Your Voice

Statements and appeals  in order of appearance in original language. Translation into English is coming soon. Feel free to send us your comment.


„The fate of the Kalentz Museum in Yerevan is dramatic. It opened in 2010 as a purely private house-museum and was initially dedicated to the work and life of the painter Harutyun Kalentz. The bitter inheritance battle following the death of the museum founder Saro Galentz, in October 2017 laid bare the fundamental weaknesses of the legal system in Armenia. What I understand from Archi Galentz’s report is the following: It starts with the fact that one cannot register artworks or manuscripts or other intellectual wealth as property. The museum, which had four jobs paid by the Culture Ministry for six years, was never registered anywhere, and there was never a list of the museum’s exhibits. Legal rights concerning gifts are not regulated and this is an invitation to criminal acts. In Armenia only automobiles and real estate have to be notarized as gifts. Anything else can, metaphorically speaking, be listed on a paper napkin and checked off. Whether or not such a gift — regardless of value — is received after the death of the giver can no longer be determined.“

Muriel Mirak-Weisbach, Armenian-American journalist and author. March 2020


“    Այս օրերին, երբ ամբողջ աշխարհում համաճարակի պատճառով տագնապ է և անորոշություն, կրկին առաջին պլան են գալիս արվեստն ու մշակույթը։ Հորինվում և առաջարկվում են արվեստի, հոգևոր արժեքների հետ հաղորդակցման տարբեր միջոցներ և ձևաչափեր։ Դրանք միլիոնավոր մարդկանց համար միայն զբաղմունք չեն, այլ հոգևոր և մտավոր աշխատանքի, ինքնաճանաչման, մտորումների, կյանքը նորովի իմաստավորելու անփոխարինելի միջոց։ Կարևոր է, որ շատերի մոտ ձևավորվում է կարևորը երկրորդականից, մնայունը անցողիկից տարբերելու մտայնություն…

Հայաստանում և սփյուռքում սոցիալական ցանցերից ու մամուլի հրապարակումներից բազմաթիվ արվեստասերներ և արվեստագետներ տեղյակ են Կալենցների թանգարանի շուրջ տեղի ունեցող մտահոգիչ իրավիճակին։ Մի իրավիճակ, որը հարցը վերջնականապես կարող է մտցնել փակուղի՝ պատճառելով մեծ կորուստ ողջ հայաստանյան մշակութային համայնապատկերին։

Կուզենայի շահագրգիռ բոլոր կողմերին՝ ընտանիքի անդամներին, բարեկամ- ընկեր արվեստագետներին, պատկան մարմիններին և մշակույթի բնագավառի պատասխանատուներին կոչ անել՝ ցուցաբերելու ակտիվ, անաչառ և սրտացավ վերաբերմունք և օժանդակություն, որ հարցը ունենա հայ մշակույթի համար միակ հնարավոր դրական լուծումը։ Այն է՝ կերպարվեստի այդ եզակի օջախը կրկին իր դռները բացի և գործի, կատարելով իր գլխավոր առաքելությունը՝ Կալենցների ստեղծած բարձր արվեստը մատուցելու ժողովրդին և արվեստասեր հասարակությանը։

25 մարտի, 2020 թ.

Նկարիչ-համադրող՝ Վազգեն Պահլավունի-Թադևոսյան“

France based artist and cuator VAZO (Vazgen Pahlavuni-Tadevosyan). March 2020


“I hope that the artistic legacy of the Galentz family will be preserved and kept intact, so that the greatest number of people in Armenia and beyond will become aware of this important legacy.

David D’Arcy  – art critic“

David D’Arcy, New York based art critic. April 2020


“Archi Galentz isn’t only a very good artist and a sensitive, knowledgeable gallerist/curator. He is also a strong, yet kind and responsible man.

A very important aspect of his personality is his absolute devotion to his family’s artistic heritage. And it is a very important one. There’s no one that has done more to continue and further this heritage internationally.

This is especially impressive since it has often been to the detriment of his own career as both an artist and gallerist. I understand this well, coming from an artist dynasty myself. Following in the footsteps of important people is always a very big challenge. It is even more so when there are three generations of artist ancestors, on both sides of the family.

So it is with great regret that I have seen him over the years waist his time, talent, energy and money in fighting with an inhuman bureaucratic system. All of which could be used to organize unforgettable art events in Armenia and internationally. Which would bring glory to the Galentz Heritage and to Armenia.

