English

The website is designed as a blog platform for information and exchange between cultural figures and those interested in the history of Armenian visual art.

It is based on the heritage of three generations of artists:

  • Harutyun Harmandanyan Kalentz (Galentz) – 1910-1967
  • Armine Baronyan-Kalentz (Galentz) – 1920-2007
  • Saro Galentz – 1946-2017
  • And on the activities of curator and gallerist  Harutyun Archi Galentz – born 1971, who has been researching the work of his predecessors for more than 25 years.

The site will not only help to organize information about the rich heritage of these artists, about publications and upcoming studies, but also help in creating an independent institute based on a  part of Harutyun Galents’ home-museum in Yerevan, after its restructuring.

The Institute, the Galenz Research Center, will support art-history and cultural studies and engage in extensive educational activities.

The center is not only about the work of artists from the Galents family.

We are especially interested in the work of repatriate artists to Soviet Armenia, as well as works, photographs or other evidence of creativity of:

  • Petros Kontrajyan,
  • Aramik,
  • Manuk Ghrdian

and others, including little-known repatriate artists.

Please contact info@galentz-research.org

We are also interested in the phenomenon of Armenian surrealism, in the diaspora and especially in Soviet Armenia of the 70s-80s, in visual arts and in the cinema or theater.

We place great importance on contemporary exhibition projects where “Armenian Art“ is presented, such as, the Biennale of Contemporary Art, where there is an urgent need for strategies that unite the diaspora and the Armenian Republic into a single cultural context.

Please contact us if you have any observations or suggestions.

Հայերեն

«Գալենց» հետազոտական կենտրոն

Այս կայքէջը բլոգ-հարթություն է մշակույթի գործիչներին և հայ կերպարվեստի պատմությամբ հետաքրքրվող արվեստասերներին տեղեկատվություն հաղորդելու և դրա շուրջ միմյանց հետ բանավիճելու համար։

Այն հիմնված է երեք սերնդի գեղանկարիչների ստեղծագործական ժառանգության վրա.

Կայքը ոչ միայն կօգնի համակարգել գեղանկարիչների հարուստ ժառանգության, հրապարակումների և նոր ուսումնասիրությունների մասին տեղեկատվությունը, այլև կօգնի Երևանում գտնվող Հարություն Կալենցի տուն-թանգարանի մի հատվածի հիման վրա՝ նրա վերակազմավորումից հետո, ստեղծել անկախ ինստիտուտ:

«Գալենց» հետազոտական կենտրոնն աջակցելու է արվեստաբանական և մշակութաբանական ուսումնասիրությունների և զբաղվելու է լայնածավալ լուսավորչական գործունեությամբ:

Կենտրոնը զբաղվելու է ոչ միայն Գալենց ընտանիքին պատկանող գեղանկարիչների արվեստով:

Մեզ հատկապես հետաքրքրում է Սովետական Հայաստանի հայրենադարձ-նկարիչների ստեղծագործությունը՝ նրանց աշխատանքները, լուսանկարներ և նրանց ստեղծագործությունը փաստող այլ վկայություններ, հանձինս՝

  • Պետրոս Կոնտուրաջյանի,
  • Արամիկ Ղարիբյանի,
  • Մանուկ Ղրդյանի

և այլոց, այդ թվում՝ քիչ հայտնի հայրենադարձ-նկարիչների:

Տեղեկատվության համար խնդրում ենք դիմել հետևյալ էլ. հասցեով՝

info@galentz-research.org

Մեզ հետաքրքրում է նաև հայկական սյուրռեալիզմի երևույթը՝ սփյուռքում և մանավանդ 70 – 80-ական թթ.-ին Սովետական Հայաստանում, կերպարվեստում, կինոյում կամ թատրոնում:

Մեծ կարևորություն ենք տալիս ցուցադրվող այն ժամանակակից նախագծերին, որտեղ ներկայացվում է «համահայկական արվեստ», ինչպիսիք են, օրինակ՝ ժամանակակից արվեստի բիենալեները, որտեղ զգացվում է սփյուռքն ու հայրենիքը՝ միասնական մշակութային կոնտեքստի մեջ, միավորելու հեռահար նպատակի անհրաժեշտությունը :

Դիմեք մեզ, եթե առաջարկներ ու դիտարկումներ ունեք:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԵՆՑԻ ԱՆՎԱՆ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՐՈ ԳԱԼԵՆՑԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ

04.11.2019թի դրությամբ

2017թվականի հոկտեմբերի 27-ին սրտի կաթվածից մահանում է արվեստագետ, դասավանդող, Կալենցի տուն թանգարանի հիմնադիր Սարո Գալենցը:

Որդին՝ Հարության Գալենցը, ով ապրում, ստեղծագործում, դասավանդում է Բեռլինում տեղեկանալով հոր մահվան մասին, կապ է հաստատում ԱՄՆ բնակվող հորեղբոր՝ Արմեն Կալենցի, ՀՀ –ում բնակվող հոր կնոջ՝ Լարիսա Կատասանովայի հետ և անհապաղ գալիս Երևան՝ կազմակերպելու հոր թաղման արարողությունը:

Սարո Գալենցը արտամուսնական կապի մեջ գտնվելով Լարիսա Կատասանովայի հետ վերջինիս 2009թվականին ժամնակավոր նշանակում է << Կալենց <<Գալենց>> >> հիմնադրամի տնօրեն:

2015թվականին Սարո Գալենցը ամուսնալուծվում է կնոջից՝ Նազելի Նիկոլայի Նիկողոսյանից և ամուսնանում է Կատասանովայի հետ:

Սարո Գալենցի մահից 10օր հետո Լարիսա Կատասանովան ըստ օրենքի ժառանգության ընդունման դիմում է ներկայացնում Երևան քաղաքի Արաբկիր նոտարական տարածքի նոտար՝ Սուսաննա Դանիելյանին:

Այնքանով որ տուն- թանգարանը չունի գրանցամատյան՝ թանգարանին պատկանող առարկաների վերաբերյալ Հարություն Գալենցի կողմից դիմում է ներկայացվում նոտարին՝ սահմանված ժամկետում տուն թանգարանում գույքագրում կատարելու նպատակով:

2017թվականի նոյեմբերի 23-ին Կատասանովան արգելում է նոտարի մուտքը տուն-թանգարան, խուսափելով գույքագրման աշխատանքներից:

Հարություն Գալենցը իր իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է դատարան՝ Կատասանովային պարտավորեցնելու գույքագրման աշխատանքները չխոչընդոտելու:

Դատական նիստերի ընթացքում Կատասանովայի կողմից ներկայացվում է այսպես ասված <<Նվիրատվության պայմանագիր>> որով իբր Սարո Գալենցը Հարություն, Արմինե Կալենցներին, Սարո Գալենցին պատկանող կտավները և թանգարանում գտնվող այլ առարկաներ 2016 թվականին նվիրել է եղբորը՝ Արմեն Կալենցին:

