Harutyun Harmandanyan Kalentz

An interesting early portrait by Harutyun Kalentz from 1955 or 1956 exposed in Jermuk Art Gallery

Harutyun Kalentz portrait
Harutyun Kalentz portrait of Zarifa Psoyan 1956

Post on Facebook on April 10th 2020

 Screenshot of Facebook page on April 10th 2020

Այսօր՝ ապրիլի 10-ին, հայ մեծ գեղանկարիչ Հարություն Կալենցի ծննդյան 110-ամյակն է։
Ես ծնվել եմ նրա մահից մի քանի տարի անց, և սերելով այդ ընտանիքից՝ թե՛ կյանքիս անցած ճանապարհով և թե՛ իմ գործառությամբ ծառայել եմ նրա իսկապես աստվածատուր տաղանդն ուսումնասիրելու, մեր ազգային շրջանակներից դուրս հանելու և համաշխարհային արվեստասերներին ներկայացնելու գործին։
Հորս հետ միասին ո՛չ միայն կառուցել եմ պապենական տունը, որպեսզի այն թանգարան դառնա, այլև՝ ուսումնասիրել եմ ու լուսանկարել, պատկերագրքեր եմ տպել և մասնագիտորեն վերանորոգել պապիկիս կտավները։ Այո, 2010 թվականի ապրիլի 27-ին թանգարանի բացմանը ես ներկա չէի, քանի որ էքսպոզիցիան անելուց հետո իմ անհրաժեշտությունն արդեն չկար։
Հանգամանքներից ելնելով ես վերադարձա Բեռլին՝ դեռևս աշխատելով թանգարանի մասին հոդվածի վրա։ Իսկ Երևանում՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի քմահաճույքին ընդառաջելով, տարիներով պատրաստվող թանգարանի բացումը, ի ուրախություն ոմանց, երկու շաբաթով հետաձգվեց։
Այս վերջին 10 տարիների ընթացքում Կալենցի ազնիվ արվեստը ցավոք նենգափոխվեց ինչպես Սերժ Սարգսյանի, իր ընտանիքի և հանցակից Հասմիկ Պողոսյանի կողմից, այնպես էլ Հայաստանի արվեստաբանների կողմից։ Պատահական չէր, որ Կալենցը պատկերագրքում ներկայացվեց Անգալադյանի էզոթերիկ տեքստով, նրան տարիներ շարունակ ներկայացրեցին առաջին հերթին իբրև խորհրդային շրջանի զոհ, նրա ժառանգությունից անամոթաբար մաքրելով այդ պիտակին անհարիր թե՛ կենսագրական փաստեր և թե՛ վարպետի որոշ ստեղծագործություններ, որի ամենավառ օրինակն է „Զինվորը վարդագույն ֆոնի վրա“ գլուխգործոցը։ Ինչևէ, Կալենցի ժառանգությունը, որն այս պահին հանցագործների կողմից պատանդ է վերցված, ի վերջո շուտ թե ուշ արժանավայել ուսումնասիրվելու և ներկայացվելու է։ Եվ ես՝ արվեստագետ Հարություն Գալենցս, բոլոր հարկավոր քայլերն անում եմ ։
Քանի դեռ Հայաստանի արդարադատության համակարգը իրար հետևից նոր նախարարներ է փորձարկում՝ թողնելով հին համակարգն ինչպես կա՝ միաժամանակ զարմանալով իր սեփական իմպոտենցիայի վրա, Կալենցների թանգարանը հրատապ կարգով վերակառուցելու հույս առայժմ չկա։ Այդ իսկ պատճառով ես ստեղծել եմ մի առանձին վիրտուալ տարածք, որտեղ հավաքվում են բոլոր կարևոր տեղեկությունները, նաև մտավորականների կարծիքները։
Տե՛ս՝ www.galentz-research.org
Այստեղ շարունակվելու են ուսումնասիրություններ կատարվել թե՛ Կալենց գերդաստանի հոգևոր ժառանգության մասին ավելի լայն համատեքստով: Եթե դուք նույնպես մտահոգված եք այս իրավիճակով, խնդրում եմ աջակցել Ձեր մտքերով և կոչերով հետևյալ կայքէջի վրա՝
https://galentz-research.org/your-voice/