Such a shame!

I’m proud to call Archi Galentz both a colleague and a friend and look forward to working with him again.

Sincerely,

Oleg Neishtadt”

Oleg Neishtadt, New York based painter and author. April 2020


„As an artist and as a citizen of a functioning democracy I am very disappointed with what is happening to the artistic heritage of the Galentz family. I have known  Archi Galentz for more than fifteen years when we started cooperating on an exhibition of Armenian contemporary art organized by the German Ministry of Foreign Affairs in 2003. I was lucky enough to personally meet his grandmother Arminé and his father Saro at my first artist’s residence in Armenia that year.  Since I met him, Harutiun Galentz’s priority has been to develop, collect, care for and research not only his family legacy, but also modern and contemporary Armenian art in the Republic or Armenia and the Armenian Diaspora. I have no doubt that if it were in his hands, he would do everything possible to ensure that the work of the Galentz family, of his grandfather Harutiun, his grandmother Arminé and his father Saro, was presented in a public context, worthy of the value of that legacy. These works are a bulwark and a solution needs to be found so that they can be enjoyed by Armenian and international audiences.I cannot conceive how the judiciary in Armenia is still in the hands of inoperative people who are not capable of carrying out a simple inventory, bowing to the malicious tricks of his father’s widow who plays in time to make him surrender and give up. How can it be that despite the promisses for justice of the Velvet Revolution, it is still possible to forge a list with a cross and pretend that this is a signed will and that the institutions responsible for examining the veracity of the document assert without any trace of shame that they are not capable of doing so? Without a competent judiciary free of corruption, without reliable justice, the Republic of Armenia will not flourish as it deserves to.”

Silvina Der-Meguerditchian, Berlin based artist and curator. April 2020


„Es erstaunt mich mit welch einem Dilettantismus diese Dokumente in Armenien gefälscht und lächerliche „Expertisen“ über die Echtheit ausgestellt wurden. Mit vollig überflüssigen Details, die der reinen Augenwischerei dienen und tatsächlich auch noch am Ende des Berichts stolz verkünden, dass man unfähig ist jegliches Urteil zu fällen!

Buchstäblich mit einigen Häckchen, ohne jegliche notarielle Beglaubigung wurde versucht die Schenkung des gesamten künstlerichen Nachlasses einer bekannten Malerdynastie aus der Erbmasse zu entziehen. Dabei entsprechen alle sechs „Unterschriften“ des Schenkers nicht nur nicht der Orgininalunterschrift, sondern variieren sichtlich in wesentlichen Merkmalen untereinander und weisen damit auf eine nicht geübte Handschrift hin.

Dieser Fall um den künstlerichen Nachlass der Galentz Familie wird womöglich in der armenischen Geschichte  als trauriges Beispiel der versuchten Täuschung und des Betrugs verzeichnet werden und steht zugleich als ein schändliches Beispiel für die stümperhafte Arbeit der Kriminalpolizei, die scheinbar auch nur Bauern-Schläue als Arbeitsmethode kennt.“

Hajk G.Hovhannisjan, Diplom.K.Restaurator, Gutachter. www.hayk.info . April 2020


„Als Kind hatte mir mein Vater erzählt, im Kaukasus lebten alte, kulturell bedeutende und interessante Völker. Als ich Ende des vorigen Jahrhunderts zum ersten Mal in Armenien dirigierte, ahnte ich noch nicht, was für ein „Urerlebnis“ mir bevorstand.

Die große Kultur Armeniens verzauberte mich. Durch die Sinfonien Avet Terteryans entdeckte ich für mich einen Jahrhundertkomponisten. Die Khatschgarer (Kreuzsteine), die allüberall im Lande stehen, in unendlichen

Variationen ihrer Ornamente, kommen mir wie die Grabwächter der armenischen Kultur vor. Ich hatte den Eindruck, in Erewan gäbe es mehr Maler als Taxifahrer – und es gibt sehr viele Taxifahrer!

Die Liste der Maler von Weltniveau ist lang, von Martyros Saryan, AlexanderBajbeuk-Melikyan, Minas Avetisyan bis Varujan Vartanyan, um nur einige wenige zu nennen.
Zu ihnen gehört zweifelsohne auch Harutyun Galentz (1910 – 1967). Er ist vielleicht einer der „modernsten“ Maler Armeniens. Einige seiner Bilder, beispielsweise der junge, traurige sowjetische Soldat vor rosa Hintergrund, scheinen mir Epochenbilder zu sein.