Հետագայում առաջանում են ժառանգության ընդունման հետ կապված այլ գործեր, որոնք քննվում են տարբեր դատարաններում, կազմվել է գործերի ցուցակ, որոնք էլ ներկայացվում են Ձեր դատին:

 

  1. Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ /4697/02/17

Երևան քաղաքի Կալենցի տուն- թանգարանում կտավների գույքագրման խոչընդոտները վերացնելու պահանջ:

Հայցվոր՝ Հարություն Գալենց:

Պատասխանող՝ Լարիսա Կատասանովա:

Դատարան է դիմել 2017թվականի դեկտեմբեր ամսին:

2017թ-ի դեկտեմբերի 07-ի Դատարանի որոշմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է մասնակի, որով Դատարանը որոշել է՝ հայցի ապահովման նպատակով Լարիսա Կատասնավային և այլ անձանց արգելել Երևան քաղաքի Կալենցի փողոցի 18/1 հասցեում գտնվող տուն-թանգարանում առկա Սարո Հարությունի Գալենցին պատկանող շարժական գույքերի նկատմամբ կատարել որևէ գործողություն:

Վճիռը կայացվել է 2018թվականի մարտի 29-ին , Հարություն Գալենցի պահանջը բավարարվել է:

Դատարանը վճռել է՝ Հարություն Սարոյի Գալենցի հայցն ընդդեմ Լարիսա Խաչիկի Կատասանովայի՝ Երևան քաղաքի Կալենցի փողոցի 18/1 հասցեում գտնվող տուն-թանգարանում գույքագրում կատարելուն չխոչընդոտելուն պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարել:

Լարիսա Խաչիկի Կատասանովային պարտավորեցնել չխոչընդոտել Երևան քաղաքի Կալենցի փողոցի 18/1 հասցեում գտնվող տուն-թանգարանում օրենքով սահմանված կարգով գույքագրում կատարելուն:

Կատասանովայի կողմից բերվել է վերաքննիչ բողոք 2018թ-ի մայիսի 04-ին:

2018թ-ի օգոստոսի 02-ին վերքննիչ դատարանի կողմից բողոքը մերժվել է:

Դատարանը որոշել է՝ Վերաքննիչ բողոքը մերժել: ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով 29.03.2018 թվականին կայացված վճիռը թողնել անփոփոխ:

2018թ-ի սեպտեմբերի 26-ին Կատասանովայի ներկայացուցչի կողմից բերվել է վճռաբեկ բողոք՝ միտումնավոր թերություններով՝ ժամանակ շահելու նպատակով:

2018թ-ի նոյեմբերի 07-ին որոշում է կայացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին՝ Լարիսա Կատասանովայի ներկայացուցչի միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարել և վերականգնել բաց թողնված ժամկետը:

  1. Վերադարձնել թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ Լարիսա Կատասանովայի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը:
  2. Սույն որոշմամբ նշված թերությունը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել հնգօրյա ժամկետ՝ որոշումն ստանալու պահից:

16 հունվար 2019թ-ին որոշում է կայացվել բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին՝

Թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ Լարիսա Կատասանովայի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

13փետրվար 2019թ-ին Կատասանովայի կողմից բերվել է վճռաբեկ բողոք:

2019թ-ի մարտի 11-ին որոշում է կայացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին՝

Վերադարձնել թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ Լարիսա Կատասանովայի բերած վճռաբեկ բողոքը:

  1. Սույն որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել հնգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից:

2019թ-ին ապրիլի 10-ին որոշում է կայացվել բողոքն առանց քննության թողնելու մասին՝  Թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ Լարիսա Կատասանովայի բերած վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության:

2019թ-ի մայիսի 30 –ին կրկին բերվել է վճռաբեկ բողոք՝ նոր երևան եկած հանգամանքով:

  1. հունիս 2019թ-ին որոշում է կայացվել բողոքը հետ վերադարձնելու քանի որ բողոքին կից չէր ներկայացվել լազերային կրիչը, սահմանավել էր ժամկետ բողոքը ստանալու օրվանից հինգ օրյա ժամկետում թերությունները շտկել կրկին ներկայացնել:

25.հուլիս 2019թ-ի դրությամբ նոր բողոք ներկայացված չէ:

  1. օգոստոս 2019թ-ին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից որոշում է կայացվել՝

Թիվ ԵԱՔԴ/4697/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի որոշման դեմ Լարիսա Կատասանովայի բերած դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

16 օգոստոս 2019թ-ին որպես երրորդ անձ՝Կալենց/Գալենց Մշակութային հիմնադրամ ի տնօրեն Լարիսա Կատասանովայի կողմից կրկին բերվել է վճռաբեկ բողոք՝Ըստ հայցի Հարություն Գալենցի ընդդեմ Լարիսա Կատասանովայի` Երևան քաղաքի Կալենցի փողոցի 18/1 հասցեում գտնվող տուն-թանգարանում գույքագրում կատարելուն չխոչընդոտելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Գործը գտնվում է զեկուցող դատավոր Ստեփան Միքայելյանի վարույթում:

  1. Քաղաքացիական գործ ՝ թիվ ԵԴ/5713/02/18

Կեղծ գործարքն առոչինչ ճանաչելու պահանջ:

Հայցվոր՝ Հարություն Գալենց:

Պատասխանող՝ Արմեն Կալենց:

26.03.2018թ-ին դիմել եմ դատարան ընդդեմ Արմեն Կալենցի՝ Սարո Հարությունի Գալենցի անվամբ 02.11.2016թ. կազմված նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչել կեղծ գործարք լինելու հիմքով և կիրառել անվավերության հետևանքներ:

Հիմնավորվել է այն փաստով, որ Հարություն Գալենցը ուսումնասիրելով <<նվիրատվության պայմանագիր>> պատճեն եկել է այն համոզման, որ այդ պայմանագիրը կազմված և կնքված չէ իր հոր կողմից, քանի որ Սարո Գալենցի անունից դրված ստորագրությունը ստորագրված չէ հոր Սարո Գալենցի կողմից, այսինքն` ստորագրությունը կեղծված է, գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև:

Հայցվորը համոզված է, որ եթե իր հոր կողմից կազմվեր նվիրատվության պայմանագիրը, ապա այն այս բովանդակությամբ չէր կազմվի, այլ առանձին- առանձին կնշվեր նվեր տրվող փաստաթղթերի անունները, առանձին- առանձին կնշվեր նամակները ում կողմից են գրված, ում են հասցեագրված, քանի որ Ս. Գալենցի համար նրա ծնողների` Հարություն և Արմինե Կալենցների կողմից բարձրաստիճան պաշտոնյաններին գրված նամակները, դրանց պատասխանները եղել են հպարտություններ և վերջինս գրեթե միշտ դրանք շահարկել և մեծարել է ծնողներին:

