նշում են՝ նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, սակայն ըստ փորձագիտական եզրակացության՝ առաջարկված հարցերին հնարավոր չի եղել պատասխանել:

Միտումնավոր գնահտման առարկա չի դարձվում այն հանգամանքը, որ  փորձագետի կողմից ՝ առաջարկված հարցերին հնարավոր չի եղել պատասխանել, քանի որ նախաքննական մարմնի կողմից չի ապահովվել փորձաքննության իրականացումը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 250 հոդվածի 4րդ մասի համաձայն՝

Եթե ներկայացված նյութերն անբավարար են կամ հարցի լուծումը դուրս է փորձագետի հատուկ գիտելիքների սահմաններից, փորձագետի եզրակացությունը պետք է բովանդակի առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում:

Փորձագետի կողմից նշվել է, որ փորձաքննության տրամադրված նյութերն անբավարար են, ինչի հետևանքով փորձաքննությունն լիակատար չի իրականացվել: Նշվածով հիմնավորվում է, որ փորձագետի գիտելիքը բավարարում է փորձաքննությունն անցկացնելու  համար, սակայն չի իրականացվել նախաքննական մարմնի անգործության հետևանքով:

Նախաքննակամ մարմնի անգործության արդյունքում խախտվել է Գալենցի իրավունքներն ու օրինական շահերը :

ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 253 հոդվածի համաձայն՝

  1. Քննիչն իրավունք ունի ստանալ մարդու, դիակի, կենդանու, նյութի և այլ օբյեկտների հատկությունները բնութագրող նմուշներ, եթե դրանց հետազոտումը գործի համար նշանակություն ունի:
  2. Նմուշներ ստանալու մասին քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում, որտեղ մասնավորապես պետք է նշվեն` նմուշներ ստացող անձը, ումից պետք է ստացվի նմուշը, ինչ չափով և կոնկրետ ինչ նմուշներ պետք է ստացվեն, երբ և ում պետք է ներկայանա անձը նրանից նմուշներ ստանալու համար, որտեղ և ում պետք է ներկայացվեն նմուշները` դրանք ստանալուց հետո:
  3. Մարդուց նմուշ ստանալը կատարվում է փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ: Սերմնահեղուկի, մաշկի մանրադիտակային քերվածքների, քրտինքի և այլ արտաթորանքների նմուշներ ստանալը կատարվում է միևնույն սեռին պատկանող փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ: Դիակի, կենդանու, նյութի և այլ օբյեկտների հատկությունները բնութագրող նմուշների ստացումը կատարվում է փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ և (կամ) տեսաձայնագրառմամբ:

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 254 հոդվածի համաձայն՝

 

  1. Նմուշ կարող են լինել`

1) արյունը, սերմնահեղուկը, մազը, եղունգների կտրվածքները, մաշկի մանրադիտակային քերվածքները.

2) թուքը, քրտինքը և այլ արտաթորանքներ.

3) մաշկի գծանախշերի դրոշմը, ատամների և վերջավորությունների կաղապարները.

4) ձեռագիրը, ստորագրությունը, մարդու հմտությունն արտահայտող այլ նյութեր.

5) ձայնագրվածքը.

6) պատրաստի արտադրանքի, հումքի, նյութերի փորձնական նմուշները.

7) զենքը, պարկուճը, գնդակը, փամփուշտը.

8) այլ նյութեր և առարկաներ:

 

Փորձաքննության լիակատար անցկացման համար քննիչի կողմից չի տրամադրվել  Ա. Կալենցի ձեռագիրը, ստորագրությունը, չի առգրավվել պայմանագիրը, որպեսզի կատարվի թղթի,թանաքի, ձեռագրի, ստորագրության փորձաքննություն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 385 հոդվածի համաձայն՝

 

  1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
  2. Բացառությամբ սույն օրենսգրքի 451գլխի կանոններով քննված գործերի, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է գործում եղած, իսկ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասով նախատեսված բացառիկ դեպքերում՝ նաև լրացուցիչ ներկայացվող ապացույցներով:
  3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստական հանգամանքները ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է որևէ փաստական հանգամանք, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքը, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասին համապատասխան` լրացուցիչ ներկայացված ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության:
  4. Եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա դատական ակտում եզրակացության չի հանգել որևէ փաստական հանգամանքի վերաբերյալ, ինչը պարտավոր էր անել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասին համապատասխան` լրացուցիչ ներկայացված ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության:

 

Ստորադաս և Վերաքննիչ քրեական դատարանների կողմից  բողոքը չի քննվել բողոքի  սահմաններում, այլ քննվել է այն սահմաններում, որը թելադրվել է դատախազի կողմից, ինչի արդյունքում բերվում է վերաքննիչ և վճռաբեկ բողոք:

Բողոքի հիման վրա դատարանը պետք է ստուգեր բողոքարկված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավորված լինելը, կապված բողոքաբերի իրավունքների և ազատությունների հնարավոր խախտումների հետ, որի արդյունքում, հիմնվելով հետազոտված նյութերի վրա, Բողոքաբերի փաստարկների մանրակրկիտ ստուգմամբ կայացներ հիմնավորված և պատճառաբանված որոշում՝ խախտումների առկայության կամ բացակայության մասին:

Բողոքում նշվել է նաև, որ քննիչի կողմից չի պարզվել, ճշտվել  որտեղից Հրանտ Մեսրոպի Աբգարյանին, Սամվել Ալֆրեդի Սաղաթելյանին, Ռազմիկ Գրիգորյանի Հարություն Կալենցին պատկանող կտավները, ովքեր  ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալությա ն միջոցով կտավների արտահանման թույլտվություն են ստացել և ուղարկել Ռազմիկ Գրիգորյանին , ինչու ՀՀ ՊԵԿ Արևմտյան պետական վարչության կողմից կտավները չեն հայտարարագրվել,  արդյոք ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալությունը իրավասու էր թույլատրել կտավները արտահանել, եթե չկա ապացույց դրանք ում են պատկանում, որ ժամանակահատվածից:

 

Սակայն դատարանի կողմից  կայացրած  որոշմամբ անդրադարձ չի կատարվել բողոքի այս հատվածին:

Որոշում կայացնելիս Դատարանը կարող է և պետք է աջակցի իրենց իրավունքներն իրացնելիս կողմերի հավասարության ապահովմանը, քանի որ դատարանի ակտիվության դրսևորումը ուղղակիորեն բխում է նրա լիազորություններից:

Եթե գործով որևէ հանգամանք չի պարզվել, ապա դատարանն իրավունք ունի պարզելու այդ հանգամանքը՝ ապահովելու համար գործի քննության արդարացիությունը և օբյեկտիվությունը:

Բողոքաբերը դիմելով դատարան ակնկալել է դատական վերահսկողությամբ վերականգնել իր խախտված իրավունքը, կանխել, վերացնել և չեզոքացնել թույլ տրված անօրինականության վնասակար հետևանքները:

Դատարանի կողմից բողոքը մերժելով խախտվել է Բողոքաբերի արդար դատաքննության իրավունքը:

Այսպիսով Դատարանի կողմից որոշումը կայացվելիս խախտվել է Հարություն Գալենցի  ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները: Որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, ինչն ապացուցվում է այն հանգամանքով, որ դատարանի կողմից միտումնավոր անդրադարձ չի կատարվել այն հանգամանքների վրա, որ նախաքննական մարմնի անգործության հետևանքով փարձաքննությունը թերի է կատարավել, որի ամբողջական լինելու արդյունքում հանցագործությունը կբացահայտվեր: Փորձագետի ամբողջական եզրակացությունը առանցքային դեր է ունենալու գործի քննության համար:

Վերաքննիչ բողոքը չի քննվել բողոքի շրջանակում, անդրադարձ չի կատարվել այն փաստերին, որոնք միտքւմնավոր ստորադաս դատարանում քննության առարկա չի դարձվել, ինչի հետևանքով  վերվել է վերաքննիչ բողոք:   Որոշմամբ նույնիսկ չի նշվել , թե ինչու բողոքի փաստերին ամբողջությամբ անդրադարձ չի կատարվել:

Դատարանին խնդրվել է՝ բեկանել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի կողմից 2019թվականի հոկտեմբերի 23-ին թիվ ԵԴ/0029/11/19 բողոքով կայացրած որոշումը՝ ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության՝ ամբողջ ծավալով, կամ կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել՝  Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Առաքելյանի՝ բողոքը մերժելու մասին 2018թվականի դեկտեմբեի 07-ի որոշումը:

07 մայիս 2020թ-ին ՀՀ վչռաբեկ դատարանը որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին՝ պատճառաբանելով, որ …. Բողոք բերած անձի փաստարկների, սույն գործիի նյութերի, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Վճռաբեկ դատարանի կողմից ընդունված տարբերակ է՝ եթե երկու ստորադաս դատարանները կայացնում են միատեսակ որոշում, վճռաբեկ դատարանն այլևս գործը վարույթ չի ընդունում:

 

7. ԹԻՎ 14201718 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

2018թ-ի հունիսի 19-ին Հարություն Գալենցը չի կարողացել մուտք գործել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կալենցի 18.18/1 հասցեների տուն- թանգարան, քանի որ Լ. Կատասանովայի կողմից դարպասի դուռը զոդվել էր:

Հաղորդում է տրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի ոստիկանության բաժին:

29 հունիս 2018թ-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի կողմից որոշում է կայացվել՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

02.08.2018թ-ին բողոք է ներկայացվել Երևան քաղաքի դատախազություն:

13.08.2018թ-ին Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից վերացվել է հետաքննիչի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որոշումը նախքան ստանալը ինչ որ շահագրգիռ անձի կողմից կարդացվել է, քանի որ ծրարը մկրատով կտրած, հետո սոսնձված է:

ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մաս՝ Ինքնիրավչությունը

Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

2019թ-ի փետրվար ամսին քննիչը հեռախոսազանգի միջոցով հայտնել է, որ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում է կայացվել:

Մինչև օրս չենք ստացել որոշման մեր օրինակը:

09.06.2019թ-ին բողոք է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որով հայտնվել է, որ գործը քննող քննիչի կողմից խախտվել է Հարություն Գալենցի իրավունքը, այն է՝ վերջնական որոշումը շուրջ 4ամիս է չի ուղարկվել Գալենցին կամ ներկայացուցչին:

12 հուլիս 2019թ-ի ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկաղության գլխավոր վարչությունից ստացվել է գրություն, որ փաստաբանի կողմից ուղարկված դիմումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժին ՝ դիմում բարձրացված հարցը քնարկելու:

24 հուլիս 2019թ-ին է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնից փոստային առաքմամբ ստացվել է դեռևս 2019թ-ի մարտի 31-ին կայացված որոշումը՝ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

29 հուլիս 2019թ-ին որոշումը սահմանված կարգով բողոքարկվել է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ Խաչատրյանին, հայտնելով, որ՝2018թ-ի հունիսի 19-ին Հարության Գալենցի կողմից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղոդում է տվել այն մասին, որ հանդիսանալով Երևան քաղաքի Կալենցի 18 և 18/1 հասցեի տուն թանգարանի համասեփականատեր, չի կարողանում մուտք գործել տուն- թանգարան, քանի որ Լարիսա Կատասանովան խոչընդոտում է:

Ահազանգ կատարելուց որոշ ժամանակ անց ոստիկանության աշխատակիցները եկել են, փորձել խոսել Կատասնավայի հետ, սակայն հեռախոսազանգի ընթացքում Կատասանովան հայտնել է, որ հանդիպման է ՀՀ Նախագահի հետ 3-4ժամից տանը կլինի:

Այդ ընթացքում որոշ արվեստագետներ Կալենցի 16 հասցեից մուտք էին գործում տուն- թանգարան:

Ոստիկանին հայտնելով այդ փաստը խնդրվել է Կալենցի 16 հասցեով մուտք գործել և պարզել՝ Կատասանովան տանն է թե՝ոչ:

Ոստիկանի կողմից մուտք գործելուց հետո պարզվեց, որ Կատասնավան տանն է և ստել է, որ իբր հանդիպման է:

Հ. Գալենցը համոզվելով, որ Կատասանովան շարունակելու է խոչընդոտել իր մուտքը համասեփականության իրավունքով իրեն պատկանող տուն- թանգարան՝ համացանցի միջոցով հրավիրել է համապատասխան մասնագետների՝ դուռը այնպես բացելու, որ դռանը վնաս չպատճառվի:

Տուն- թանգարան մուտք գործելուց հետո կատարել է մի քանի լուսանկար, քանի որ պապու՝ Հարության Կալենցի վերաբերյալ հոդված էր տպվելու ,,Ժամ,, ամսագրում և հարկավոր էր որակյալ  լուսանկար՝ ամսագրի շապիկին տպվելու համար:

Լուսանկարումը անելուց հետո, Գալենցը փոխելով փականի միջուկը մի օրինակ բանալի տվել է Կատասանովային, մյուսը՝ թողել դռան վրա (այս ամբողջը տեսանկարահանված է և լազերային կրիչը հանձնվել է ոստիկանություն, որպես ապացույց):

Դեպքից   երկու օր անց՝ 2018թվականի հունիսի 21-ին, երբ գնացել է տուն- թանգարան նորից չի կարողացել մուտք գործել:

2018թվականի օգոստոսի 20-ին  գտնվելով Երևանում փորձել է գնալ իր տուն, սակայն տեսել է, որ դարպասյա դուռը զոդված է:

Կրկին ահազանգել է ոստիկանություն՝ հայտնելով, որ չի կարողանում մուտք գործել իր տուն քանի որ մյուս համասեփականատերը խոչընդոտում է՝ մասնավորապես զոդելով դարպասյա դուռը՝ խնդրել է ոստիկանության աջակցությունը:

Գալենցը զանգահարելով իր ծանոթին խնդրել է համապատասխան գործիքով մոտենալ իրեն, իր հետ բերելով նաև դռան փական, միջուկ՝ քանի որ կասկածել է, որ Կատասանովայի կողմից փոխված կլինի փականը, միջուկը:

Էլեկտրական սղոցով կտրելով դարպասի փականի զոդված լեզվակը մուտք է գործել համասեփականության իրավունքով իրեն պատկանող տուն-թանգարանի բակ՝ փորձելով իր մոտ եղած բանալիով բացել թանգարանի դուռը չի կարողացել, քանի որ իրոք Կատասանովայի կողմից փոխվել է փականի միջուկը:

Գալենցը իր սեփականատիրական իրավունքները պաշտպանելու նպատակով  սղոցելով  դռան փականի հատվածը՝ դուռը բացել է, տեղադրել նոր փական և նորից  բանալիներից մեկ օրինակ տվել Կատասանովային:

Կատասանովայի կողմից նույնաբովանդակ հաղորդում և բացատրություն է տրվել, վերջինս ՝ ընդունել է այն փաստը, որ Գալենցի կողմից փականները փոխվելուց հետո իրեն բանալի հատկացվել է, սակայն ինքը կրկին փականները փոխել է, բանալու օրինակ Գալենցի չի տրամադրել, զոդել է դարպասյա դռան փականը,որպեսզի Գալենցը չկարողանա մուտք գործել համասեփականության իրավունքով իրեն պատկանող տուն- թանգարան:

Անհերքելի ապացույցներից և փաստերից հետո ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Տնոյանի կողմից 31 մարտ 2019թ-ին որոշում է կայացվել  թիվ 14201718 քրեական գործով վարույթը կարճել և քրեական հետապնդում չիրականացնել՝ պատճառաբանելով , որ Լարիսա Կատասանովայի և Հարության Գալենցի արարքի մեջ բացակայում է հանցակազմը:

Քննիչը փորձել է որոշումը հիմնավորել այն հանգամանքով, որ դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությամբ պատճառված վնասի շուկայական արժեքը հնարովոր չի եղել որոշել, հետևապես կողմերի   արարքում  բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ և185-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները:

Որոշումը կայացնելիս գնահատման առարկա չի դարձվել այն հանգամանքը, որ Կատասանովայի կողմից միտումնավոր, գիտակցաբար ուղղակի դիտավորությամբ կատարվել է ինքնիրավչություն՝ իր ենթադրյալ իրավունքների  ինքնակամ իրականացմամբ  բարոյական և նյութական էական վնաս է պատճառել  Գալենցի իրավունքներին և օրինական շահերին:

Վերջինս ինքնագլուխ առանց մյուս համասեփականատերերի կարծիքը հաշվի առնելու վնասել է համասեփականության իրավունքով պատկանող գույքը, բացի այդ ինքնագլուխ զրկել է մյուս համսեփականատերերին իրենց գույքի տնօրինումից և տիրապետումից:

Կատասանովայի կողմից բացի այն, որ Գալենցին պատճառել է նյութական վնաս, խախտել է նաև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նրա իրավունքները:

Քննիչի կողմից  մատնանշվել է ՀՀ քաղաքացիակն օրենսգրքի 198հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Գործի նյութերով հիմնավորվում է, որ կողմերը համատեղ սեփականատերեր են, սակայն միայն Կատսանովայի կողմից է ապօրինի  տիրապետվում և օգտագործվում ամբողջ գույքը, դեռ ավելին ինքնագլուխ վնաս է պատճառում գույքին, սակայն քննիչի կողմից  նրա արաքին համապատասխան որակավորում չի տրվում՝ պատճառաբանությամբ, որ կողմերը համասեփականատերեր են: Ճիշտ չի գնահատվել կողմերի արարքները, միտումները:

Այսպիսով, վերը նշված փաստերի համադրությամբ խնդրվում է 31 մարտ 2019թ-ին կայացված որոշումը ՝ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին Լարիսա Կատասանովայի մասով վերացնել՝ քրեական գործի վարույթը վերսկսել:

Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ 31 մարտ  2019թ-ին կայացված որոշումը բազմաթիվ բողոքներից և պահանջներից հետո ստացել եմ 24 հուլիս 2019թ-ին, այդ իսկ պատճառով բողոքը ներկայացնում եմ սահմանաված 7օրյա ժամկետում սկսված 24  հուլիս  2019թ-ից:

05.08.2019թ-ին ՀՀ դատախազության Արաբկիր և Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Խաչատրյանի կողմից կայացվել է որոշում՝ բողոքը մերժելու վերաբերյալ պատճառաբանելով, որ՝՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Տ. Տոնոյանի կողմից կայացված թիվ 14201718 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 31.03.2019թ.  որոշման  Հարություն Գալենցի ներկայացուցիչ Թեհմինե Հովսեփյանի  կողմից բերված բողոքն ամբողջությամբ մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Որոշումը ստանալուց հետո բողոք է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290հոդվածով խնդրվել է վերացնել՝ 31 մարտ 2019թ-ին  ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի  վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Տ. Տոնոյանի կողմից  թիվ 14201718քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը:

Վերացնել  05 օգոստոս 2019թ-ին Արաբկիր և Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ս. Խաչատրյանի կողմից  ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի  վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Տ. Տոնոյանի կողմից  թիվ 14201718քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական  գործի վարույթը կարճելու մասին 31 մարտ 2019թ որոշման Հարություն Գալենցի ներկայացուցիչ  Թեհմինե Հովսեփյանի կողմից բերված բողոքն ամբողջությամբ մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ  որոշումը:

Թիվ ԵԴ /0745/11/19գործով  դատական նիստը նշանակվել էր 05.08.2019թ-ին, սակայն տեղի չունեցավ Դատավորի վերպատրաստման գտնվելու արդյունքում:

04.11.2019թ-ի դրությամբ նիստ նշանակված չէ:

28.08.2020թ-ին նշանակվել է դատական նիստ

  1. Գործ թիվ ԵԴ /0123/11/19

2018թ-ի հոկտեմբերի 01-ին հողորդում է տրվել Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դատախազություն հայտնելով, որ
Լարիսա Կատասանովայի կողմից կատարվում է ինքնիրավչություն՝ վերջինս զոդելով տուն- թանգարանի երկաթյա դուռը արգելում է որպեսզի մուտք գործենք սեփականության իրավունքով մեզ պատկանող տուն- թանգարան, միայնակ է տնօրինում, տիրապետում պապիս՝ Հարություն Կալենցի, տատիս՝ Արմինե Կալենցի և հորս՝ Սարո Գալենցի կողմից մեզ թողած ժառանգույթունը՝ Արմինե Կալենցից, ամենա քիչը 457 գործ, որից 191-ի լուսանկարը ներկայացնում եմ, Հարություն Կալենցից ամենա քիչը 355 գործ, որից 342-ի լուսանկարները ներկայացվում է, Սարո Գալենցից ամենա քիչը 195 գործ, որոնք ամբողջությամբ ներկայացվում են լազերային կրիչով, ամբողջ թվաքանակը վերաբերում է և կտավի և թղթի վրա գործերին:

Վերը թվարկված կտավներից մի քանիսը 2018թ-ի մայիսի 11-14-ը ընկած ժամանակահատվածում առանց իմ իմացության և համաձայնության Կատասանովան ցուցադրել է Մերգելյանի ,, Էքսպո,, կենտրոնում, ենթադրում եմ՝ վաճառքի նպատակով, այն պարագայում երբ Դատարանի կողմից արգելված էր վերջինիս Սարո Գալենցին պատկանող ամբողջ կտավները տնօրինել, տիրապետել , երկու դատական ատյաններում Կատասանովան պարտվել է, այժմ էլ վճռաբեկ բողոք է բերել՝ ժամանակ շահելու նպատակով, իմ ենթադրությամբ, որ թանգարանում առկա կտավները տեղափոխի այլ վայր կամ վաճառի:

Հորս մահից հետո 11 ամիս Կատասնովան արգելում է, որպեսզի մուտք գործեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող տուն- թանգարան, որն իմ մեջ համոզմունք է ձևավորել, որ վերջինս ժամանակ է շահում ինձ իմ սեփականությունից զրկելու և սեփականության իրավունքով ինձ պատկանող շարժական գույքին ապօրինի տիրանալու:

26.09.2018թ-ին տեղեկացա, որ EBAY կայքում տեղադրվել է իմ անձնական գործը՝ վաճառքի նպատակով, որը ես եմ գնել և որը գտնվում էր տուն- թանգարանում:

Ես կասկածում եմ, որ վերջինս ժամանակ շահելով թանգարանում առկա գործերը, որոնք արդեն փաթեթավորել է տեղափոխում է այլ վայր՝ միգուցե արտասահման՝ հանցավոր համագործակցության մեջ մտնելով հորեղբորս Արմեն Կալենցի հետ:

Հարգարժան Դատախազ, խնդրում եմ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին, որպեսզի քրեական գործ հարուցեն Լարիսա Խաչիկի Կատասանովայի նկատմամբ՝ Կալենցի անվան տուն թանգարանում գտնվող Կալենցների ստեղծագործությունները տիրանալու, գողանալու, վաճառելու հանգամանքով, իմ կարծիքով հետագայում ինձ շանտաժ անելու, հոգեբանորեն ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի ես հրաժարվեմ իմ ժառանգական զանգվածից:

Տուն- թանգարանում գույքագրում կատարել, արգելանք կիրառել գույքագրված գույքի նկատմամբ, որպեսզի վերջինս չկարողանա կտավները սև շուկայում վաճառել, որոնք ազգային արժեքներ են, ինչպես նաև պարտավորեցնել, որ տրամադրի հորս անվամբ գրանցված ջիպ տոյոտա ,,Ռաֆ 4,, ավտոմեքենայի փաստաթղթերը և հայտնի որտեղ է պահում ռետրո կաբրիոլետ ,,Ֆիատ,, մակնիշի ավտոմեքենան, քանի որ այն սեփականության իրավունքով մեծամասնությամբ պատկանում է մորս, քրոջս և ինձ, սակայն իրավունքի պետական գրանցում չենք կարողանում կատարել՝ ավտոմեքենայի բացակայության պատճառով; ինչպես նաև պարտավորացնել, որպեսզի ինձ հետ վճարի 600 Եվրո գումարը, քանի որ ես այն ծախսել եմ ՀՀ գալու և ըստ պայմանավորվածության գույքագրում կատարելու համար:

2018թ-ի հոկտեմբերի 18-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի կողմից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Բազմաթիվ պահանջներից հետո 2018թ-ի դեկտեմբերի 24-ին ոստիկանությունից առձեռն ստացվել է նյութերը և որոշումը:

27դեկտեմբեր 2018թ-ին որոշումը բողոքակվել է Երևան քաղաքի դատախազություն, սակայն բողոքի քննարկումը հանձնարարվել է կրկին Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դատախազություն:

31 հունվար 2019թ-ին դատախազության կողմից բողոքը մերժվել է:

27 փետրվար 2019թ-ին բողոք է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ որով խնդրվել է՝ վերացնել՝ 18 հոկտեմբեր 2018թ-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ ոստիկանության ավագ լեյտենանտ Օ. Շախկուլյանի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը:

Վերացնել 24.հունվար 2019թ-ին Արաբկիր և Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Ա. Առաքելյանի կողմից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչ Օ. Շախկուլյանի 2018թվականի հոկտեմբերի 18-ի նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ Հ. Գալենցի փաստաբան Թեհմինե Հովսեփյանի կողմից ներկայացված բողոքը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ որոշումը:

2019թ-ի մարտի 15-ին, ապրիլի 10-ին, մայիսի 14-ին, մայիսի 30-ին նշանակված նիստերին չեն ներկայացել ոչ դատախազը, ոչ հետաքննիչը և ոչ էլ նյութերն են ուղարկել դատարան: Փետրվարից մինչև հունիս ամիսը դատական նիստերը տեղի չեն ունենում գործի նյութերը դատարան չուղարկելու և գործը հսկող դատախազի կողմից նիստին ներկա չգտնվելու արդյունքում:

2019թ-ի հունիսի 26-ին դատարանը մտել է խորհրդակցական սենյակ:

2019թ-ի հուլիսի 10-ի դրությամբ որոշումը դեռ չի ուղարկվել:

2019թ-ի հուլիսի 11-ին ստացվել է որոշումը՝ դատարանը մերժել է պահանջը:

2019թ-ի հուլիսի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բերվել է վերաքննիչ բողոք2019թ-ի օգոստոսի 01-ի դրությամբ ՀՀ վերքննիչ քրեական դատարանից որևէ ծանուցում չի ստացվել:

04 նոյեմբեր 2019թ-ի դրությամբ ՀՀ վերքննիչ քրեական դատարանից որևէ ծանուցում չի ստացվել:

Բողոքում նշվել է, որ …

2018թվականի հոկտեմբերի 01-ին Հարություն Սարոյի Գալենցի կողմից հաղորդում է տրվել հանցագործության մասին, որով հայտնել է, որ Երևան քաղաքի Հարություն Կալենցի անվան փողոցի վրա գտնվող Հարություն Կալենցի անվան տուն- թանգարանի /հասցե՝ Կալենցի փողոց թիվ 18 և 18/1 / սեփականատեր են հանդիսանում ինքը՝ Հարություն Սարոյի Գալենցը, քույրերը՝ Անի Նիկոլ Սարոյի Գալենցը, Արմինե Սարոի Գալենցը և հոր՝ Սարո Գալենցի կինը՝ Լարիսա Խաչիկի Կատասանովան:

Լարիսա Կատասանովայի կողմից կատարվում է ինքնիրավչություն՝ վերջինս զոդելով տուն- թանգարանի  երկաթյա դուռը, արգելում է, որպեսզի Գալենցները մուտք գործեն սեփականության իրավունքով իրենց պատկանող  տուն- թանգարան,  միայնակ է տնօրինում, տիրապետում բողոքաբերի պապի՝ Հարություն Կալենցի, տատի՝ Արմինե Կալենցի և հոր՝ Սարո Գալենցի կողմից իրենց թողած ժառանգույթունը՝ Արմինե Կալենցից, ամենա քիչը  457 գործ, որից  191-ի լուսանկար ներկայացվել է, Հարություն Կալենցից ամենա քիչը 355 գործ, որից 342-ի լուսանկարներ ներկայացվել է,  Սարո Գալենցից ամենա քիչը 195 գործ, որոնք ամբողջությամբ ներկայացվել է լազերային կրիչով, ամբողջ թվաքանակը վերաբերում է և կտավի և թղթի վրա գործերին:

Բողոքաբերի հորը՝ Սարո Գալենցին  պատկանող  իրեր՝

1/  2  իկոնա ,

2/ Հարություն Կալենցին նվիրված կատալոգներ՝ տպագրված 2010թվականին ,,Այբենգիր,, հրատարակչության կողմից,

3/ 2012թվականին տպագրված կատալոգներ՝ ,, Երկու Կյանք,, անվամբ, նվիրված Բեյրութում տեղի ունեցած Կալենցի անվան ցուցահանդեսին,

4/ անձնական լուսանկարներ, նամակներ,

5/ Ս. Գալենցի ձեռքով կատարված ճեպանկարներ,

6/ Ս. Գալենցին  պատկանող ,, ԶԵՆԻԹ,, Շվեցարական ձեռքի ժամացույց,

7/ ամուսնական ոսկյա մատանի, արծաթյա խաչով

8/ անհատական կարված կոստյումններ

9/ արվեստի գրքերից բաղկացած անձնական գրադարան

10/անձնական լուսանկարններ, նամակներ դիպլոմներ, պաստառներ , կենսագրության վերաբերյալ առարկաներ /մեմոռաբիլիյա/

11/ ավտոմեքենաներ՝ ռետրո կաբրիոլետ ,, Ֆիատ,,  ջիպ Տոյոտա,, Ռաֆ 4,,

12/ նկարչական պարագաներ

Պապին՝ Հարություն Կալենցին պատկանող ՝

1/ խաչքար տեղադրված բակում ,

2/  փայտե 2հին իսլամական ոճով տուփեր ,

3/ Հ. Կալենցի ձեռքով պատրաստած կահույք՝  ծղոտե աթոռներ,

4/ պալիտրա՝ որի վրա խառնվում ներկը

5/անձնական լուսանկարներ, նամակներ, դիպլոմներ, պաստառներ , կենսագրության վերաբերյալ առարկաներ /մեմոռաբիլիյա/

6/ ամուսնական ոսկյա մատանի

7/ նկարչական պարագաներ

Տատին՝ Արմինե Կալենցին պատկանող՝

1/ Ա. Կալենցի կողմից տպագրված գրքեր՝ ,,Ներիր ինձ Հարություն,, և ,, Մտորումններ,, անվամբ

2/ Ա. Կալենցի  ձեռագրերը՝ գրքերի սևագրերը և այլ ձեռագրեր՝ հուշեր, արվեսի մասին մտորումններ

3/ Ա. Կալենցի լուսանկարները

4/ նամակներ, դիպլոմներ, պաստառներ , կենսագրության վերաբերյալ առարկաներ /մեմոռաբիլիյա/, ճեպանկարներ

5/ անձնական Ավետարան

6/ Ա. Կալենցի մոր՝ Թագուհի Պարոնյանի կողմից կատարված ասեղնագործ աշխատանքներ,անկողնային ասեղնագործ սավան

7/ ամուսնական ոսկյա մատանի

8/ ոսկյա մատանի զմրուխտյա քարով , որը Ա. Կալենցը  նվիրել է թոռանը՝ Անի Նիկոլի Գալենցին

9/ արծաթաջուր զարդատուփ, պատված թիթեռնիկներով

10/սպիտակ մետաքսյա հին հայկական տարազ բերված Արևմտյան Հայաստանից

11/ իսպանական  2  ոսկեթել մատադոռի հագուստ

12/ Հին եգիպտական կտորից ձեռագործ թռչնի պատկեր

13/ նկարչական պարագաներ

Հարություն Սարոյի Գալենց ՝

1/ Հ. Գալենցի կողմից թանգարանի համար  պատրաստված և ֆինանսավորված 2000թվականին լույս տեսած կատալոգներ նվիրված Հարություն և Արմինե Կալենցններին  և 6 տեսակի տարբեր բացիկներ, որոնք մինչև վերջերս վաճառվում էին թանգարանում

2/ անձնական ստեղծագործություններ՝ 23 գործ

3/ երեք թղթապանակ մանկական գործերով

4/ Հ. Գալենցի կողմից գնված Կարինե Մացակյանի կողմից նկարված կտավ՝ յուղաներկ

Անի Նիկոլ Գալենցի կողմից կատարված մանկական նկարներ և 1 ձեռագործ  շրջանակի մեջ:

Նազելի Նիկողոսյանի անհատական գործերը՝ մեկ ամբողջ թղթապանակ մոտ 40  գործ:

Հ. Գալենցի մորական կողմի պապի՝ քանդակագործ՝ Նիկոլայ Նիկողոսյանի անհատական 2 քանդակ:

Երվանդ Քոչարի կողմից կատարված քանդակը՝ տարածական, գուաշային աշխատանք թղթի վրա և գծանակար:

Հայտնի քանդակագործ Արտո Չակմակչյանի կողմից արված 2 քանդակ շամոտից /կավի/ ,

Հ. Կալենցի դիմանկարը՝ շամոտից, վերացական քանդակ մետաղից:

Հ. Կալենցի ռեալիստական դիմաքանդակը  ներկված գիպսից 1950-ական թվականների՝ կատարված Քնարիկ անվամբ քանդակագործի կողմից :

Հ. Կալենցի դիմաքանդակը սպիտակ գիպսից Բողոքաբերին  առայժմ անհայտ քանդակագործի կողմից կատարված:

Բենիկ Պետրոսյանի կողմից արված բրոնզե քանդակ:

Բրոնզե քանդակ կատարված Ֆրանսիացի արվեստագետի կողմից, որը Արմինե Կալենցը բերել էր Փարիզից:

Կապարից աղջկա մերկ քանդակ ամբողջական:

Արմինե Կալենցի դիմանկար կատարված Սամվել Մարությանի կողմից 1993թ-ին:

30 գործ ՝ կտավ և թղթի վրա 20-րդ դար, տարբեր արվեստագետների գործեր , որոնք 1946 թվականին Կալենցնները  Լիբանանից բերել են ՀՀ :

Ռոբերտ Էլիբեկյանի  կողմից արված փայտե ձու, նվիրված Զատկի արարողությանը :

Ճապոնական 1հատ քսիլոգրաֆիա / փայտից թղթի վրա տպագրություն /:

Աֆրիկյան քանդակ՝ դիմակ:

Հին կուժերի հավաքածու՝ կավից և մետաղից, որոնց մեջ կար նաև Հին ՈՒրարտական կավամաններ,

2 մեծ սունդուկ բերված 1946թ-ին Լիբանանից:

Հերակլեսի կամ Ապոլոնի պատկերը գծանկար թղթի վրա 17-19 դար:

Վերը թվարկված կտավներից մի քանիսը, որոնք պատկանում են Սարո Գալենցին  2018թ-ի մայիսի 11-14-ը ընկած ժամանակահատվածում առանց Հարություն Գալենցի իմացության և համաձայնության Կատասանովան  ցուցադրել է  Մերգելյանի ,, Էքսպո,, կենտրոնում, վաճառքի նպատակով, այն հանգամանքում, երբ Դատարանի կողմից արգելված էր  Լարիսա  Կատասնավային  և այլ անձանց  Երևան քաղաքի Կալենցի փողոցի 18/1 հասցեում գտնվող տուն- թանգարանում առկա Սարո  Հարությունի Գալենցին պատկանող  շարժական գույքերի նկատմամբ կատարել որևէ գործողություն:

Ս. Գալենցի մահից հետո Կատասնովան խոչընդոտում և արգելում է, որպեսզի Բողոքաբերը մուտք գործի սեփականության իրավունքով իրեն պատկանող տուն- թանգարան, որն իր մեջ համոզմունք է ձևավորել, որ ժամանակ է շահում Գալենցներին սեփականությունից զրկելու և սեփականության իրավունքով Բողոքաբերին պատկանող շարժական գույքին ապօրինի տիրանալու:

2018թ-ի օգոստոսի 20-ին Բողոքաբերի և Կատասանովայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 25-ին կողմերով թանգարանում գույքագրում կատարելու, սակայն Կատասանովան դրժելով իր խոսքը կրկին ժամանակ շահելու նպատակով,արգելել է Գալենցի մուտքը տուն- թանգարան,  արդյունքում Բողոքաբերը 600 Եվրո ճանապարհածախս կատարելով Գերմանիայի Դաշնությունից եկել է  ՀՀ գույքագրմանը մասնակցելու:

26.09.2018թ-ին Բողոքաբերը տեղեկացել է, որ EBAY կայքում տեղադրվել է իր անձնական գործը՝ վաճառքի նպատակով, որն անձամբ է գնել , գործը գտնվում էր տուն- թանգարանում:

Բողոքաբերը  կասկածում է, որ Կատասանովան ժամանակ շահելով թանգարանում առկա գործերը, որոնք արդեն փաթեթավորել և տեղափոխում է այլ վայր՝ միգուցե արտասահման՝ հանցավոր համագործակցության մեջ մտնելով հորեղբոր՝ Արմեն Կալենցի հետ:

Խնդրել է՝ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին, որպեսզի քրեական գործ հարուցեն Լարիսա Խաչիկի Կատասանովայի նկատմամբ՝ Կալենցի անվան տուն թանգարանում գտնվող Կալենցների ստեղծագործությունները տիրանալու, յուրացնելու, գողանալու, վաճառելու հանգամանքով, իր կարծիքով հետագայում շանտաժ անելու, հոգեբանորեն ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի հրաժարվի իր ժառանգական զանգվածից:

Տուն- թանգարանում գույքագրում կատարել, արգելանք կիրառել գույքագրված գույքի նկատմամբ, որպեսզի վերջինս չկարողանա կտավները սև շուկայում վաճառել, որոնք ազգային արժեքներ են, ինչպես նաև պարտավորեցնել, որ տրամադրի հոր անվամբ գրանցված ջիպ տոյոտա  ,,Ռաֆ 4,, ավտոմեքենայի փաստաթղթերը և հայտնի որտեղ է պահում  ռետրո կաբրիոլետ  ,,Ֆիատ,,  մակնիշի ավտոմեքենան, քանի որ այն սեփականության իրավունքով մեծամասնությամբ պատկանում է բողոքաբերին, մորը, քրոջը, սակայն իրավունքի պետական գրանցում չի կարողանում կատարել՝ ավտոմեքենայի բացակայության պատճառով: Ինչպես նաև պարտավորացնել, որպեսզի հետ վճարի 600 Եվրո գումարը, քանի որ այն ծախսվել է ՀՀ գալու և ըստ պայմանավորվածության գույքագրում կատարելու համար:

18 հոկտեմբեր 2018թ-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ՝ Օ . Շախկուլյանի կողմից որոշում է կայացվել ՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Որոշումը բազմաթիվ պահանջներից հետո ստացվել է  24 դեկտեմբեր 2018թվականին:

Քրեական գործ հարուցելը մերժելու մասին  որոշման մեջ հետաքննության բաժանմունքի տեսուչը նշել է  Լ. Կատասանովայի կողմից գրված բացատրությունները՝ մասնավորապես, որ Հ. Գալենցի կողմից հաղորդման մեջ նշված գործերի և իրերի ցանկից Նիկոլայ Նիկողոսյանի 2 քանդակ դեռևս իր կենդանության օրոք տնօրինել է Սարո Գալենցը, բայց Երվադ Քոչարի թվով 2 կտավներից առաջինը՝  ,,Անտեսված իրականի,, կատալոգի միջից պատկանում է այլ անձի և երբեք Ս. Գալենցին չի պատկանել, իսկ ձիու գլուխ պատկերված գրաֆիկական աշխատանքի մասին որևէ տեղեկություն չունի……, նշել է նաև որ 2018թվականի մայիսի 11-14-ը ,,Կալենց,, մշակույթային հիմնադրամը կայանալիք ,,Արտ Էքսպո,, ցուցահանդեսում առանձին տաղավարով ներկայացրել է Սարո Գալենցի կտավները…   ներկայացված կտավները Արմեն Կալենցը լիազորագրով օգտագործման իրավունքով փոխանցել էր իրեն, քանի որ ինքը հանդիսանում է ,,Կալենց,, մշակութային հիմնադարմի տնօրեն, հայտնել է, որ Հ. Կալենցի կողմից նշված արգելանքը վերաբերվում է Ա. Կալենցին, ինքը և հիմնադրամը բնականոն գործունեություն ծավալելու արգելանք չեն ունեցել:

Նշվածի հիմքով  որոշում է կայացվել, որ  << փաստական տվյալ ձեռք չի բերվել այն մասին, որ Կատասանովան  դիտավորությամբ Հ. Գալենցին չի հանձնում նրան պատկանող գույքը, վերջինս պատրաստակամություն է հայտնել վերադարձնել, եթե այդպիսիք կան, իսկ ինչ վերաբերում է Հ. Գալենցի կողմից նշված մյուս նկարներին, ավտոմեքենաներին և կտավներին, ապա դրանց որոշ մասը մտնում է ժառանգական զանգվածի մեջ, այդ մասով կողմերի միջև առկա է քաղաքացիական վեճ, որի լուծման դեպքում կլուծվի նաև դրանց տնօրինման հարցը, իսկ որոշ մասի վերաբերյալ համաձայն տրված բացատրության Կատասանովան տեղեկություն չունի, որևէ  փաստական տվյալ ձեռք չի բերվել նաև Կատասանովայի կողմից Հ. Գալենցին պատկանող կտավները վաճառելու, կամ ընդհանրապես կտավները, այլ աշխտանքները տեղափոխելու մասին, հետևապես Կատասանովայի արարքում բացակայում է ՀՀ քերական օրենսգրքի 322-րդ հոդվածով նախատեսված  հանցագործության հանցակազմը>> և որոշել Հարություն Սարոյի Գալենցի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժել՝ Լ. Կատասանովայի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով:

27.12.2018թ-ին որոշումը բողոքարկվել է Երևան քաղաքի դատախազություն, որով հայտնվել է, որ Շախկուլյանի կողմից հանցագործությունը քողարկվել է, ոչ թե բացահայտվել, կամ վերջինիս մոտ բացակայում է համապատասխան մասնագիտական գիտելիքները, մասնավորապես՝ քննություն չի կարվել այն ուղղությումբ թե Կատասանովայի կողմից նշված ,, Անտեսված իրականը,, կատալոգում  առկա Քոչարի կողմից պատկերված  գունավոր գրաֆիկան ում է պատկանել, եթե ոչ Սարո Գալենցին, որպես թանգարանի տնօրեն թանգարանի գրքում այդ մասին գրանցում կատրվել է թե՝ ոչ, կտավը թանգարանին երբ է հանձնվել ցուցադրության, որքան ժամանակով, քանի որ այդ կատալոգը տպվել է 2016թ-ին  ,,Կալենց,, թանգարանում կազմակերպված ցուցահանդեսի կապակցությամբ և Ս. Գալենցի մահից հետո գրաֆիկան եղել է Կալենցի 18հասցեի տանը ( ապացույցը հաղորդման հետ ներկայացվել է ):

Եթե այս հարցերի շուրջ քննություն կատարվեր կպարզվեր, որ Կատասանովայի կողմից սուտ  բացատրություն է տրվել, կբացահայտվեր հանցագործությունը և կպարզվեր որտեղ է գրաֆիկան, ում կողմից է այն վաճառվել և ում:

Քննություն չի կատարվել նաև այն հանգամանքի շուրջ, որ Քոչարի կողմից արված գրաֆիկական աշխատանքը ,,ձի,,  անվամբ,  որտեղ պատկերված է ձիու գլուխ, Սարո Գալենցի կենդանության օրոք գտնվելիս է եղել տանը և Քոչարի գործերից երկուսը, որոնցից մեկը այժմ  չկա,  կախված է եղել Գալենցի ննջասենյակի պատին ՝ հեռաուստացույցի երկու կողմերում, փաստը ապացուցում է   Հ 2 հեռուստաընկերության կողմից ,,Չէին սպասում,, հաղորդաշարը, երբ 2017թ-ի  մարտ ամսին հյուրընկալվել էր Կալենցի տուն- թանգարանում, Կատասանովան կանգնած էր  գրաֆիկական աշխատանքների կողքին, իսկ ոստիկանությունում սուտ բացատրություն տալով հայտել է, որ  այդ գործերի վերաբերյալ տեղեկություն չունի ( տես https://www.youtube.com/watch?v=KbqpQx4a84s կայքով ամբողջ հաղորդումը, որտեղ ավելի մանրամասն ինֆորմացիա կա):

Քննություն չի կատարվել և Կատասանովայի կողմից չի ներկայացվել ապացույց ժառանգական զանգվածի վերաբերյալ, թե քաղաքացիաիրավական հայցերով դատարանում ինչ գործեր են քննվում, որոնցից ելնելով վերջինս խուսափել է պատասխանել առաջադրված հարցերին:

Որևէ ապացույց չէր կարող ներկայացվել, քանի որ հաղորդման մեջ նշված ժառանգական զանգվածի վերաբերյալ գործեր, որոնք յուրացվել են, դատարանում չի քննվում, սուտ բացատրություն է տրվել, սակայն ավագ լետենանտի կողմից կրկին այս փաստը անտեսվել է զարմանալի կերպով, որն էլ մտավախություն է առաջացնում այն մասին, որ թաֆշյա հեղափոխությունը դեռ ոստիկանություն չի հասել, դեռ շարունակում է գործել ծանոթ- բարեկամ կամ վերադասի պահանջ սկզբունքը, ինչի արդյունքում ոստիկանությունը մատնված է անգործության:

Կատասանովայի կողմից սուտ բացատրություն է տրվել նաև  ,,Արտ Էքսպո,, -ում կազմակերպված ցուցադրության վերաբերյալ, որտեղ վերջինս նշել է, որ կտավները պատկանում են Արմեն Կալենցին, կտավների վերաբեյալ արգելանքները վերաբերում են  Արմեն Կալենցի, ոչ ոք չի արգելել իրեն կամ հիմնադրամին բնականոն գործողություն ծավալել:

Կրկին սուտ բացատրություն է տվել, քանի որ թիվ ԵԱՔԴ /4697/02/17 քաղաքացիական գործով դատարանի կողմից արգելվել է Կատասանովային և այլ անձանց տնօրինել, տիրապետել, օգտագործել Սարո Գալենցին պատկանող կտավները:

2018թ-ի մայիսի 12-ին երբ Հ. Գալենցը տեղեկացել է, որ կտավները ցուցադրվում են ,, Արտ Էքսպո,,-ում դիմել է Արաբկիրի ոստիկանություն, որպեսզի միջոցներ ձեռնարկվի կտավները չվաճառելու ուղղությամբ, քանի որ ոչ աշխատանքային օրեր էին և ԴԱՀԿ Ծառայությունը չէր կարող գործողություն կատարել:

Եթե Շախկուլյանի կողմից կատարվեր բազմակողմանի քննություն, ապա վերջինս զրկված չէր Արաբկիր ոստիկանությունից պարզեր հենց այս հարցի պատասխանի իսկությունը:

Հ. Գալենցի կողմից հաղորդում էր տրվել նաև այն մասին, որ իր անձնական կտավը վաճառվում է ,,EBEY,, կայքում, որը գտնվելիս է եղել իր մի շարք գործերի հետ հոր մոտ Կալենցի 18հասցեում:

Կատասանովայի կողմից պատասխանվել է, որ  ոչ ,,Կալենց,, մշակութային հիմնադրամը, ոչ տուն թանգարանը կապ չունեն դրա հետ:

Հարց չի տրվել իսկ անձամբ Կատասանովան կապ չի ունեցել դրա հետ , հիմնադրամը կամ տուն- թանգարանը, առանց մարդկային գործոնի չէին կարող որևէ կապ ունենալ այդ հանգամանքի հետ:

Հարց է տրվել Կատասանովային, որ վերջինս հանցավոր համաձայնության գալով Արմեն Կալենցի հետ  թանգարանում առկա գործերը տեղափոխում է այլ վայր, թե՝ոչ , ստացվել է պատասխան, որ կապ չունի իրականության հետ և անհետետություն է:

Հետաքննիչը  բավարարվել է պատասխանով, որը զարմանք է առաջացնում, միթե Կատասնավան այդքան հեշտ պետք է խոսովաներ իր կողմից կատարած հանցագործությունը և հարց է առաջանում, ինչն է արգելել հետաքննիչին  օպերատիվ միջոցներ ձեռնարկելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ  չաշխատելը:

Որպես ապացույց, որ թանգարանին պատկանող կտավները, որոնք գտնվում են արգելանի տակ վաճառվում են, ներկայացվում է  կոլեկցիոներ Արթուրի կողմից Հ. Գալենցի ուղարկված էլեկտրոնային նամակը, որտեղ վերջինս  փորձում է պարզել վաճառվող կտավը, որը պատկանում է թանգարանին և պատկերված է մեծ Հ. Կալենցի կողմից,   ինքն է  թ°ե կեղծված է:

Այդ կտավը պատկանում է թանգարանին, անվանումն է ,, Գյուղական բնանկար,, և այն վաճառքի ենթակա չէ:

Հարց է տրվել որ 25.09.2018թ-ին թանգարանում պետք է գույքագրում կատարվեր, սակայն չի կատարվել, որն է եղել պատճառը, ստացվել է պատասխան, որ իբր Հ. Կալենց կրտսերը տեղեկացված էր , որ գույքագրում չի կատարվելու, տեղեկացված էր թե ինչու:

Չի պարզվել եթե տեղեկացվել է, երբ, ում կողմից, ինչ պատճառով գույքագրում չի կատարվել, այսինքն՝ կատարվել է թերի քննություն, ինչի հիմքով էլ կայացվել է նման որոշում:

Հայտնվում է, որ Հ. Գալենցը տեղեկացված չի եղել, որ Կատասանովան կրկին արգելելու և խոչընդոտելու  է գույքագրում կատարելը, եթե տեղեկացված լիներ չէր ծախսի 600Եվրո, իր ժամանակը և չէր գա ՀՀ:

Հերթական անգամ Կատասանովայի կողմից տրվել է սուտ բացատրություն է, որպեսզի ժամանակ շահի ժառանգական զանգված հանդիսացող գործերը սև շուկայում վաճառելու, փորձելով  հետքերը մաքրել, իսկ ոստիկանությունը, դատախազությունը կուրորեն հավատում են վերջինիս, բավարարվում ցուտ ցուցմունքներով և Հ. Գալենցին պատասխանում, որ փաստերը , ապացույցները ենթադրություններ են, Կատասնովան մեղքը չի ընդունում, իրենք էլ չեն կարողանում հանցագործությունը բացահայտել:

Եթե Բողոքաբերը կարողանար անձամբ հանցագործությունը բացահայտել, էլ ինչու պետք է դիմեր համապատասխան մարմինների օգնությանը, օժանդակությանը:

Հաղորդմամբ խնդրվել էր գույքագրում կատարել, պարտավորեցնել տրամադրել ավտոմեքենաների փաստաթղթերը, հայտնել որտեղ է թաքցրել ավտոմեքենաները, որպեսզի ՀՀ ոստիկանության ,,Ճանապարհային ոստիկանությունում,, ավտոմեքենաները ստանան հաշվառում, սակայն որևէ գործողություն չի կատարվել այս ուղղությամբ:

Վերը նշվածով հիմնավորվում և ապացուցվում է, որ ոստիկանության կողմից չի անցկացվել ամբողջական, բազմակողմանի և օբեկտիվ  քննություն, բոլոր հարցերը, պատասխանները, հաղորդման մեջ նշված փաստերը իրար հակասում են, սակայն ավագ լետենանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ, մինչդեռ պետք է գործ հարուցվեր, ուղղարկվեր քննչական բաժին, կատավեր առերեսում, հնարավորություն տրվեր Հ. Գալենցին ներկայացներ համապատասխան ապացույցներ, որոնցով կհիմնավորվեր, որ Կատասանովայի կողմից կատավել է հանցագործություն և Հրաչյա Քոչարի կողմից ստեղծված 3 գործ բացակայում է, որոնք պատկանում են թանգարանին, և որպես թանգարանի ,, տնօրեն,, Կատասնովան է պատասխանատու այդ կտավների պահպանման համար, որով Հ. Գալենցին ընդհանուր պատճառվել է մոտավորապես 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք վնաս: Քրեական գործի հարուցումից հետո կկատարվեր խուզարկություն, կպարզվեր, որ թանգարանից  պակասում են նաև այլ իրեր, որոնց վերաբերյալ դեռ Հարություն Գալենցը տեղեկացված չէ, քանի որ վերջինս հոր միջոցով տեղեկացված է, թե թանգարանի  որ անկյունում ինչ գործ կա և ընդհանուր դրանք քանիսն  են, որը ում է պատկանում:

Հակասական պատասխաններից հետո Շախկուլյանը ավելորդ է համարել կրկին բացատրություն վերցնել Հ. Գալենցից անօրինական որոշում է կայացնել:

Երևան քաղաքի Դատախազին խնդրվել է գործը վերցնել անձնական հսկողության տակ, այն չուղարկել ըստ ընդհատության, քանի որ վարչական շրջանի դատախազությունը արդեն ունի կողմնակալ մոտեցում և 18 հոկտեմբեր  2018թ-ին կայացված որոշումը վերացնել , հարուցել քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկել քննիչի:

31հունվար 2019թվականին ՀՀ դատախազության Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից  ստացվել է որոշում՝ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչ Օ. Շախկուլյանի 2018 թվականի հոկտեմբերի 18-ի նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ Հարություն Գալենցի փաստաբան Թեհմինե Հովսեփյանի կողմից բերված բողոքը մերժել՝ անհիմն  լինելու Պատճառաբանությամբ:

Բողոքը մերժելու  մասին որոշմամբ դատախազությունը նշել է, որ 18.10.2018թ-ին որոշումը կայացվել է նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ Լ. Կատասանովայի արարքում հանցակազմի բացակայության հիմքով, այնուհետև՝ պատճառաբանել, որ հետաքննության տեսուչի կողմից նյութերի նախապատրաստման  ընթացքում կատարվել են դատավարական տվյալ փուլի համար անհրաժեշտ և հնարավոր բոլոր գործողությունները, որի ընթացքում ձեռք բերված տվյալները բավարար չեն եղել  հանցագործության փաստի առկայությունը հաստատված համարելու համար, ընդհակառակը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ կողմերի միջև քննարկվող հանգամանքների մի մասի վերաբերյալ առկա է քաղաքացիական գործ, իսկ մնացած մասով հնարավոր չի եղել ձեռք բերել հանցագործության փաստը հաստատող բավարար տվյալներ:

 

Բողոքում ներկայացվել է հանցագործության փաստերը հավաստող ապացույցները, իսկ Լ. Կատասանովան փորձում է հերքել այն փաստը, որ յուրացրել, վաճառել է Քոչարի կողմից արված գրաֆիկական աշխատանքը, ասելով, որ չգիտի ինչի մասին է խոսքը, տեղեկություն չունի այդ գործի վերաբերյալ:

Դատախազության կողմից բողոքի շրջանակներում, երբ անհերքելի ապացույցը ներկայացվել  է (քանի որ Բողոքաբերը զրկված է եղել  հետաքննիչին ներկայացնելու իրավունքից) կրկին քննություն չի կատարվել,  Քոչարի կողմից արված գրաֆիկական աշխատանքը ,,ձի,,  անվամբ,  որտեղ պատկերված է ձիու գլուխ, Սարո Գալենցի կենդանության օրոք գտնվելիս է եղել տանը և Քոչարի գործերից երկուսը, որոնցից մեկը այժմ  չկա,  կախված է եղել Գալենցի ննջասենյակի պատին՝ հեռաուստացույցի երկու կողմերում, փաստը ապացուցում է   Հ 2 հեռուստաընկերության կողմից ,,Չէին սպասում,, հաղորդաշարը, երբ 2017թ-ի  մարտ ամսին հյուրընկալվել էր Կալենցի տուն- թանգարանում, Կատասանովան կանգնած էր  գրաֆիկական աշխատանքների կողքին, իսկ ոստիկանությունում սուտ բացատրություն տալով հայտել է, որ  այդ գործերի վերաբերյալ տեղեկություն չունի:

Քննություն չի կատարվել նաև այն ուղղությումբ թե Կատասանովայի կողմից նշված ,, Անտեսված իրականը,, կատալոգում  առկա Քոչարի կողմից պատկերված  գունավոր գրաֆիկան ,, Ռայմոնդ Սելինգ,, անվամբ ում է պատկանել, երբ է այն սեփականատիրոջը վերադարձվել, որպես թանգարանի տնօրեն թանգարանի գրքում այդ մասին գրանցում կատրել է թե՝ ոչ, կտավը թանգարանին երբ է հանձնվել ցուցադրության, որքան ժամանակով, քանի որ այդ կատալոգը տպվել է 2016թ-ին  ,,Կալենց,, թանգարանում կազմակերպված ցուցահանդեսի կապակցությամբ և Ս. Գալենցի մահից հետո գրաֆիկան եղել է Կալենցի 18հասցեի տանը:

Քննություն չի կատարվել նաև այն ուղղությամբ, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Ծառայության կողմից  արգելանքի տակ վերցված կտավները Կատասանովան  ինչպես է ցուցադրել ,,Արթ- Էքսպո,, վաճառք- ցուցադրության, երբ երկու  դատական թիվ ԵԱՔԴ /4697/02/17      և   ԵԴ/5713/02/18          որոշումներով  Արմեն Կալենցին և Լ. Կատասանովային արգելվել է կտավները տնօրինել, տիրապետել և որևէ գործողություն կատարել դրանց հետ:

Քննություն չի կատարվել այն ուղղությամբ, Բողոքաբերին պատկանող կտավը, որը գտնվում էր Կալենց հասցեի տանը  ,,EBEY,, կայքում, ում կողմից է դրվել վաճառքի:

Քննություն չի կատարվել այն ուղղությամբ, որ Սարո Գալենցի գործը ,, Նախազգացում,, անվամբ, որը վաճառքի ենթակա չէ, որտեղ է գտնվում, քանի որ ոչ տանն է, ոչ թանգարանում:

Քննություն չի կատարվել այն ուղղությամբ, Բողոքաբերին պատկանող Կարինե Մնացականյանի  կտավը՝ բաղկացած 3 պատկերից, որը գտնվում էր Կալենց հասցեի տանը, որտեղ է, ում է վաճառվել, ով է վաճառել:

Քննություն չի կատարվել նաև ժառանգական զանգված հանդիսացող ավտոմեքենաների գտվելու վայրի վերաբերյալ, քանի որ այդ մասով դատարանում գործի չի քննվում :

Այսպիսով նախաքննության ընթացքում նախաքննական մարմինները օժտված լինելով  լայն լիազորություններով որևէ գործողություն չեն կատարել հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, ինչի պատճառով Հարություն Գալենցը դիմել է դատական պաշտպանության, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ դատարանները կոչված են իրականացնելու արդարադատություն:

Վերը շարադրված փաստերի հիմքով իմելով դատարան Հ. Գալենցը խնդրել է վերացնել՝ 18 հոկտեմբեր 2018թ-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի  բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ ոստիկանության ավագ լեյտենանտ Օ. Շախկուլյանի կողմից  քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը:

Վերացնել  24.հունվար  2019թ-ին    Արաբկիր և Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Ա. Առաքելյանի կողմից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչ Օ.  Շախկուլյանի 2018թվականի հոկտեմբերի 18-ի նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ Հ. Գալենցի փաստաբան  Թեհմինե Հովսեփյանի կողմից ներկայացված բողոքը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ որոշումը:

2019թ-ի մարտի 15-ին,  ապրիլի 10-ին, մայիսի 14-ին, մայիսի 30-ին նշանակված նիստերին չեն ներկայացել ոչ դատախազը, ոչ հետաքննիչը և ոչ էլ նյութերն  են ուղարկել դատարան: Փետրվարից մինչև հունիս ամիսը դատական նիստերը տեղի չեն ունեցել,  գործի նյութերը դատարան չուղարկելու և  գործը հսկող դատախազի , հետաքննիչի կողմից նիստին ներկա չգտնվելու արդյունքում:

Երևան քաղաի Արաբկի և Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանների դատախազությունն առարկեց բողոքի դեմ՝ նշելով, որ կողմերի միջև առկա է գույքային վեճ, որը ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության կարգով:

Դատախազությունը չկարողացավ հիմնավորել, որն է գույքային վեճը,  ինչ փաստերից, ապացույցներից  է ենթադրություն կատարվել, որ լուծումը կարգավորվելու է քաղաքացիական դատավարության կարգով, հիմնվել են միայն Կատասանովայի կողմից տրչված սուտ բացարությանը, երբ հաղորդում է ներկայացվել, որ Հ. Գալենցին անձամբ պատկանող կտավը վաճառվում է  ,,EBAY,, կայքով, Բողոքաբերի  կողմից Կարինե Մնացականյանից  գնված կտավը՝ բաղկացած 3 պատկերից, թանգարում չէ, այս ամբողջ իրողության մասին հաղորդում է  տրվել նաև Հանրային Հեռուստաընկերության ,,Լուրեր,, հաղորդաշարի միջոցով 2019թ-ի  հունիսի 04-ին, որտեղ հստակ հայտնվում է, որ թանգարանի գործերը պատանդ են վերցված Լ, Կատասանովայի կողմից:

Հետաքննիչը բացատրություն է վերցրել  միայն մեկ կողմից՝ Լ. Կատասանովայից, վերջինիս  կողմից տրված բացատրությունների բովանդակության ճշմարտիությունը չի ստուգվել, հիմնվելով  սուտ բացատրությունների վրա, նման որոշում է կայացվել, բողոքարկումից հետո Դատախազության կողմից ուշադրություն չեն դարձվել հանգամանքներն, փաստերին, քանի որ մերժելը ամենահեշտ տարբերակն է :

Համաձայն ՀՀ քրեական  դատավարության օրենսգրքի  7-րդ հոդվածի՝ Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 61հոդվածի՝ Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 63հոդվածի՝ Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Համաձայն ՀՀ քրեական  դատավարության օրենսգրքի  290-րդ հոդվածի՝ 1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

  1. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:
  2. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:
  3. Բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում` այդ մասին տեղյակ պահելով դիմողին և վարույթն իրականացնող մարմնին: Դիմողի կամ վարույթն իրականացնող մարմնի չներկայանալը չի խոչընդոտում բողոքը քննելուն, սակայն դատավորը կարող է պարտադիր համարել նշված անձանց ներկայությունը: Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր: Վարույթն իրականացնող մարմինը և դիմողը բացատրություններ տալու իրավունք ունեն:
  4. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: Դատավորի որոշման պատճենն ուղարկվում է դիմողին և վարույթն իրականացնող մարմնին:

 

Դատարանը ներքին համոզմամբ գնահատելով գործի նյութերը գտել է, որ բողոքը ենթակա է մերժման պատճառաբանելով, որ բողոքում բերված փաստարկները հիմնավոր չեն:

Դատարանն արձանագրել է, որ Հետաքննության մարմնի կողմից ձեռք չեն բերվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին Լ. Կատասանովայի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու հանգամանքը և նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելու հիմքեր ի հայտ չեն եկել:

Դատարանը գործի նյութերին ամբողջությամբ չի ծանոթացել, եթե ծանոթացած լիներ կարձանագրեր, որ Լ. Կատասանովայի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով մեկ այլ վարույթով հարուցված է քրեական գործ, այս հողորդմամբ քրեակն գործ պետք է հարուցվեր ՀՀ քրեական օրենսգրքի 178-179հոդվածներով:

Հատաքննության մարմնի, Դատախազի և Դատարանի կողմից ճիշտ չեն ընկալվել հաղորդման փաստերը (կամ չեն ցանկացել ճիշտ ընկալել) , հաղորդման մեջ, բողոքներում  բարձրացված է այն հարցը, որ Կատասանովայի կողմից, օգտագործելով իր պաշտոնական դիրքը յուրացվել է  ,,Հ. Կալենց,,  թանգարանին և Հարություն Գալենցին պատկանող կտավները, գրաֆիկական աշխատանքները, սոց. ցանցերում վաճառքի է հանված մեծ և փոքր  Հարություն Կալենցների գործերը, որոնք պատկանում են թանգարանին և վաճառքի ենթակա չեն, բացակայում է Հրաչյա Քոչարի գործերից ամենաքիչը 3-ը , բացակայում է  Հարություն Գալենցի կողմից գնված կտավը՝ բաղկացած 3 պատկերից, ապօրինի Կատասնովան իր մոտ է պահում ավտոմեքենաների փաստաթղթերը, որոնք ենթակա են ՀՀ Ոստիկանության ,,Ճանապարհային ոստիկանություն,, ծառայությունում պետական գրանցման, սակայն իրավապահ մարմինները որոշում են կայացնում,  քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Դատարանի կողմից նշվել են նախադեպեր, որոնց փաստական հանգամանքները այլ են և այդ նախադեպերը վերաբերելի չեն սույն գործին:

Նշված փաստերով հիմնավորվում է, որ Կատասանովայի արարքում առկա է հանցակազմը, սակայն սուտ բացատրության հիման վրա (որի իսկությունը չի էլ ճշտվել), որոշումներ են կայացվում՝ բողոքները մերժելու վերաբերյալ, ինչի արդյունքում իր իրավունքները, օրինական շահերը և հանցագործությունը բացահայտելու նպատակով Հ. Կալենցը ստիպված դիմելու է Եվրոպական Դատարան, որտեղ հաստատ լսելի կլինի իր ձայնը:

Դատարանի կողմից որոշումը կայացնելիս նույնիսկ չի հիմնավորվել բողոքը ինչ փաստերի հիմքով է մերժվում, արտատպվել է հետաքննության մարմնի որոշման մի հատված, առանց պատճառաբանելու հետևանքը՝ թե դատարանի մոտ ինչի հետևանքով նման ներքին կարծիք ձևավորվեց, վերլուծություն չի կատարվել փաստերի շուրջ, սակայն Դատարանը որոշել է, որ փաստարկները հիմնավոր չեն:

Այսպիսով Դատարանի կողմից բազմակողմանի քննություն չի իրականացվել, չի կիրառվել այն քրեական օրենքը կամ միջազգային պայմանագիրը որը պետք է կիրառվեր, կիառվել է այն քրեական օրենքը կամ միջազգային պայմանագիրը որը չպետք է կիրառվեր, ինչի արդյունքում որոշումը կայացվել է նյութական իրավունքի խախտմամբ, որն ազդել է գործի ելքի վրա, որն էլ չի բխում արդարադատության արդյունավետության շահերից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-402հոդվածներով  դատարանին խնդրում եմ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության  դատարանի  կողմից 26 հունիս 2019թվականի  թիվ ԵԴ/0123/11/19 գործով կայացված որոշումն  ամբողջությամբ բեկանել՝ կայացնել նոր դատական ակտ, կամ բեկանել ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

21 փետրվար 2020թ-ին նշանակվել է դատական նիստ, սակայն հետաձգվել է, քանի որ Դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան:

03 հուլիս 2020թ-ին նշանակվել է դատական նիստ, չի կայացվել

18 սեպտեմբեր 2020թ-ին նշանակվել է դատական նիստ