Ich wünsche mir von ganzem Herzen, daß die Auseinandersetzungen um sein Erbe doch noch einvernehmlich geregelt werden können, und ein gutes Ende finden. Das würde nicht nur das Andenken eines großen Künstlers wahren, sondern auch das Erbe der bedeutenden armenischen Malschule des 20. Jahrhunderts sichern. “

Pierre-Dominique Ponnelle, Dirigent und Componist, https://de.wikipedia.org/wiki/Pierre-Dominique_Ponnelle


“  Հարություն Կալենցը այն մեծ արվեստագետներից մեկն էր, որը անգնահատելի ներդրում ունի 20-րդ դարի Հայկական արվեստում: Անհնար է պատկերացնել Հայկական մոդեռնիզմը առանց Կալենցի հզոր արվեստի:

Սովետական գաղափարական , խիստ ուղղորդված և փակ ժամանակաշրջանում Կալենցը իր արվեստով կարծես մի կզղի լիներ ազատության և մաքուր արվեստի, որտեղ գաղափարը և նպատակը հենց արվեստն էր: Սա անշուշտ անգնահատելի ազդեցություն ունեցավ նոր սերնդի երիտասարդ արվեստագետների վրա:

Անցյալ դարի 90- ականներին Կալենցի որդին տաղանդաշատ արվեստագետ Սարո Գալենցը և թոռը արվեստագետ և համադրող Հարություն Գալենցը նախաձեռնեցին վերանորոգել Գալենցի տունը, դարձնելով այն Հարություն և Արմինե Կալենցների տուն թանգարան: Նրանց մեծ ջանքերի շնորհիվ կառուցվեց հոյակապ թանգարան, որը նոր հնարավորություն էր Գալենցների արվեստը հավուր պատշաճի ցուցադրել և ներկայացնել հանրությանը: Թանգարանը հիրավի դարձավ Երևանի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը: Սարո Գալենցի անժամանակ մահից հետո ցավոք սրտի ընտանեկան անխորժությունների պատճառով թանգարանը ժամանակավորապես փակվեց:

Հաշվի առնելով թանգարանի մեծ կարևորությունը Հայաստանի համար, հույսով ակնկալում եմ մեր երկրի ղեկավարության և արվեստասեր հասարակության աջակցությունը որպեսզի օր առաջ լուծվի այս խնդիրը և թանգարանը նորից վերաբացվի լայն հասարակության համար: Արչի Գալենցը, որը իմ լավ ընկերն է լինելով տաղանդավոր նկարիչ նաև հրաշալի տեսաբան և համադրող է: Ապրելով Բեռլինում երկար տարիներ բազմաթիվ կարևոր ցուցահանդեսներ է կազմակերպել ներկայացնելով նաև հայ արվեստագետների: Կարծում եմ և հույս ունեմ, որ նա հնարավորություն կունենա տարիների ընթացքում ձերք բերված այդ հսկայական փորձը ի նպաստ օգտագործել Գալենցների արվեստը ներկարկայացնելու աշխարհին:

Գարիկ Կարապետյան
Նկարիչ“

Armenia based painter Garik Karapetyan. April 2020


“    Կալենցների թանգարանի հետ կապված մտահոգիչ ու աբսուրդի հասնող խնդրին ծանոթ եմ, կարելի է ասել, «առաջնագծից», որի մասին թեկուզ իմ շրջապատում խոսելուց չեմ կարողանում պատմել առանց զայրույթի։ Այդ տուն-թանգարանը, որ դռնբաց օջախ է եղել, և ինքս բազմիցս այցելել եմ ոչ միայն այնտեղ հաճախակի կազմակերպվող մշակութային միջոցառումներին, այլև որպես հյուր, բացարձակապես արժանի չէ ներկայիս կարգավիճակին և այն խարդավանքներին, որի մեջ հայտնվել է արժանահիշատակ Սարո Գալենցի հանկարծահաս մահից հետո։ Ի՞նչ է նշանակում «ծանոթ եմ «առաջնագծից»»․ երբ 2 տարի առաջ Արչի Կալենցը Երևան էր վերադարձել իր ժառանգությունն ընդունելու հարցերով, այն համընկավ իր ծննդյան օրվա հետ։ Որպես վաղեմի բարեկամ ես որոշեցի այցելել իր հայրական օջախը, որտեղ որ, ենթադրվում է, կտեսնեի նրան և կշնորհավորեի։ Չնայած Արչին ծննդյան տոնակատարություն չէր նախաձեռնել այլ պիտի ներկայացներ «Ժամ» ամսագրի նոր լույս տեսած համար՝ Կալենցի նկարով շապիկին, ծանոթացներ հոդվածի հետ ու քննարկումներ անցկացնեինք։ Սակայն անսպասելի և այդ պահին անհասկանալի բան տեղի ունեցավ․ հասնելով տեղ՝ գտանք թանգարանի դռները փակ, Արչին իր մի քանի հյուրերի հետ դրսում կանգնած, իր մոտի բանալիներով փորձում է բացել իր իսկ սեփականություն հանդիսացող տուն-թանգարանի դուռը /նա այլ տուն չունի Երևանում/ և չի կարողանում, քանի որ կողպեքը փոխված է։ Եվ տեսա, թե ինչպես նախկին հյուրընկալ մշակութային տուն-օջախը տան տիրոջ և իր հյուրերի համար անառիկ ամրոցի է վերածվել։ Սկզբից հումորով ընդունեցի, փորձելով հասկանալ ինչումն է պատճառը և ներս մտնելու լուծումներ մտածել տան տիրոջ՝ Արչի Գալենցի հետ, բայց հետո իրավիճակն ավելի լրջացավ։ Այդ ժամանակ մենք այնքան երկար մնացինք դրսում՝ փորձելով նաև որոշ տեխնիկական միջոցների կիրառմամբ ներս մտնել, որ Արչին հասցրեց ինձ նաև զուգահեռ պատմել հոր մահից հետո ծագած իրավիճակի ու հենց մշակութային ժառանգության հետ կապված խնդրի մասին։ Դա անհնար էր առանց վրդովմունքի լսել և թեկուզ ուղղակի որպես փաստ արձանագրել։ Ես որոշեցի ամբողջ օրը մնալ Արչիի հետ և մասնակցել իրադարձությունների զարգացմանը։ Ոստիկաններ եկան, Սարո Կալենցի այրիի փաստաբաններն եկան, հարևաններից, ընկերներից․․․ մի խոսքով ես հնարավորություն ունեցա ոչ միայն Արչիի պատմածով ծանոթանալ խնդրին, այլև ականատես լինել փաստաբանների մանիպուլյատիվ հակադրությանը և փաստարկներին, թե ինչու Արչին չի կարող մտնել իր սեփականությունն հանդիսացող օջախն իր հյուրերի հետ և նշել իր ծնունդն այնտեղ։ Դա իրոք աբսուրդային իրավիճակ էր, մի խնդիր, որ ոչ մի կերպ հնարավոր չէ կարգավորել օրենսդրությամբ և մարդկային բարոյականության ծիրում միայն կարող է հասկանալի լինել։

Մենք գիտենք, որ օրենքները չեն կարող կատարյալ և արդար լինել կյանքի բոլոր իրավիճակների համար։ Դրա համար է, որ բարոյականություն դեռ գոյություն ունի, դեռ շատ շատ հարցեր պատասխաններ են ստանում հենց բարոյական մեկնաբանումներից հետո։ Աշխարհում դեռ չկա մի երկիր, որտեղ ստեղծվել է այնպիսի օրենք, որ փոխարինի այդ բարոյականություն ասված կատեգորիային։ Իսկ բարոյականության ծիրում հարցերը լուծում են ստանում բացառապես կենդանի մարդկանց փոխհարաբերության միջոցով, անմիջական մասնակցության միջոցով, եթե բոլորի մոտ առկա է համագործակցության և դիմացինի իրավունքը հարգելու կամք։