Հայցվորը համոզված է, որ եթե հոր կողմից կազմվեր պայմանագիրը վերջինս մեկ առ մեկ կնշեր նաև նվիրվող առարկաների անունը, քանակը, ինչպես նաև արխիվում պահպանվող ձեռագրերի, նամակների տարեթվերը, կնշեր որոնք ում կողմից են գրված, կազմված:

Կնշեր նաև հավելվածները քանի էջից են բաղկացած, որպես արվեստագետ կաներ կտավների լուսանկարները, հավելվածները կստորագրեր, կնշեր իր ձեռագրով անուն- ազգանունը, ինչպես միշտ արել է կտավների հետ կապված գրագրություններում:

Հայցվորը համոզված է, որ այս <<նվիրատվության պայմանագիր>> կեղծ է, կազմված չէ, մասնագետի` արվեստագետի կողմից, առավել ևս կազմված չէ իր հոր կողմից, քանի որ հայրը անգիր գիտեր թե որ կտավը իր ծնողների կողմից երբ է ստեղծվել, որ կտավը երբ է գնվել, այսինքն` նա չէր նշի տարեթվերը թերի, հարցականներով:

Վարույթ է ընդունվել 30.03.2018թ-ին

30.03.2018թ-ին մասնակի բավարարվել է միջնորդությունը և արգելվել է Արմեն Կալենցին նվիրատվության պայմանագրում նշված գույքերի նկատմամբ գործողություն կատարել:

25 փետրվար 2019թ-ին կայացված վճռով պահանջը մերժվել է՝ Հարություն Սարոյի Գալենցի հայցն ընդդեմ Արմեն Հարությունի Կալենցի՝ կեղծ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, մերժել։

05.04.2019թ-ին Հարություն Գալենցի կողմից բերվել է վերաքննիչ բողոք:

19.04.2019թ-ին որոշում է կայացվել բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ:

2019թ-ի հուլիսի 08-ին ՀՀ վերաքննչ քաղաքացիական դատարանի կողմից որոշում է կայացվել Հարություն Գալենցի բողոքը մերժելու մասին:

Որոշումը փոստային առաքմամբ ստացվել է 2019թ-ի հուլիսի 12-ին:

2019թ-ի օգոստոսի 12-ին ՀՀ վճռաբեկ դատարան է ներկայացվելու վճռաբեկ բողոք:

2019թ-ի սեպտեմբերի  18 –ին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից որոշում է կայացվել, որով արձանագրվել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքին կցվում են նաև (…) բողոքի պատճենը` (…) գործին մասնակցող անձանց ուղարկելու կամ հանձնելու մասին ապացույցները, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը (…):
Տվյալ դեպքում բողոք բերած անձը վճռաբեկ բողոքին չի կցել բողոքի պատճենը` գործին մասնակցող անձ Արմեն Կալենցին ուղարկելու կամ հանձնելու մասին ապացույցը և վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման, քանի որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքը, այն է` վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ Վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` բողոքում առկա թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար անհրաժեշտ է սահմանել եռօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից:

2019թ-ի սեպտեմբերի  18 –ին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից որոշում է կայացվել
1. Հարություն Գալենցի ներկայացուցչի միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, բավարարել և վերականգնել բաց թողած ժամկետը:

2. Վերադարձնել թիվ ԵԴ/5713/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2019 թվականի որոշման դեմ Հարություն Գալենցի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը:

  1. Սույն որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել եռօրյա ժամկետ` որոշումը ստանալու պահից:

04 հոկտեմբեր 2019թ-ին փոստային ծանուցմամբ ստացվել որոշումը, որում դատավորի օգնականի կողմից նշվել է << Միաժամանակ տեղեկացվում է, որ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելիս անհրաժեշտ է պահպանել վճռաբեկ բողոք ներկայացնելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնները, բացառությամբ նույնաբովանդակ բողոքը գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղղարկելու մասին ապացույցները կցելու մասին կանոնի>>:

07 հոկտեմբեր 2019թ-ին որոշմամբ նշված թերությունները վերացվել են՝ Արմեն կալենցը ծանուցվել է ՀՀ-ում գտնվելու ժամանակ փաստացի բնակության հասցեով և ԱՄՆ –ի հասցեով, կցվել է լազերային կրիչը, դիմում է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարանի գրասնյակ, ներկայացնելով պահանջվող ապացույցը:

09հոկտեմբեր 2019թ-ին ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար պաշտոնակատար՝ Իսախանյանի կողմից գրություն է ուղարկվել, համաձայն որի՝ ի պատասխան Ձեր 07.10.2019թ. դիմումի տեղեկացվում եք, որ Ձեր կողմից ներկայացված դիմումին հնարավոր չէ ընթացք տալ, նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2019թ. թիվ ԵԴ /5713/02/18 որոշմամբ թիվ ԵԴ /5713/02/18 քաղաքացիակն գործով Ձեր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվել է և որոշամբ նշված սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանվել է եռօրյա ժամկետ: Մինչդեռ Դուք ներկայացրել եք դիմում, որին կցել եք թվով  երկու հատ  փոստայինանդոևևագրեր և մեկ Էլեկտրոնային կրիչ, իսկ օրենքով սահմանված կարգով վճռաբեկ բողոք չեք ներկայացրել:

15.10.2019թ-ին դիմում է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար պաշտոնակատար՝ Իսախանյանին, որով հայտնվել է՝ 09.10.2019թ-ի գրությամբ, հայտնվել է, որ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելիս անհրաժեշտ է պահպանել վճռաբեկ բողոք ներկայացնելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնները, բացառությամբ նույնաբովանդակ բողոքը գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները կցելու մասին կանոնի:

Բողոքում թույլ տված սխալը սահմանված ժամկետում շտկվել է, բողոքում բովանդակային փոփոխություն տեղի չի ունեցել, հետևապես՝ գործը քննող դատարան՝  ՀՀ Վճռաբեկ դատարան բողքի օրինակ կրկին  ներկայացնելու անհրաժեշտություն չկա:

09.10.2019թ-ի գրությամբ հայտնել եք, որ դիմումին հնարավոր չէ ընթացք տալ, քանի որ չի ներկայացվել վճռաբեկ բողոքի օրինակը:

Ներկայացվում է վճռաբեկ բողոքի օրինակը և խնդրվում այս փաստերի համադրությամբ բողոքին ընթացք տալ:

04 նոյեմբեր 2019թ-ի դրությամբ որևէ գրություն չի ստացվել:

 