Գալով նորից Կալենցների թանգարանի և ժառանգության խնդրին՝ կուզեի բարձրաձայնել իմ համոզմունքը, քանի որ ոչ միայն անձնական է, այլև վեճի կողմերից մեկը ազգային մշակութային արժեքն անձնականացնելու և ուղղակի իրի վերածելու միտում ունի, արդեն դրանով իսկ մտահոգությունը դուրս է գալիս Կալենցների նեղ ընտանեկան շրջանակից ու ձեռք բերում հանրային նշանակություն։ Ու, քանի որ մեր դատաիրավական համակարգը ուղղակի չի կարող անաչառ լուծում տալ այս հարցին և հենց այդ անկարողության պատճառով առաջացած իրավական վակուումն է դարձել փակուղի, հարցն արդեն ձեռք է բերում հանրային հնչեղություն, քանի որ ազգային մշակութային արժեքները հասանելի պիտի լինեն հանրությանը։ Ու որպես հանրային նշանակության խնդիր, դատաիրավական համակարգի անկատարության զոհ, այն դառնում է բաց քննարկման առարկա։ Լալենցների հանրահռչակ սերունդների թողած մշակութային ժառանգության ճակատագիրը չպետք է համարել միայն արյունակից ժառանգների համար ծագած իրավական խնդիր՝ անտարբերության մատնելով դրա գոյությունը և թողնելով ոչ պրոֆեսիոնալ մարդկանց տնօրինությանը։ Ես իմ մտահոգությունն եմ հայտնում որպես նկարիչ, որպես քաղաքացի ու խնդրին լավատեղյակ մարդ, և պատրաստ եմ ուժերիս ներածին չափով աջակցել Արչի Գալենցին հարցի բարոյական ու դրական լուծմանը հասնելու պայքարում։ „

Armenia based artist Mkrtich Tonoyan. May 2020
————————————————————-

“ Um 1997 lernte ich Archi Galentz als angehenden Meisterschüler in der Klasse

von Prof. Klaus Fußmann in der Berliner Kunsthochschule – später Universität der Künste (UdK) – kennen. In der Folge sah seine Bilder in diversen Präsentationen im Studien-Atelier von Prof. Fußmann und bei den Jahres-Übersichtsausstellungen der Kunst-Hochschule. Sie fielen mir immer wieder durch große Originalität bei gleichzeitige gediegener Handwerkstreue auf. Daraus ergaben beinahe zwangsläufig regelmäßige Ausstellungsbeteiligungen, und schließlich 2000 eine erste Einzelausstellung in der Galerie Taube begleitet von dem üblichen Katalog.

Archi Galentz‘ Ausstellungstätigkeit  beschränkt sich inzwischen nicht nur auf sein eigenes Schaffen. Schon seit geraumer Zeit setzt er sich in selbstloser Art auch für das Ansehen seiner zahlreichen in Deutschland wenig bekannten künstlerisch tätigen Verwandtschaft in Moskau und Eriwan. Auch den Nachlaß der 2015 verstorbenen namhaften berliner Künstlerin Gisa Hausmann betreut. Die Erbschaftsregelung hat er nach allen Regeln der Kunst durchgeführt und sowohl mit der Familie der Künstlerin als auch mit dem Bundespräsidialamt souverän verhandelt und Lösungen verhandelt damit künstlerischer Nachlass der Künstlerin weiter zugänglich bleibt.

Wenn ich jetzt höre, daß er in seiner geliebten Heimat einen verqueres und unverständliches Verfahren der Regelung des Nachlasses der seines Vaters aufgezwungen bekommt, lässt mir die Haare zur Berge stehen. Es bleibt schier unverständlich für mich. Ich kann gar nicht glauben dass bei so einer angesehenen Kulturnation wie der Armeniern so etwas überaupt denkbar ist. Es ist grotesk! “

Wilmersdorf, 19.Juli 2020 Klaus Märtens, Inhaber der Galerie „Taube“, Berlin. www.galerie-taube.de


“   Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, հետևելով ՀՀ-ում պատմամշակութային արժեքավոր ժառանգության պահպանությանն ուղղված պետական քաղաքականության իրականացմանը, իր զորակցությունն է հայտնում Հարություն Գալենցին և բոլոր շահագրգիռ անձանց և կառույցներին, ում ջանքերով իրավական գործընթացների արդյունքում արձանագրվեց Կալենցի տուն-թանգարանում գույքագրմանը խոչընդոտող  գործողությունները դադարեցնելուն պարտավորեցնող դատական ակտ։

Միաժամանակ, արտահայտելով մեր մտահոգությունը օրինական ուժի մեջ մտած վերոնշյալ դատական ակտի չկատարման կապակցությամբ, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ պետական համապատասխան կառույցները պարտավոր են ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր իրավական գործընթացները՝ ուղղված դատական ակտի հարկադիր կատարման ապահովմանը։ “
Sona Ayvazyan, Executive Director by Transparency International, Armenia
July 2020. https://transparency.am/en