  1. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ / 16656 / 02 / 18

Լարիսա Կատասանովա ընդդեմ Հարություն և Անի Նիկոլ Գալենցների, Նազելի Նիկողոսյանի՝ Երևան քաղաքի Կալենցի փողոցի թիվ 18, 18/1 հասցեի տուն- թանգարանի, Հր. Քոչար 13 շենքի թիվ 52 հասցեի բնակարանում իր բաժնեմասն առանձնացնելու, անհնարինության դեպքում հրապարակային սակարկությումբ գույքերը վաճառելու պահանջ:

Վարույթ է ընդունվել 16.08.2018թ-ին

16.08.2018թ-ի բավարարվել է հայցի ապահովումը՝ Հարություն Գալենցին արգելել որոշակի գործողություններ կատարել:

08.10.2018թ-ին Հարություն, Անի Նիկոլ Գալենցների կողմից բերվել է հակընդդեմ հայց՝ Երևան քաղաքի Կալենցի փողոցի թիվ 18, 18/1 հասցեի տուն- թանգարանի, Հր. Քոչար 13շենքի թիվ 52 հասցեում բաժնեմասն առանձնացնելու, անհնարինության դեպքում բաժնեմասի արժեքը շուկայական գնով փախհատուցելու և սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջով:

22.01.2019թ-ին որոշում է կայացվել գործի վարույթը կասեցնեուլ վերաբերյալ:

04.11.2019թ-ի դրությամբ որևէ փոփոխություն առկա չէ:

  1. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ 23298/02/18

Նազելի Նիկողոսյան ընդդեմ պատասխանողներ՝ Հարություն Գալենցի, Անի Նիկոլ Գալենցի, Լարիսա Կատասանովայի, Արմինե Գալենցի, ՀՀ Երևանի նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի, երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ ժառանգության իրավունքի վկայագրերը և դրանց հիման վրա կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջ :

Վարույթ է ընդունվել 25 դեկտեմբեր 2018թ-ին:

02 հուլիս 2019թ-ին Նազելի Նիկողոսյանի կողմից բերվել է միջնորդություն՝ հայցի առարկայի փոփոխություն կատարելու վերաբերյալ, որով հայցել է՝ ճանաչել Երևան քաղաքի, Արաբկիր, Հ. Կալենցի փողոց թիվ 18 և 18/1 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Նազելի Նիկողոսյանի սեփականության իրավունքը ½ բաժնեմասով՝ անվավեր ճանաչելով 12.06.2018թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը / գրանցված թիվ 3781,3782,3783,3784 սեղանամատյան/ և դրանց հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումները:

04.10.2019թ-ին նշանակված նիստը հետաձգվել է, դատավորի վատառողջ լինելու հետևանքով, մինչ օրս՝ 04.11.2019թ-ին նիստ նշանակված չէ:

  1. Գործ թիվ ԵԴ/33685/02/19

Հարություն  Գալենց, Անի Նիկոլ Գալենց  ընդդեմ՝ Լարիսա Կատասանովա, Արմինե Գալենց, Նազելի Նիկողոսյան՝ FIAT 1800 ( 124CS1 ) 34 ZR 260 համարանիշի ավտոմոբիլից առանձնացնել  Հայցվորներից յուրաքանչյուրի ¼ բաժնեմասը, Նազելի ՆիկոլայիՆիկողոսյանի ½, Լարիսա Խաչիկի Կատասանովայի ¼ , Արմինե Սարոյի Գալենցի ¼ բաժնեմասից, իսկ  դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել՝ ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` բաժիններին համաչափ:

Գործը  11.10.2019թվականից մակագրվել է դատավոր  Մարինա Տասչյանին, սակայն մինչ օրս որոշում չի կայավել գործը վարույթ ընդունելու կամ ընդունելը մերժելու մասին, մինչդեռ 7 օրյա ժամկետում Դատարանի կողմից պետք է որոշում կայացվեր:

Դիմելով դատարան Գալենցները հայտնել են, որ Պատասխանողներից Լ.Կատասանովան, որի տնօրինության տակ է գտնվում ավտոմեքենան, փաստաթղթերը  հրաժարվում է ներկայացնել ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայություն՝ տրանսպորտային միջոցի նկատմամբ Գալենցների սեփականության իրավունքի պետական  գրանցում կատարելու՝ Հայցվորները ստիպված դիմում են դատարան՝ բաժնեմասն առանձնացնելու, անհրանիության դեպքում ավտոմեքենայի արժեքը շուկայական գնով փոխհատուցելու, հրաժարվելու դեպքում հրապարակային սակարկությամբ վաճառելու ստացված գումարը սեփականատերերի միջև բաշխելու խնդրանքով:
 

Քրեական գործեր

  1. Թիվ 14174818 քրեական գործ

2018թ-ի մարտի 15 –ին հաղորդում է տրվել գլխավոր դատախազություն և ՀՀ քննչական կոմիտե՝ Սարո Գալենցի ստորագրությունը կեղծելու կապակցությամբ:

Հաղորդմամբ Հարություն Գալենցը հայտնել է, որ Երևան քաղաքի Կալենցի փողոցի թիվ 18 հասցեի սեփականատեր է հանդիսացել հայտնի գեղանկարիչ` Հարություն Կալեցը: Ի հիշատակ վերջինիս փողոցը անվանակոչվել է նրա ազգանվամբ:

Կալենցները / Գալենց / նշված հասցեում ապրել և ստեղծագործել են:

Նշված հասցեում ապրել և ստեղծագործել է Հարություն Գալենցի հայրը՝ Սարո Գալենցը:

2010թվականին տուն- թանգարանը ստեղծելուց հետո Կալենցներին պատկանող գործերը ավելի ճանաչում են ստացել և արժևորվել:

Երևան քաղաքի Կալենցի փողոցի թիվ 18/1 հասցեի տուն – թանգարանի սեփականատեր է հանդիսացել միայն Սարո Հարությունի Գալենցը, վերջինս մահացել է 26.10.2017թվականին:

Ժառանգները` Հարություն, Անի Նիկոլ Սարոյի Գալենցները 2017թվականի նոյեմբերի 09-ին դիմել են Արաբկիր նոտարական գրասենյակ` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու նպատակով:

Սարո Գալենցի ժառանգ է հանդիսանում նաև կինը / երկրորդ ամուսնություն/ Լարիսա Խաչիկի Կատասանովան, միայն վերջինս է իր անչափահաս աղջկա՝ Արմինե Գալենցի հետ դեռևս ապրում նշված հասցեում:

Կատասանովան առանց որևէ հիմնավոր պատճառի խոչընդոտում է, որպեսզի Հարություն Գալենցը մուտք գործի իր պապական տուն, արդեն իր տուն, ինչ արդյունքում Հ. Գալենցը 2017թվականի նոյեմբերի 23-ին դիմում է ներկայացվել Արաբկիր նոտարական գրասենյակ` ժառանգական զանգվածի գույքագրում կատարելու:

Կատասանովան խոչընդոտել է նաև նոտարի մուտքը:

2017թվականի նոյեմբերի 28-ին նոտարի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, որ Լարիսա Կատասանովան չի թույլատարել, որպեսզի նոտարը ներս մտնի և գույքագրում կատարի:

Հ. Գալենցի իրավունքների պաշտպանության նպատակով, 2017թվականի նոյեմբերի 23-ին ահազանգ է կատարվել ոստիկանության 1-02 հեռախոսահամարին` խնդրելով ոստիկանության օժանդակությունը, որպեսզի կարողանա մուտք գործել Երևան քաղաքի Կալենցի փողոցի թիվ 18/1 հասցեի տուն- թանգարան՝ գույքագրում կատարելու:

Ահազանգի հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են ստեղծվել:

Կատասանովայի կողմից 26.11.2017թվականին բացատրություն է գրվել, որ օգտվելով իր իրավունքներից թույլ չի տվել մուտք գործել իրենց պատկանող տուն- թանգարան, այսինքն՝ ինքնիրավչութուն է գործել:

Գույքագրում իրականացնելու նպատակով Գալենցը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` գույքագրման խոչընդոտները վերացնելու պահանջով:

Կատասանովայի կողմից ներկայացվել է առարկություն այն հիմնավորմամբ, որ Սարո Գալենցի և իր եղբոր՝ Արմեն Կալենցի միջև 02.11.2016թ-ին կնքվել է նվիրատվության պայմանագիր /նոտարական վավերացում առկա չէ, ինչպես նաև չի ներկայացվել բնօրինակ պայմանագիր /, համաձայն որի տուն- թանգարանում գտնվող կտավները , արխիվը, գծանկարները և այլն Սարո Գալենցը նվիրել է Արմեն Կալենցին:

Հարություն Գալենցը լավ ճանաչելով իր հորը, նշված նվիրատվության պայմանագիրը ուսումնասիրելիս եկել է այն հետևության, որ հոր Սարո Գալենցի ստորագրությունը կեղծված է, հայրը չէր կարող տուն- թանգարանում առկան կտավները, արխիվը, գծանկարները, գեղանկարները, գունանկարները, ճեպանկարները նվիրել եղբորը, քանի որ Արմեն Կալենցի կողմից ՀՀ –ից ԱՄՆ մշտական բնակության մեկնելիս Սարո Գալենցն ամեն միջոց օգտագործելով եղբոր մոտ առկա իրենց ծնողներին պատկանող կտավները հետ է վերցրել, որպեսզի այն չտեղափոխվի այլ երկիր և հնարավոր չէ, որ հայրը տուն- թանգարանում գտնվող իրերը նվիրեր եղբորը, քաջատեղյակ լինելով, որ ցանկացած ժամանակ կարող են դրանք ՀՀ-ից դուրս հանվել: Բացի այդ Ս. Գալենցը չէր կարող տուն- թանգարանում գտնվող կտավները նվիրել եղբորն առանց տուն- թանգարանը նրան նվիրելու, քանի որ այդ ստեղծագործությունները առանց տուն- թանգարանի կորցնում են իրենց արժեքը:

Խնդրել է հանձնարարել համապատասխան աշխատակիցներին, որպեսզի հարուցվի քրեական գործ, Երևան քաղաքի Կալենցի փողոցի թիվ 18/1 հասցեի տուն – թանգարանը կապարակնքվի, կատարվի գույքագրում և պարզվի ում կողմից է կեղծվել Սարո Գալենցի ստորագրությունը, որ ժամանակահատվածում է կազմվել

նվիրատվության պայմանագիրը և ում կողմից, փորձաքննության ենթարկվի թուղթը, թանաքը, բացահայտվի ում մոտ է գտնվում պայմանագրի բնօրինակը, ինչպես նաև իրավական օգնություն խնդրել ԱՄՆ-ի համապատասխան մարմիններից, որպեսզի քննեն Արմեն Կալենցին, առգրավվի նաև Երևան քաղաքի Կալենցի փողոց թիվ 18 / 1 հասցեում գտնվող համակարգիչները, կրիչները / ֆլեշկա/, քանի որ համոզված է, որ այդ հասցեում գտնվող համակարգիչներում են գտնվում այն նյութերը որոնք անհրաժեշտ են հանցագործությունը բացահայտելու համար:

2018թ-ի ապրիլի 07-ինոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ քրեական օրենսգրքի 325հոդվածի 1-ին մաս՝ Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը

  1. Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2018թ-ի ապրիլի 09-ին ուղարկվել է Արաբկիրի քննչական բաժին:

2018թ-ի սեպտեմբերի 22-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

2018թ-ի նոյեմբերի 22-ին բազմաթիվ պահանջներից հետո որոշումը և նյութերի լազերային կրիչը ստացվել է:

Բողոքարկվեկ է Երևան քաղաքի դատախազություն, սակայն բողոքի քննարկումը հանձնարարվել է կրկին Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դատախազություն:

07 դեկտեմբեր 2018թ-ին դատախազության կողմից բողոքը մերժվել է:

Որոշումը ստացվել է բացված և երկրորդ անգամ փակված ծրարով :

18 հունվար 2019թ-ին բողոք է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործին տրվել է թիվ ԵԴ /0029/11/19 համարը:

2019թ-ի փետրվարի 09-ին դատարանի կողմից որոշում է կայացվել բողոքը մերժելու մասին:

15մայիս 2019թ-ի դատարանից ստացվել է որոշումը:

Դատարանը բողոքը մերժել է պատճառաբանելով, որ որոշմամբ Դատարանը նշել է, որ ներքին համոզմամբ գնահատելով գործի նյութերը գտել է, որ բողոքը ենթակա է մերժման պատճառաբանելով, որ վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է անհրաժեշտ և բավարար միջոցներ պարզելու համար Սարո Գալենցի ստորագրությունը կեղծված լինելու հանգամանքը, մասնավորապես, ի թիվս այլ քննչական գործողությունների

նշանակել է նաև դատաձեռահետքաբանական փորձաքննություն, սակայն ստացված եզրակացության համաձայն՝ վարույթն իրականացնող մարմնի հարցադրումներին պատասխանել հնարավոր չի եղել հետազոտելի ստորագրությունների գրաֆիկական նյութի սակավության և պարզ կատարման պատճառով և հանգել է այն հետևության, որ քննիչի 2018թվականի հոկտեմբերի 07-ի որոշումը բխում է պատշաճ քննության արդյունքում ձեռք բերված փաստական հանգամանքների համակցությունից:

27մայիս 2019թ-ին վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել, որով մի շարք փաստերի հետ միաժամանակ հայտնվել է նաև, որ՝ Դատարանի կողմից քննարկման և գնահատման առարկան չի դարձվել այն հանգամանքը, որ քննիչի կողմից պատշաճ քննություն չի կատարվել , մասնավորապես՝ փորձագեին չեն տրամադրվել Ա. Կալենցի ստորագրություն նմուշները, փորձաքննության չի ենթարկվել գրելանյութի վաղեմությունը, չի պարզվել, ճշտվել որտեղից Հրանտ Մեսրոպի Աբգարյանին, Սամվել Ալֆրեդի Սաղաթելյանին, Ռազմիկ Գրիգորյանի Հարություն Կալենցին պատկանող կտավները, ովքեր ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալություն միջոցով կտավների արտահանման թույլտվություն են ստացել և ուղարկել են Ռազմիկ Գրիգորյանին , ինչու ՀՀ ՊԵԿ Արևմտյան պետական վարչության կողմից կտավները չեն հայտարարագրվել, արդյոք ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալությունը իրավասու էր թույլատրել կտավները արտահանել, եթե չկա ապացույց դրանք ում են պատկանում, որ ժամանակահատվածից:

Խնդրվել է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19 մարտ 2019թվականի թիվ ԵԴ/0029/11/19 գործով կայացված որոշումն ամբողջությամբ բեկանել՝ կայացնել նոր դատական ակտ, կամ բեկանել ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

10.07.2019թ-ին վերաքննիչ քրեական դատարաից ստացվել է ծանուցում, որ բողոքը քննության է առնվելու 2019թ-ի հուլիսի 08-ին՝ ժամը 11:00-ին:

15 հուլիս 2019թ-ին վերաքննիչ քրեական դատարաից ստացվել է ծանուցում, որ բողոքը քննության է առնվելու 2019թ-ի հուլիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, նախագահող դատավոր Տիգրան Սարգսյան

Նշված օրը նիստը տեղի չի ունեցել, քանի որ դատախազի կողմից դիմում էր ներկայացվել նիստը հետաձգելու մասին:

23 հոկտեմբեր 2019թ-ին ՀՀ վերաքննիչ դատարանը ոոշել է բողոքը մերժել:

04 նոյեմբեր 2019թ-ի դրությամբ որոշումը գրավոր չի ստացվել, որպեսզի պարզվի մերժման պատճառաբանությունը:

 

  1. ԹԻՎ 14201718 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

2018թ-ի հունիսի 19-ին Հարություն Գալենցը չի կարողացել մուտք գործել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կալենցի 18.18/1 հասցեների տուն- թանգարան, քանի որ Լ. Կատասանովայի կողմից դարպասի դուռը զոդվել էր:

Հաղորդում է տրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի ոստիկանության բաժին:

29 հունիս 2018թ-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի կողմից որոշում է կայացվել՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

02.08.2018թ-ին բողոք է ներկայացվել Երևան քաղաքի դատախազություն:

13.08.2018թ-ին Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից վերացվել է հետաքննիչի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որոշումը նախքան ստանալը ինչ որ շահագրգիռ անձի կողմից կարդացվել է, քանի որ ծրարը մկրատով կտրած, հետո սոսնձված է:

ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մաս՝ Ինքնիրավչությունը

Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

2019թ-ի փետրվար ամսին քննիչը հեռախոսազանգի միջոցով հայտնել է, որ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում է կայացվել:

Մինչև օրս չենք ստացել որոշման մեր օրինակը:

09.06.2019թ-ին բողոք է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որով հայտնվել է, որ գործը քննող քննիչի կողմից խախտվել է Հարություն Գալենցի իրավունքը, այն է՝ վերջնական որոշումը շուրջ 4ամիս է չի ուղարկվել Գալենցին կամ ներկայացուցչին:

12 հուլիս 2019թ-ի ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկաղության գլխավոր վարչությունից ստացվել է գրություն, որ փաստաբանի կողմից ուղարկված դիմումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժին ՝ դիմում բարձրացված հարցը քնարկելու:

24 հուլիս 2019թ-ին է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնից փոստային առաքմամբ ստացվել է դեռևս 2019թ-ի մարտի 31-ին կայացված որոշումը՝ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

29 հուլիս 2019թ-ին որոշումը սահմանված կարգով բողոքարկվել է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ Խաչատրյանին, հայտնելով, որ՝2018թ-ի հունիսի 19-ին Հարության Գալենցի կողմից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղոդում է տվել այն մասին, որ հանդիսանալով Երևան քաղաքի Կալենցի 18 և 18/1 հասցեի տուն թանգարանի համասեփականատեր, չի կարողանում մուտք գործել տուն- թանգարան, քանի որ Լարիսա Կատասանովան խոչընդոտում է:

Ահազանգ կատարելուց որոշ ժամանակ անց ոստիկանության աշխատակիցները եկել են, փորձել խոսել Կատասնավայի հետ, սակայն հեռախոսազանգի ընթացքում Կատասանովան հայտնել է, որ հանդիպման է ՀՀ Նախագահի հետ 3-4ժամից տանը կլինի:

Այդ ընթացքում որոշ արվեստագետներ Կալենցի 16 հասցեից մուտք էին գործում տուն- թանգարան:

Ոստիկանին հայտնելով այդ փաստը խնդրվել է Կալենցի 16 հասցեով մուտք գործել և պարզել՝ Կատասանովան տանն է թե՝ոչ:

Ոստիկանի կողմից մուտք գործելուց հետո պարզվեց, որ Կատասնավան տանն է և ստել է, որ իբր հանդիպման է:

Հ. Գալենցը համոզվելով, որ Կատասանովան շարունակելու է խոչընդոտել իր մուտքը համասեփականության իրավունքով իրեն պատկանող տուն- թանգարան՝ համացանցի միջոցով հրավիրել է համապատասխան մասնագետների՝ դուռը այնպես բացելու, որ դռանը վնաս չպատճառվի:

Տուն- թանգարան մուտք գործելուց հետո կատարել է մի քանի լուսանկար, քանի որ պապու՝ Հարության Կալենցի վերաբերյալ հոդված էր տպվելու ,,Ժամ,, ամսագրում և հարկավոր էր որակյալ  լուսանկար՝ ամսագրի շապիկին տպվելու համար:

Լուսանկարումը անելուց հետո, Գալենցը փոխելով փականի միջուկը մի օրինակ բանալի տվել է Կատասանովային, մյուսը՝ թողել դռան վրա (այս ամբողջը տեսանկարահանված է և լազերային կրիչը հանձնվել է ոստիկանություն, որպես ապացույց):

Դեպքից   երկու օր անց՝ 2018թվականի հունիսի 21-ին, երբ գնացել է տուն- թանգարան նորից չի կարողացել մուտք գործել:

2018թվականի օգոստոսի 20-ին  գտնվելով Երևանում փորձել է գնալ իր տուն, սակայն տեսել է, որ դարպասյա դուռը զոդված է:

Կրկին ահազանգել է ոստիկանություն՝ հայտնելով, որ չի կարողանում մուտք գործել իր տուն քանի որ մյուս համասեփականատերը խոչընդոտում է՝ մասնավորապես զոդելով դարպասյա դուռը՝ խնդրել է ոստիկանության աջակցությունը:

Գալենցը զանգահարելով իր ծանոթին խնդրել է համապատասխան գործիքով մոտենալ իրեն, իր հետ բերելով նաև դռան փական, միջուկ՝ քանի որ կասկածել է, որ Կատասանովայի կողմից փոխված կլինի փականը, միջուկը:

Էլեկտրական սղոցով կտրելով դարպասի փականի զոդված լեզվակը մուտք է գործել համասեփականության իրավունքով իրեն պատկանող տուն-թանգարանի բակ՝ փորձելով իր մոտ եղած բանալիով բացել թանգարանի դուռը չի կարողացել, քանի որ իրոք Կատասանովայի կողմից փոխվել է փականի միջուկը:

Գալենցը իր սեփականատիրական իրավունքները պաշտպանելու նպատակով  սղոցելով  դռան փականի հատվածը՝ դուռը բացել է, տեղադրել նոր փական և նորից  բանալիներից մեկ օրինակ տվել Կատասանովային:

Կատասանովայի կողմից նույնաբովանդակ հաղորդում և բացատրություն է տրվել, վերջինս ՝ ընդունել է այն փաստը, որ Գալենցի կողմից փականները փոխվելուց հետո իրեն բանալի հատկացվել է, սակայն ինքը կրկին փականները փոխել է, բանալու օրինակ Գալենցի չի տրամադրել, զոդել է դարպասյա դռան փականը,որպեսզի Գալենցը չկարողանա մուտք գործել համասեփականության իրավունքով իրեն պատկանող տուն- թանգարան:

Անհերքելի ապացույցներից և փաստերից հետո ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Տնոյանի կողմից 31 մարտ 2019թ-ին որոշում է կայացվել  թիվ 14201718 քրեական գործով վարույթը կարճել և քրեական հետապնդում չիրականացնել՝ պատճառաբանելով , որ Լարիսա Կատասանովայի և Հարության Գալենցի արարքի մեջ բացակայում է հանցակազմը:

Քննիչը փորձել է որոշումը հիմնավորել այն հանգամանքով, որ դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությամբ պատճառված վնասի շուկայական արժեքը հնարովոր չի եղել որոշել, հետևապես կողմերի   արարքում  բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ և185-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները:

Որոշումը կայացնելիս գնահատման առարկա չի դարձվել այն հանգամանքը, որ Կատասանովայի կողմից միտումնավոր, գիտակցաբար ուղղակի դիտավորությամբ կատարվել է ինքնիրավչություն՝ իր ենթադրյալ իրավունքների  ինքնակամ իրականացմամբ  բարոյական և նյութական էական վնաս է պատճառել  Գալենցի իրավունքներին և օրինական շահերին:

Վերջինս ինքնագլուխ առանց մյուս համասեփականատերերի կարծիքը հաշվի առնելու վնասել է համասեփականության իրավունքով պատկանող գույքը, բացի այդ ինքնագլուխ զրկել է մյուս համսեփականատերերին իրենց գույքի տնօրինումից և տիրապետումից:

Կատասանովայի կողմից բացի այն, որ Գալենցին պատճառել է նյութական վնաս, խախտել է նաև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նրա իրավունքները:

Քննիչի կողմից  մատնանշվել է ՀՀ քաղաքացիակն օրենսգրքի 198հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Գործի նյութերով հիմնավորվում է, որ կողմերը համատեղ սեփականատերեր են, սակայն միայն Կատսանովայի կողմից է ապօրինի  տիրապետվում և օգտագործվում ամբողջ գույքը, դեռ ավելին ինքնագլուխ վնաս է պատճառում գույքին, սակայն քննիչի կողմից  նրա արաքին համապատասխան որակավորում չի տրվում՝ պատճառաբանությամբ, որ կողմերը համասեփականատերեր են: Ճիշտ չի գնահատվել կողմերի արարքները, միտումները:

Այսպիսով, վերը նշված փաստերի համադրությամբ խնդրվում է 31 մարտ 2019թ-ին կայացված որոշումը ՝ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին Լարիսա Կատասանովայի մասով վերացնել՝ քրեական գործի վարույթը վերսկսել:

Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ 31 մարտ  2019թ-ին կայացված որոշումը բազմաթիվ բողոքներից և պահանջներից հետո ստացել եմ 24 հուլիս 2019թ-ին, այդ իսկ պատճառով բողոքը ներկայացնում եմ սահմանաված 7օրյա ժամկետում սկսված 24  հուլիս  2019թ-ից:

05.08.2019թ-ին ՀՀ դատախազության Արաբկիր և Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Խաչատրյանի կողմից կայացվել է որոշում՝ բողոքը մերժելու վերաբերյալ պատճառաբանելով, որ՝՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Տ. Տոնոյանի կողմից կայացված թիվ 14201718 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 31.03.2019թ.  որոշման  Հարություն Գալենցի ներկայացուցիչ Թեհմինե Հովսեփյանի  կողմից բերված բողոքն ամբողջությամբ մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Որոշումը ստանալուց հետո բողոք է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290հոդվածով խնդրվել է վերացնել՝ 31 մարտ 2019թ-ին  ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի  վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Տ. Տոնոյանի կողմից  թիվ 14201718քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը:

Վերացնել  05 օգոստոս 2019թ-ին Արաբկիր և Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ս. Խաչատրյանի կողմից  ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի  վարչական շրջանիքննչական բաժնի քննիչ Տ. Տոնոյանի կողմից  թիվ 14201718քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական  գործի վարույթը կարճելու մասին 31 մարտ 2019թ որոշման Հարություն Գալենցի ներկայացուցիչ  Թեհմինե Հովսեփյանի կողմից բերված բողոքն ամբողջությամբ մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ  որոշումը:

Թիվ ԵԴ /0745/11/19գործով  դատական նիստը նշանակվել էր 05.08.2019թ-ին, սակայն տեղի չունեցավ Դատավորի վերպատրաստման գտնվելու արդյունքում:

04.11.2019թ-ի դրությամբ նիստ նշանակված չէ:

  1. Գործ թիվ ԵԴ /0123/11/19

2018թ-ի հոկտեմբերի 01-ին հողորդում է տրվել Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դատախազություն հայտնելով, որ
Լարիսա Կատասանովայի կողմից կատարվում է ինքնիրավչություն՝ վերջինս զոդելով տուն- թանգարանի երկաթյա դուռը արգելում է որպեսզի մուտք գործենք սեփականության իրավունքով մեզ պատկանող տուն- թանգարան, միայնակ է տնօրինում, տիրապետում պապիս՝ Հարություն Կալենցի, տատիս՝ Արմինե Կալենցի և հորս՝ Սարո Գալենցի կողմից մեզ թողած ժառանգույթունը՝ Արմինե Կալենցից, ամենա քիչը 457 գործ, որից 191-ի լուսանկարը ներկայացնում եմ, Հարություն Կալենցից ամենա քիչը 355 գործ, որից 342-ի լուսանկարները ներկայացվում է, Սարո Գալենցից ամենա քիչը 195 գործ, որոնք ամբողջությամբ ներկայացվում են լազերային կրիչով, ամբողջ թվաքանակը վերաբերում է և կտավի և թղթի վրա գործերին:

Վերը թվարկված կտավներից մի քանիսը 2018թ-ի մայիսի 11-14-ը ընկած ժամանակահատվածում առանց իմ իմացության և համաձայնության Կատասանովան ցուցադրել է Մերգելյանի ,, Էքսպո,, կենտրոնում, ենթադրում եմ՝ վաճառքի նպատակով, այն պարագայում երբ Դատարանի կողմից արգելված էր վերջինիս Սարո Գալենցին պատկանող ամբողջ կտավները տնօրինել, տիրապետել , երկու դատական ատյաններում Կատասանովան պարտվել է, այժմ էլ վճռաբեկ բողոք է բերել՝ ժամանակ շահելու նպատակով, իմ ենթադրությամբ, որ թանգարանում առկա կտավները տեղափոխի այլ վայր կամ վաճառի:

Հորս մահից հետո 11 ամիս Կատասնովան արգելում է, որպեսզի մուտք գործեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող տուն- թանգարան, որն իմ մեջ համոզմունք է ձևավորել, որ վերջինս ժամանակ է շահում ինձ իմ սեփականությունից զրկելու և սեփականության իրավունքով ինձ պատկանող շարժական գույքին ապօրինի տիրանալու:

26.09.2018թ-ին տեղեկացա, որ EBAY կայքում տեղադրվել է իմ անձնական գործը՝ վաճառքի նպատակով, որը ես եմ գնել և որը գտնվում էր տուն- թանգարանում:

Ես կասկածում եմ, որ վերջինս ժամանակ շահելով թանգարանում առկա գործերը, որոնք արդեն փաթեթավորել է տեղափոխում է այլ վայր՝ միգուցե արտասահման՝ հանցավոր համագործակցության մեջ մտնելով հորեղբորս Արմեն Կալենցի հետ:

Հարգարժան Դատախազ, խնդրում եմ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին, որպեսզի քրեական գործ հարուցեն Լարիսա Խաչիկի Կատասանովայի նկատմամբ՝ Կալենցի անվան տուն թանգարանում գտնվող Կալենցների ստեղծագործությունները տիրանալու, գողանալու, վաճառելու հանգամանքով, իմ կարծիքով հետագայում ինձ շանտաժ անելու, հոգեբանորեն ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի ես հրաժարվեմ իմ ժառանգական զանգվածից:

Տուն- թանգարանում գույքագրում կատարել, արգելանք կիրառել գույքագրված գույքի նկատմամբ, որպեսզի վերջինս չկարողանա կտավները սև շուկայում վաճառել, որոնք ազգային արժեքներ են, ինչպես նաև պարտավորեցնել, որ տրամադրի հորս անվամբ գրանցված ջիպ տոյոտա ,,Ռաֆ 4,, ավտոմեքենայի փաստաթղթերը և հայտնի որտեղ է պահում ռետրո կաբրիոլետ ,,Ֆիատ,, մակնիշի ավտոմեքենան, քանի որ այն սեփականության իրավունքով մեծամասնությամբ պատկանում է մորս, քրոջս և ինձ, սակայն իրավունքի պետական գրանցում չենք կարողանում կատարել՝ ավտոմեքենայի բացակայության պատճառով; ինչպես նաև պարտավորացնել, որպեսզի ինձ հետ վճարի 600 Եվրո գումարը, քանի որ ես այն ծախսել եմ ՀՀ գալու և ըստ պայմանավորվածության գույքագրում կատարելու համար:

2018թ-ի հոկտեմբերի 18-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի կողմից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Բազմաթիվ պահանջներից հետո 2018թ-ի դեկտեմբերի 24-ին ոստիկանությունից առձեռն ստացվել է նյութերը և որոշումը:

27դեկտեմբեր 2018թ-ին որոշումը բողոքակվել է Երևան քաղաքի դատախազություն, սակայն բողոքի քննարկումը հանձնարարվել է կրկին Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դատախազություն:

31 հունվար 2019թ-ին դատախազության կողմից բողոքը մերժվել է:

27 փետրվար 2019թ-ին բողոք է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ որով խնդրվել է՝ վերացնել՝ 18 հոկտեմբեր 2018թ-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ ոստիկանության ավագ լեյտենանտ Օ. Շախկուլյանի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը:

Վերացնել 24.հունվար 2019թ-ին Արաբկիր և Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Ա. Առաքելյանի կողմից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչ Օ. Շախկուլյանի 2018թվականի հոկտեմբերի 18-ի նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ Հ. Գալենցի փաստաբան Թեհմինե Հովսեփյանի կողմից ներկայացված բողոքը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ որոշումը:

2019թ-ի մարտի 15-ին, ապրիլի 10-ին, մայիսի 14-ին, մայիսի 30-ին նշանակված նիստերին չեն ներկայացել ոչ դատախազը, ոչ հետաքննիչը և ոչ էլ նյութերն են ուղարկել դատարան: Փետրվարից մինչև հունիս ամիսը դատական նիստերը տեղի չեն ունենում գործի նյութերը դատարան չուղարկելու և գործը հսկող դատախազի կողմից նիստին ներկա չգտնվելու արդյունքում:

2019թ-ի հունիսի 26-ին դատարանը մտել է խորհրդակցական սենյակ:

2019թ-ի հուլիսի 10-ի դրությամբ որոշումը դեռ չի ուղարկվել:

2019թ-ի հուլիսի 11-ին ստացվել է որոշումը՝ դատարանը մերժել է պահանջը:

2019թ-ի հուլիսի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բերվել է վերաքննիչ բողոք:

2019թ-ի օգոստոսի 01-ի դրությամբ ՀՀ վերքննիչ քրեական դատարանից որևէ ծանուցում չի ստացվել:

04 նոյեմբեր 2019թ-ի դրությամբ ՀՀ վերքննիչ քրեական դատարանից որևէ ծանուցում չի ստացվել: